ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5039-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
12.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5039-Ա

«12» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

12.12.2025 թ.

հ. 5039-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոս-

տա-

յին դա-

սիչը

1

2

3

4

5

6

7

1

Էդուարդ Խաչատրյան

/լիազորված անձ/

Սարգիս Բլիկյան

/սեփականատեր/

Հ. Գյուլիքևխյան փողոց, նրբանցք, հ.4 շենք, հ.29

բնակարան

Սարգիս Բլիկյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Գյուլիքևխյան փողոցի նրբանցքի հ.4 շենքի հ.29 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.15102025-01-0283, ընդհ. բաժն. 2.6քմ/ առանձնացվող 42.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Գյուլիքևխյան փողոց, նրբանցք, հ.4 շենք, բն.29/1

01083GPXK8NQ

 

2

Լիլիթ Այվազյան

/լիազորված անձ/

«ՍՈԼԱՐ ՍԻԹԻ» ՓԲԸ

Ֆ. Նանսենի փողոց, հ.26/2 շենք, հ.7,9,11

ավտոկայանատեղ

«ՍՈԼԱՐ ՍԻԹԻ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ֆ. Նանսենի փողոցի հ.26/2 շենքի հ.7,9,11 հասցեում գտնվող ավտոկայանատեղի /վկ. h.28112025-01-0058/ բաժանման հատակագծով առանձնացվող 20.74քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ֆ. Նանսենի փողոց, հ.26/2 շենք, ավտոկայանատեղ հ.9,11

01083NWHA59K

 

3

Լիլիթ Այվազյան

/լիազորված անձ/

«ՍՈԼԱՐ ՍԻԹԻ» ՓԲԸ

Ֆ. Նանսենի փողոց, հ.26/2 շենք, հ.7,9,11

ավտոկայանատեղ

«ՍՈԼԱՐ ՍԻԹԻ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ֆ. Նանսենի փողոցի հ.26/2 շենքի հ.7,9,11 հասցեում գտնվող ավտոկայանատեղի /վկ. h.28112025-01-0058/ մնացորդային 21.22քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ֆ. Նանսենի փողոց, հ.26/2 շենք, ավտոկայանատեղ հ.7

01083S3JWYZR

 

4

Բախշիկ Շաքրոյան

/լիազորված անձ/

Սաթինե Ղազարյան

/սեփականատեր/

Աբովյան փողոց, հ.38 շենք, հ.18

բնակարան

Սաթինե Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Աբովյան փողոցի հ.38 շենքի հ.18 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.04122020-01-0255/ բաժանման հատակագծով առանձնացվող 27.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Աբովյան փողոց, հ.38 շենք, բն.18/1

01063B8GYZ8J

 

5

Յուրի Ստեփանյան

Գ. Գյուլբենկյան փողոց, հ.2/1 շենք, հ.42

բնակարան

Յուրի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Գյուլբենկյան փողոցի հ.2/1 շենքի հ.42 հասցեում գտնվող բնակարանի բաժանման հատակագծով առանձնացվող 37.9քմ մակերեսով մասին /վկ. հ.28112025-01-0190, ընդ. բաժ. 3.2քմ/ տրամադրել հասցե՝ Գ. Գյուլբենկյան փողոց, հ.2/1 շենք, բն.42/1

01033BRJZ2EN

 

6

Յուրի Ստեփանյան

Գ. Գյուլբենկյան փողոց, հ.2/1 շենք, հ.42

բնակարան

Յուրի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Գյուլբենկյան փողոցի հ.2/1 շենքի հ.42 հասցեում գտնվող բնակարանի բաժանման հատակագծով առանձնացվող 32.6քմ մակերեսով մասին /վկ. հ.28112025-01-0190, ընդ. բաժ. 3.2քմ/ տրամադրել հասցե՝ Գ. Գյուլբենկյան փողոց, հ.2/1 շենք, բն.42/2

01033DLLPM9S

 

7

Միշա Հակոբյան

Սայաթ-Նովա պողոտա, հ.18

տարածք

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 13.08.2025թ. հ.13162 վկայագրով, Միշա Հակոբյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Սայաթ-Նովա պողոտայի հ.18 հասցեում գտնվող տարածքին /արվեստանոց/ տրամադրել հասցե՝ Սայաթ-Նովա պողոտա, հ.18 շենք, հ.76

01063WXRMRPM

 

8

Սպարտակ Պապյան

Անդրֆեդերացիայի փողոց, հ.28

բնակելի տուն

Ըստ կտակի ժառանգության իրավունքի լրացուցիչ 29.10.2025թ. հ.7091 վկայագրով, Սպարտակ Պապյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Անդրֆեդերացիայի փողոցի հ.28 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Վ. Աճեմյան փողոց, հ.28/4

01053NKA6SEY

 

9

Արթուր Մարգարյան

/լիազորված անձ/

Սպարտակ Եղիազարյան

Մ. Մեծարենցի փողոց, հ.17/1

հողամաս

Սպարտակ Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Մեծարենցի փողոցի հ.17/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.08102018-01-0313/ բաժանման հատակագծով առանձնացվող 290.7քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Մ. Մեծարենցի փողոց, հ.17/3

01073FJLMTXQ

 

10

Արթուր Առուշանյան /սնանկության գործով կառավարիչ/ Հակոբ Հարությունյան

Ե. Կողբացու փողոց, հ.2ա շենք, հ.34 և 35

բնակարան

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2018թ. հ.ԵԿԴ/2908/02/16 վճռով և վճռում առկա վրիպակի ուղղելու մասին որոշմամբ, Հակոբ Հարությունյանի բաժնեմասը առանձնացված Ե. Կողբացու փողոցի հ.2ա շենքի 34 և 35 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Ե. Կողբացու փողոց, հ.2ա շենք, բն.35/1

01063BPDBKXJ

 

11

Բագրատ Նիազյան

Գ. Կոտովսկու փողոց, հ48 շենք, հ.3

բնակելի տուն

Բագրատ Նիազյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Կոտովսկու փողոցի հ48 շենքի հ.3 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ. 01122025-01-0340/ տրամադրել հասցե՝ Գ. Կոտովսկու փողոց, հ.48/5

01113MY42RBK

 

12

Արմեն Թովմասյան

Խուդյակովի փողոց, հ.34

հողամաս

Արմեն Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող, Խուդյակովի փողոցի հ.34 հասցեում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասի /վկ. հ.15042013-01-0089, տնակ 60.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 141.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, հ.34/1

01023FH6WAQR

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան