ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, Բ.ՖԱՆԱՐՋՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ Հ.2, Հ.2/2, Հ.2/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՄԵՐՈՒԺԱՆ ԶԱՐԶԱՆԴԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ԱՐԱՄ ՍՈՒՐԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ԱՂԱՍՈՒ ԲՈՒՆԱԹՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2983-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2983-Ա

«25» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, Բ.ՖԱՆԱՐՋՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ Հ.2, Հ.2/2, Հ.2/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՄԵՐՈՒԺԱՆ ԶԱՐԶԱՆԴԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ԱՐԱՄ ՍՈՒՐԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ԱՂԱՍՈՒ ԲՈՒՆԱԹՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 16.07.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունները, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 02.04.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունները, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ» ԱՁ-ի կողմից 10.03.2025թ. տրված եզրակացությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (06.02.2025թ. հ.Դ-13691-25, 03.04.2025թ. հ.Դ-35550-25, 30.05.2025թ. հ.Դ-57704-25, 26.06.2025թ. հ.Դ-68459-25).

1. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Բ.Ֆանարջյան փողոց հ.2, հ.2/2, հ.2/3 հասցեներում՝ ընդհանուր համատեղ սեփականություն (համապատասխանաբար` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 24.09.2024թ. հ.24092024-01-0048, 17.10.2024թ. հ.17102024-01-0134, 11.11.2024թ. հ.11112024-01-0372 վկայականներ, հաշվառված լինելու վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի 20.01.2025թ. հ.ԳՄ/982-2025 գրություն) հանդիսացող հողամասերում համապատասխանաբար` քաղաքացիներ Մերուժան Զարզանդի Պետրոսյանի կողմից ինքնակամ իրականացված 83.5 քառ.մետր (բնակելի շինություններ, որից` 66.07 քառ.մետր ծածկն ընդհանուր օգտագործման է Բ.Ֆանարջյան փողոց 1-ին փակուղի հ.2/2, հ.2/3 հասցեների հետ), Արամ Սուրենի Գրիգորյանի և Սուսաննա Աղասու Բունաթյանի կողմից ինքնակամ իրականացված 66.67 քառ.մետր (բնակելի շինություններ, որից՝ 66.07 քառ.մետր ծածկն ընդհանուր օգտագործման է Բ.Ֆանարջյան փողոց 1-ին փակուղի հ.2, հ.2/3 հասցեների հետ), Վարդան Կարապետի Նազարյանի կողմից ինքնակամ իրականացված 74.73 քառ.մետր (բնակելի շինություններ, որից՝ 66.07 քառ.մետր ծածկն ընդհանուր օգտագործման է Բ.Ֆանարջյան փողոց 1-ին փակուղի հ.2, հ.2/2 հասցեների հետ) ընդհանուր մակերեսով կառույցները ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին Մերուժան Զարզանդի Պետրոսյանի կողմից պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 77337 (յոթանասունյոթ հազար երեք հարյուր երեսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին Արամ Սուրենի Գրիգորյանի և Սուսաննա Աղասու Բունաթյանի կողմից պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 2663 (երկու հազար վեց հարյուր վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին Վարդան Կարապետի Նազարյանի կողմից պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 38425 (երեսունութ հազար չորս հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

4) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին Մերուժան Զարզանդի Պետրոսյանի, Արամ Սուրենի Գրիգորյանի և Սուսաննա Աղասու Բունաթյանի, Վարդան Կարապետի Նազարյանի կողմից պետք է վճարվի ընդհանուր օգտագործման 66.07 քառ.մետր ծածկի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 293153 (երկու հարյուր իննսուներեք հազար մեկ հարյուր հիսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

5) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

6) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում՝ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

(3-րդ կետը փոփ. 08.12.25 N 4957-Ա)

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.12.2025, N 4957-Ա 25.07.2025, N 2983-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան