ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4997-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4997-Ա

«10» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 29-ի հ.3572-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 01-ի նիստի արձանագրությունը.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշման շրջանակներում բնակարանային հաշվառման վերցնելու վերաբերյալ քաղաքացիների դիմումները մերժել՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

10.12.2025 թ.

հ. 4997-Ա որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 06.12.2018Թ. Հ.1419-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԳՈՐԾԵՐԻ

 

NN

ը/կ

Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ազգանունը, անունը, հայրանունը

Համայնքի անվանումը

Դիմումի տրման

օրը, ամիսը, տարեթիվը

Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը, վնասվածք ստանալու կամ հիվանդություն ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը, սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման տեղեկանքի համարը, ամսաթիվը, տարեթիվը

Ֆունկցիոնա-լության խորը կամ ծանր աստիճանի սահմանա-փակումով հաշման-դամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի օրենքով սահմանված ընտանիքի անդամներ

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները և պատճառաբա-նությունները

1

2

3

4

5

6

1

Դավթյան Արսեն Մանվելի

Նոր Նորք վարչական

շրջան

21.10.2025թ.

Զինվորական ծառայության ժամանակ զոհված 13.04.2001թ.

27.06.2001թ.

Հ.36/2910

1 անձ

Հայրը՝ Մանվել Դավթյան

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ հ.ԱՏ-10102025-99-0092 տեղեկանքի համաձայն՝ 01.01.2019թ.-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում Մանվել Դավթյանի կողմից կնքված անշարժ գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարվել է Նոր Նորքի Մոլդովական փողոցի հ.24/1 շենքի հ.29 բնակարան հասցեով

անշարժ գույքի նկատմամբ:

2

Գրիգորյան Գառնիկ Թորգոմի

Էրեբունի

վարչական շրջան

09.07.2025թ.

Մարտական գործողությունների ժամանակ զոհված

08.08.1992թ.

02.11.2017թ.

Հ.36/1022

1 անձ

այրին՝ Կարինե Ադամյան

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ հ.ԱՏ-11042025-99-0222 տեղեկանքի համաձայն՝ 1998թ.-ի մարտի 1-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում Կարինե Ադամյանի կողմից կնքված անշարժ գույքի ձեռքբերման և միաժամանակ օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարվել է քաղաք Երևան, Էրեբունի Տիգրան Մեծի պողոտա փակուղի 22/12 բնակելի տուն հասցեով անշարժ գույքի նկատմամբ, իսկ օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարվել է քաղաք Երևան, Շենգավիթ Նոր Խարբերդի 22-րդ փողոց 333/3 այգետնակ հասցեով անշարժ գույքի նկատմամբ:

3

Ավանեսյան Հովհաննես Վարուժանի

Աջափնյակ

վարչական

շրջան

11.08.2025թ.

Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամ

28.04.2017թ.

17.07.2025թ.

Հ.36/3081

1 անձ

Ինքը՝ Հովհաննես Ավանեսյան

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.01.2016թ. հ.14012016-01-0055 վկայականի Սիսակյան փողոցի հ.16 շենքի հ.2 բնակարանի նկատմամբ գրանցված է Հովհաննես Ավանեսյանի /ինքը/ և Թամարա Ավանեսյանի /մայրը/ ընդհանուր բաժնային սեփականությունը, որի մակերեսը կազմում է 62.3քմ:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան