ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4939-Ա |
«08» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՇԻՐԱԿԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.4 ՓՈՂՈՑ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Պետական գույքի կառավարման կոմիտեի դիմումը՝ Շիրակի 3-րդ նրբանցքի հ.4 փողոց հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության հ.09.21.3/6690-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 20.05.2025թ. հ․ԱՏ-20052025-01-0996 տեղեկանքը և Երևանի քաղաքապետի 2008 թվականի մայիսի 6-ի հ.2008-Ա որոշումը։
Քննարկվող հողամասը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն` գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Շիրակի 3-րդ նրբանցքի հ.4 փողոց հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 9385.50քմ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1517-Ն որոշման համաձայն՝ Շիրակի 3-րդ նրբանցքի հ.4 փողոց հասցեում գտնվող հողամասի կադաստրային ծածկագիրն է 01-011-0182-0323, իսկ 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի քննարկվող հողամասը գտնվում է 9-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/51853-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ որ Շիրակի 3-րդ նրբանցքի հ.4 փողոց հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 9385.50քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմների 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Շիրակի 3-րդ նրբանցքի հ.4 փողոց հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման:
3. Շիրակի 3-րդ նրբանցքի հ.4 փողոց հասցեում գտնվող հողամասին տրամադրել «Շիրակի փողոց, 3-րդ նրբանցք, հ.4» հասցեն:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |