ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՇԱՐՈՒՐԻ ՓՈՂՈՑ Հ.26Ա ՇԵՆՔ Հ.21 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՆԱՀԻՏ ՌԱՖԻԿԻ ԵՆԳՈՅԱՆԻ, ԲԱԲԿԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ՋՈՒԼԻԵՏՏԱ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ԲԱԲԿԵՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ԼԻԼԻ ԲԱԲԿԵՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ԱՐՍԵՆԻ ՓԻԼՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4430-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.11.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4430-Ա

«30» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՇԱՐՈՒՐԻ ՓՈՂՈՑ Հ.26Ա ՇԵՆՔ Հ.21 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՆԱՀԻՏ ՌԱՖԻԿԻ ԵՆԳՈՅԱՆԻ, ԲԱԲԿԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ՋՈՒԼԻԵՏՏԱ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ԲԱԲԿԵՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ԼԻԼԻ ԲԱԲԿԵՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ԱՐՍԵՆԻ ՓԻԼՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.10.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «Արտյոմ Ոսկանյան» ԱՁ-ի կողմից 26.05.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով բաժնային սեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի 14.10.2022թ. հ.ԱՏ-14102022-01-0640 տեղեկանքը, բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, «Ումառ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից 04.04.2025թ․ տրված ինքնակամ կառույցների արտաքին չափերի եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց դիմումները (04.11.2022թ. հ.Դ-101174-22, 31.07.2023թ. հ.Դ-93206-23, 05.03.2025թ. հ.Դ-23642-25, 04.04.2025թ. հ.Դ-36409-25, 30.05.2025թ. հ.Դ-57491-25, 06.06.2025թ. հ.Դ-60713-25, 07.07.2025թ. հ.Դ-72437-25, 22.09.2025թ. հ.Դ-104295-25).

1. Երևան, Շենգավիթ, Շարուրի փողոց հ.26ա շենք հ.21 բնակարան հասցեում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09082019-01-0025 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022D5TFQH) քաղաքացիներ Անահիտ Ռաֆիկի Ենգոյանի, Բաբկեն Գրիգորի Մուրադյանի, Ջուլիետտա Գրիգորի Մուրադյանի, Անահիտ Բաբկենի Մուրադյանի, Լիլի Բաբկենի Մուրադյանի և Սուսաննա Արսենի Փիլոյանի կողմից ինքնակամ իրականացրած 32,9քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի), ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ, 1/մեկ/ հատ դռան բացվածքը ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինքը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 416360 (չորս հարյուր տասնվեց հազար երեք հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

(08.12.25 N 4928-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով:)

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

 7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.12.2025, N 4928-Ա 30.10.2025, N 4430-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան