ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի Հ.4430-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4928-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4928-Ա

«08» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի Հ.4430-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.12.2025թ. հ.4430-25 եզրակացությունը.

1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Երևան, Շենգավիթ, Շարուրի փողոց հ.26ա շենք հ.21 բնակարան հասցեում քաղաքացիներ Անահիտ Ռաֆիկի Ենգոյանի, Բաբկեն Գրիգորի Մուրադյանի, Ջուլիետտա Գրիգորի Մուրադյանի, Անահիտ Բաբկենի Մուրադյանի, Լիլի Բաբկենի Մուրադյանի և Սուսաննա Արսենի Փիլոյանի կողմից կատարված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.4430-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում` «416360 (չորս հարյուր տասնվեց հազար երեք հարյուր վաթսուն)» բառերը փոխարինել «184755 (մեկ հարյուր ութսունչորս հազար յոթ հարյուր հիսունհինգ)» բառերով.

2) Որոշման 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված ժամկետը սահմանել 60-օրյա` սույն որոշման ընդունման պահից։

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական` դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան