ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4930-Ա |
«08» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի Հ.2913-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 02.08.2022թ. հ.ՎԴ/1383/05/21 վճիռը, հաշվի առնելով քաղաքացի Լիլիթ Տիգրանյանի՝ ի դեմս ներկայացուցչի 17.11.2025թ. հ.Դ-127418-25 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2015 թվականի սեպտեմբերի 16-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.2913-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 3-րդ կետում` «Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով.
2) Որոշման 3-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել 30-օրյա` սույն որոշման ընդունման պահից։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |