ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5049-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
12.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5049-Ա

«12» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հաշվի առնելով «ՈՒՏՈՊԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անդրանիկ Գրիգորի Հարությունյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.3-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ.242-Ն որոշման հավելվածով.

1. «ՈՒՏՈՊԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար տրամադրել 37XR389 հաշվառման համարանիշի շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվության՝ դեկտեմբեր ամսվա համար սահմանված 50.000 ՀՀ դրամ տեղական տուրքը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Սահմանել, որ «ՈՒՏՈՊԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դեկտեմբեր ամսվա համար ունի շրջիկ առևտրի թույլատրելի վայրերի տրամադրման համար ստեղծված www.arevtur.yerevan.am էլեկտրոնային հարթակից օգտվելու իրավունք։

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության և վարչական շրջանների ղեկավարներին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «ՈՒՏՈՊԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ.242-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան