ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4929-Ա |
«08» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՆՈՐ ԱՐԵՇ 22-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.67/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈԶԱ ԳԱԲՐԻԵԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռոզա Գաբրիելի Պետրոսյանի (ծնված 00.00.1944թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 28.02.2025թ. հ.ԱՏ-28022025-01-0934 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 24.06.2025թ. հ.Հ-5488 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.12.2025թ. հ.20-Ել-139488 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Էրեբունի, Նոր Արեշ 22-րդ փողոց հ.67/1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել ք.Երևան, Էրեբունի, Նոր Արեշ 22-րդ փողոց հ.67/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռոզա Գաբրիելի Պետրոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 81.74քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 81.74քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Երևան, Էրեբունի, Նոր Արեշ 22-րդ փողոց հ.67 հասցեի բնակելի տանը տրամադրել «Նոր Արեշ 22-րդ փողոց հ.67/1» հասցեն:
4. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Էրեբունի, Նոր Արեշ 22-րդ փողոց հ.67/1 հասցեում գտնվող 81.74քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |