ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5010-Ա |
«11» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի 11.12.2025թ. հ. 5010-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Էրիկ Խաչատրյան /լիազորված անձ/ Հրաչյա Դանիելյան և Աննա Կարապետյան /սեփականատեր/ |
Վահագնի թաղամաս, Ներսես Շնորհալու փողոց, հ.43 և հ.43/1 |
հողամաս |
Հրաչյա Դանիելյանին և Աննա Կարապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Վահագնի թաղամասի Ներսես Շնորհալու փողոցի հ.43 և հ.43/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.12092025-01-0266 և հ.21102025-01-0401, շին.՝ 432.7քմ/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Վահագնի թաղամաս, Ներսես Շնորհալու փողոց, հ.43 |
010135Z5GVYW |
|
|
2 |
Հերմինե Դոլուխանյան /լիազորված անձ/ Արթուր Օհանյան |
Ռուսթավելու փողոց, հ.17 |
բնակելի տուն |
Ըստ կտակի ժառանգության իրավունքի 30.04.2022թ. հ.9824 վկայագրով Արթուր Օհանյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ռուսթավելու փողոցի հ.17 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Պարոնյան փողոց, հ.36/1 |
01063PEX25QP |
|
|
3 |
Քաջազուն Ավետիսյան |
Մկրտիչ Սարգսյան փողոց, հ.26 |
բնակելի տուն |
Անշարժ գույքի բաժանման 20.11.2025թ. հ.9961 պայմանագրով Քաջազուն Ավետիսյանին անցած Մկրտիչ Սարգսյան փողոցի հ.26 հասցեում գտնվող 87.8քմ մակերեսով բնակելի տանը /օժ. շին.25.3քմ/ տրամադրել հասցե՝ Մկրտիչ Սարգսյան փողոց, հ.26/3 |
01123QPP3NEU |
|
|
4 |
Նարինե Տոնոյան |
Վ. Աճեմյան / Անդրֆեդերացիայի/ փողոց, հ.28 |
բնակելի տուն |
Նարինե Տոնոյանին պատկանող, Վ. Աճեմյան / Անդրֆեդերացիայի/ փողոցի հ.28 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.1352/ տրամադրել հասցե՝ Վ. Աճեմյան փողոց, հ.28/2 |
01053RUAPFST |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|