ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4962-Ա |
«09» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿԻ 16-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.25 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 47.34ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մանվել Սիրեյանի դիմումը՝ Հաղթանակի 16-րդ փողոցի հ.25 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 382.33քմ մակերեսով հողամասից 47.34քմ մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18062025-01-0284 վկայական) գործառնական նշանակությունը փոխելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 25-ի հ.2387-Ն և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.10.2025թ. հ.Դ-104322-25 եզրակացությունը, ինչպես նաև «ԴԱ-ԴԷ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (որակավորում ունեցող անձ Արա Դադայան, վկայական հ.041) կողմից տրված հողամասի բաժանման սխեման.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Հաղթանակի 16-րդ փողոցի հ.25 հասցեում գտնվող 382.33քմ մակերեսով հողամասից 47.34քմ հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ սահմանել հասարակական կառուցապատման:
2. Մանվել Սիրեյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակի 16-րդ փողոցի հ.25 հասցեում գտնվող 55.1քմ մակերեսով բնակելի տանը /վկայական հ.18062025-01-0284, հողամաս 126.7քմ/ տրամադրել Հաղթանակ թաղամաս, 16-րդ փողոց, հ.25/1 հասցեն, իսկ 37.4քմ մակերեսով խանութին /հողամաս 47.34քմ/ տրամադրել «Հաղթանակ թաղամաս, 16-րդ փողոց, հ.25/2» հասցեն:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին:
4. Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|