ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4941-Ա |
«08» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Բուրաստան Ենգիբարյանի լ/ա Էմմա Եղիազարյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամաս 5-րդ փողոցի հ.13 հասցեում գտնվող շինությամբ ծանրաբեռնված հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և հատակագիծ թողարկելու վերաբերյալ:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել բնակելի տան սեփականության հ.1377 վկայագիրը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցի հ.13 հասցեի շինությամբ ծանրաբեռնված հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 137.5քմ:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի քննարկվող հողամասը գտնվում է 9-րդ գոտում /ծածկագիր՝ 01-007-0079-0015/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ և 64-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/37041-25 և հ.Ն/68936-25 եզրակացությունները.
1. Վերականգնել Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցի հ.13 հասցեում գտնվող շինությամբ ծանրաբեռնված հողամասի հողհատկացման հիմքերը՝ 137.5քմ մակերեսի չափով:
2. Սահմանել, որ Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցի հ.13 հասցեում գտնվող 137.5քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան զբաղեցրած հողամասն օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում է Բուրաստան Ենգիբարյանին:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության ու անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|