ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի Հ.2983-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4957-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4957-Ա

«08» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի Հ.2983-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.12.2025թ. հ.2983-25 եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացիներ Մերուժան Պետրոսյանի, Արամ Գրիգորյանի, Սուսաննա Բունաթյանի, Վարդան Նազարյանի՝ ի դեմս ներկայացուցչի 01.09.2025թ. հ.Դ-95819-25 և 10.10.2025թ. հ.Դ-112292-25 դիմումները.

1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հուլիսի 25-ի «Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Բ.Ֆանարջյան փողոց 1-ին փակուղի հ.2, հ.2/2, հ.2/3 հասցեներում ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասերում քաղաքացիներ Մերուժան Զարզանդի Պետրոսյանի, Արամ Սուրենի Գրիգորյանի և Սուսաննա Աղասու Բունաթյանի, Վարդան Կարապետի Նազարյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցներն օրինականացնելու մասին» հ.2983-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «65729 (վաթսունհինգ հազար յոթ հարյուր քսանինը)» բառերը փոխարինել «77337 (յոթանասունյոթ հազար երեք հարյուր երեսունյոթ)» բառերով,

2) Որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «2263 (երկու հազար երկու հարյուր վաթսուներեք)» բառերը փոխարինել «2663 (երկու հազար վեց հարյուր վաթսուներեք)» բառերով,

3) Որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում «32657 (երեսուներկու հազար վեց հարյուր հիսունյոթ)» բառերը փոխարինել «38425 (երեսունութ հազար չորս հարյուր քսանհինգ)» բառերով,

4) Որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «249150 (երկու հարյուր քառասունինը հազար մեկ հարյուր հիսուն)» բառերը փոխարինել «293153 (երկու հարյուր իննսուներեք հազար մեկ հարյուր հիսուներեք)» բառերով:

2. Սահմանել, որ կառույցներն իրականացրած անձինք սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարեն Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերում նշված գումարների տարբերությունները՝ Մերուժան Զարզանդի Պետրոսյանի կողմից 11608 (տասնմեկ հազար վեց հարյուր ութ) դրամ, Արամ Սուրենի Գրիգորյանի և Սուսաննա Աղասու Բունաթյանի կողմից 400 (չորս հարյուր) դրամ, Վարդան Կարապետի Նազարյանի կողմից 5768 (հինգ հազար յոթ հարյուր վաթսունութ) դրամ և Մերուժան Զարզանդի Պետրոսյանի, Արամ Սուրենի Գրիգորյանի և Սուսաննա Աղասու Բունաթյանի, Վարդան Կարապետի Նազարյանի կողմից 44003 (քառասունչորս հազար երեք) դրամ։

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան