ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5018-Ա |
«12» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՆԹ-3441-25 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացիներ` Արսեն Աբրահամյանի, Անուշ Անդրիասովայի և Արման Մարգարյանի լիազորված անձ` Ռաֆայել Գյոդակյանի 2025 թվականի նոյեմբերի 21-ի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով`
1. Երևանի քաղաքապետի կողմից 2025 թվականի մայիսի 15-ին տրված թիվ ՆԹ-3441-25 նախագծման թույլտվության 9-րդ կետից հանել «` հյուրանոցի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |