ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 դեկտեմբեր 2025 թվականի N 154-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊՏՂԱԹԱՂԱՆԹԻ ՎԱՂԱԺԱՄ ՊԱՏՌՈՒՄՈՎ ՀՂԻԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել պտղաթաղանթի վաղաժամ պատռումով հղիի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
10.12.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «10» դեկտեմբեր 2025 թվականի N 154-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՊՏՂԱԹԱՂԱՆԹԻ ՎԱՂԱԺԱՄ ՊԱՏՌՈՒՄՈՎ ՀՂԻԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
|
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
|
1) |
O42 |
Պտղաթաղանթների վաղաժամ պատռվածք (պտղաջրերի վաղաժամ արտահոսք) |
|
2) |
О42.0 |
Պտղաթաղանթների վաղաժամ պատռվածք, ծննդաբերական գործընթացի սկիզբը` հաջորդող 24 ժամվա ընթացքում |
|
3) |
O42.1 |
Պտղաթաղանթների վաղաժամ պատռվածք, ծննդաբերական գործընթացի սկիզբը` 24 ժամը լրանալուց հետո |
|
4) |
O42.2 |
Պտղաթաղանթների վաղաժամ պատռվածք, ուշացած ծննդաբերական գործընթաց` իրականացվող բուժման պատճառով |
|
5) |
O42.9 |
Պտղաթաղանթի վաղաժամ պատռում, չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
|
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
|
2) |
Սեռ (արական, իգական) |
Իգական |
|
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
|
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
1. Պտղաթաղանթների միջծննդաբերական վաղաժամ պատռում: 2. <20 շաբաթ: 3. 20-24 շաբաթ: 4. 24 -32 շաբաթ: 5. 32- 34 շաբաթ: 6. ≥34 շաբաթ: 7. Խարիոնամնիոնիտ: 8. Պտղաթաղանթների մինչծննդաբերական ժամկետային պատռում: |
|
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ |
Հիվանդանոցային պայմաններում |
|
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Շտապ, անհետաձգելի |
|
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մանկաբարձ-գինեկոլոգ, նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ՈՒՁՀ մասնագետ |
|
8) |
Գանգատներ |
Բարդությունների բացակայության դեպքում միակ ախտանիշը ամնիոտիկ հեղուկի արտահոսքն է : |
|
9) |
Անամնեզ |
1. Պտղաթաղանթների մինչծննդաբերական վաղաժամ պատռում: 2. Վաղաժամ ծննդաբերություն: 3. Բազմապտուղ հղիություն: 4. Իստմիկո-ցերվիկալ անբավարարություն: 5. Արգանդի զարգացման անոմալիաներ: 6. Մանկաբարձական բարդություններ 1) հիպերտենզիա 2) նախածննդյան արյունահոսություն.
ա.վարակ,
բ.գերջրություն: |
|
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
1. Պտղի չափերի և առաջադրության գնահատում որովայնի շոշափման միջոցով: 2. Որովայնի ցավոտության գնահատում որովայնի շոշափման միջոցով: 3. Խուսափել հեշտոցային զննում իրականացնելուց,քանի դեռ առկա չէ ծննդաբերության վտանգ: 4. Հեշտոցային զննում իրականացնել պտղաթաղանթների պատռման տեսանելի ապացույցների բացակայության պարագայում 30 րոպե հանգիստ վիճակում պառկելուց հետո; 5. Հայելիներով զննում չի պահանջվում, եթե պտղաթաղանթների պատռումը հաստատվում է վիճակի գնահատման և կնոջ հիգիենիկ միջադիրի զննման արդյունքում: 6. Հայելիներով զննման ժամանակ ստուգել հեշտոցի հետին կամարի հատվածում ամնիոտիկ հեղուկի կուտակում կամ պարանոցային խողովակով թափանցիկ հեղուկի արտահոսք: 7. Վալսալվայի փորձի իրականացում։ 8. Հոսպիտալացման պահին իրականացվող հետազոտությունները`
1) մարմնի ջերմաստիճանի. 2) զարկերակային ճնշման. 3) անոթազարկի հաճախականության չափում. 4) շնչառության հաճախականության: |
|
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
1. Շտապ հոսպիտալացման ցուցումներ` 1) պտղաջրերի վաղաժամ արտահոսքի հաստատում. 2) ներամնիոտիկ վարակի կասկած: |
3. Սույն հավելվածի Ձև 1-ի 10-րդ ենթակետում նշված զննումը իրականացվում է.
1) գինեկոլոգիական աթոռի վրա՝ մեջքի վրա պառկած և ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.
2) կողքի վրա՝ ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.
3) ծունկ-արմունկային դիրքում:
4․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի.
Ձև 2
|
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
|
ԱԲ |
Բ | ||
|
1) |
Մանկաբարձ-գինեկոլոգ |
1 |
1 |
|
2) |
Ռադիոլոգ /ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ/ |
1 |
1 |
|
3) |
Նեոնատոլոգ |
0,5 |
1 |
|
4) |
Անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ |
0,5 |
0,5 |
|
5) |
Բժիշկ գենետիկ |
0.05 |
0.05 |
5․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
6․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի.
Ձև 3
|
Հ/Հ |
Լաբորատոր հետազոտություններ | ||||
|
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | ||
|
ԱԲ |
Բ | ||||
|
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Բորբոքման ցուցանիշները գնահատելու նպատակով |
|
2) |
Առկա չէ |
Արյան մեջ լեյկոցիտների քանակ |
1 |
1 |
Բորբոքման ցուցանիշները գնահատելու նպատակով |
|
3) |
Առկա չէ |
C-ռեակտիվ պրոտեին |
1 |
1 |
Բորբոքման ցուցանիշները գնահատելու նպատակով |
|
4) |
Առկա չէ |
Մեզի միջին չափաբաժնի նմուշ |
1 |
1 |
Էրիթրոցիտուրիան, պրոտեինուրիան, միզային ինֆեկցիաները ախտորոշելու նպատակով |
|
5) |
Առկա չէ |
Հեշտոցային քսուք |
1 |
1 |
Ամնիոտիկ հեղուկի, պտղային աղվամազերի և էպիթելային բջիջների հայտնաբերելու նպատակով |
|
6) |
Առկա չէ |
Քսուք արգանդի պարանոցից՝ խլամիդիայի հայտնաբերման նպատակով |
0.5 |
0.5 |
Վարակի հարուցիչը հայտնաբերելու նպատակով |
|
7) |
Առկա չէ |
Նուկլեինաթթվի ամպլիֆիկացիայի թեստ կամ ցանքս` գոնորեայի կամ խլամիդիայի հարուցիչների հայտնաբերման նպատակով |
0.5 |
0.5 |
Վարակի հարուցիչը հայտնաբերելու նպատակով |
|
8) |
Առկա չէ |
Հեշտոցային արտազատուկի pH-ի որոշում |
0.3 |
0.3 |
Ամնիոտիկ հեղուկը հայտնաբերելու նպատակով |
|
9) |
Առկա չէ |
Քսուք հեշտոցից և անոռեկտալ հատվածից՝ ԲԽՍ սկրինինգի համար: |
1 |
1 |
Վարակի հարուցիչը հայտնաբերելու և բորբոքման ցուցանիշները գնահատելու նպատակով |
|
10) |
Առկա չէ |
RPR (սիֆիլիս) |
0,9 |
0,9 |
Հոսպիտալացումների ժամանակ պարտադիր ստուգել |
|
11) |
Առկա չէ |
Ալֆա միկրոգլոբուլին -1 պլացենտային սպիտակուցի հետազոտություն |
0.3 |
0.3 |
Հեշտոցային արտադրության մեջ իմունոքրոմատոգրաֆիայի միջոցով պլացենտային ալֆա միկրոգլոբուլին-1 հայտնաբերման նպատակով |
|
12) |
Առկա չէ |
Պլացենտային պրոտեին 12 |
0.3 |
0.3 |
Հեշտոցային արտադրության մեջ պրոտեին 1 կապող ինսուլինանման աճի գործոնի՝ պլացենտային պրոտեին 12-ի հայտնաբերման նպատակով |
|
13) |
Առկա չէ |
Ֆետալ ֆիբրոնեկտինի հետազոտություն |
0.3 |
0.3 |
Հեշտոցային արտադրության մեջ ֆետալ ֆիբրոնեկտինի հայտնաբերման նպատակով |
|
14) |
Առկա չէ |
Պլացենտային պրոտեին 12 -ի և ալֆա-ֆետոպրոտեինի |
0.3 |
0.3 |
Ամնիոտիկ հեղուկին բնորոշ մարկերների հայտնաբերում |
|
15) |
Առկա չէ |
Ալֆա-ֆետոպրոտեին |
0.3 |
0.3 |
Ամնիոտիկ հեղուկիառկայության հաստատում հեշտոցային արտազատուկներում ալֆա-ֆետոպրոտեինի առկայության հիման վրա: |
|
16) |
Առկա չէ |
Ներկող նյութի ներմուծման թեստ |
0.01 |
0.01 |
Ամնիոտիկ հեղուկի առկայության հաստատում հեշտոցային արտազատուկներում |
|
17) Գործիքային հետազոտություններ | |||||
|
18) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Հղիության ժամկետի որոշման, պտղի վիճակի, աճի գնահատման և ամնիոտիկ հեղուկի ինդեքսի (ԱՀԻ) որոշման համար: |
|
19) |
Առկա չէ |
ԿՏԳ մոնիտորինգ (30 շաբաթից մեծ գեստացիոն տարիքի պարագայում) |
1 |
1 |
Անկանոն ՊՍԶՀ բացահայտման և կծկանքների գնահատման համար: |
|
20) |
Առկա չէ |
Պտղի սրտի զարկերի հաճախականություն (ՊՍԶՀ) |
1 |
1 |
Անկանոն ՊՍԶՀ բացահայտման համար |
|
21) |
Առկա չէ |
Պտղի բիոֆիզիկական պրոֆիլ |
0.3 |
0.3 |
Պտղի վիճակի գնահատում |
|
22) |
Առկա չէ |
Պտղի դոպլերոֆլուսոմետրիա |
0,7 |
0,7 |
Պտղի վիճակի գնահատում |
|
23) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն |
0.5 |
0.5 |
Բարդությունների զարգացման դեպքում մոր վիճակը գնահատելու |
7․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
8․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի.
Ձև 4
|
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չ/Մ |
Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
|
1) |
Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում)դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ |
Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ |
սրվակ |
4 |
8գ |
16 գ |
2 |
|
2) |
Ամօքսացիլին 250մգ, 500մգ |
Ամօքսացիլին 250մգ, 500մգ |
դեղապատիճ |
3 |
750 mg |
3,75 գ |
5 |
|
3) |
Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) դեղահատեր 100մգ, 250գ, 400մգ |
Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) դեղահատեր 100մգ, 250գ, 400մգ |
դեղահատեր |
4 |
1 գ |
2 գ |
2 |
|
4) |
Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) դեղահատեր 250գ |
Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) դեղահատեր 250գ |
դեղահատեր |
3 |
750 mg |
3,75 գ |
5 |
|
5) |
Ամօքսացիլինի 250մգ,500մգ |
Ամօքսացիլինի 250մգ,500մգ |
դեղահատեր |
3 |
3 գ |
21 գ |
7 |
|
6) |
Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) դեղահատեր 250գ |
Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) դեղահատեր 250գ |
դեղահատեր |
4 |
1 գ |
10 գ |
10 |
|
7) |
Կլարիթրոմիցին 250գ, 500մգ |
Կլարիթրոմիցին 250գ, 500մգ |
դեղահատեր |
2 |
1 գ |
7գ |
7 |
|
8) |
Ազիտրոմիցինի 250մգ, 500 մգ |
Ազիտրոմիցինի 250մգ, 500 մգ |
դեղապատիճ |
1 |
1 գ |
1 գ |
1 |
|
9) |
Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ |
Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
3 |
3 գ |
6 գ |
2 |
|
10) |
Ցեֆալեքսին 500 մգ |
Ցեֆալեքսին 500 մգ |
դեղահատեր |
4 |
2 գ |
10 գ |
5 |
|
11) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
ամպուլներ |
1 |
12մգ |
24մգ |
2 |
|
12) |
Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/ |
Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/մլ |
ամպուլներ |
1 |
12 մգ |
24մգ |
2 |
|
13) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում)դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
1 |
2 գ |
14-20գ |
7-10 |
|
14) |
Գենտամիցին լուծույթ ն/ե 40մգ/մլ |
Գենտամիցին լուծույթ ն/ե 40մգ/մլ |
սրվակ |
3 |
240 մգ |
1680-2400մգ |
7-10 |
|
15) |
Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ |
Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ |
սրվակ |
3 |
1500 մգ |
10500-15000մգ |
7-10 |
|
16) |
Վանկոմիցին լիոֆիլիզիատ լուծույթի համր 1000մգ |
Վանկոմիցին լիոֆիլիզիատ լուծույթի համր 1000մգ |
սրվակ |
2 |
2 գ |
10գ |
5 |
|
17) |
Օքսիտոցին լուծույթ ներարկման 5ՄՄ/մլ |
Օքսիտոցին լուծույթ ներարկման5ՄՄ/մլ |
ամպուլներ |
3 |
3մլ |
3մլ |
1 |
|
18) |
Միզոպրոստոլ 200 մկգ |
Միզոպրոստոլ 200մկգ |
դեղահատեր |
1 |
800 մկգ |
800 մկգ |
1 |
|
19) |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման |
պլաստիկե փաթեթ |
1 |
1000 մլ |
7000-10000մլ |
7-10 |
|
20) |
Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ |
Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ |
սրվակ |
1 |
80 մլ |
80 մլ |
1 |
|
21) |
Նիֆեդիպին 10 մգ, 20մգ |
Նիֆեդիպին 10 մգ,20մգ |
դեղահատեր |
4 |
40 մգ |
80 մգ |
2 |
|
22) |
Հեքսապրենալին լուծույթ ն/ե 10մկգ/2մլ |
Հեքսապրենալին լուծույթ ն/ե 10մկգ/2մլ |
սրվակ |
1 |
100 մկգ |
200 մկգ |
2 |
|
23) |
Ինդոմետացին 50 մգ |
Ինդոմետացին 50 մգ |
ռեկտալ մոմիկ |
1 |
50 մգ |
100 մգ |
2 |
|
24) |
Ինդոմետացին 25 մգ |
Ինդոմետացին 25մգ |
դեղահատեր |
4 |
100 մգ |
200 մգ |
2 |
|
25) |
Ատոզիբան կոցենտրատ ինֆուզիայի համար 7,5մգ/մլ |
Ատոզիբան կոցենտրատ ինֆուզիայի համար 7,5մգ/մլ |
Սրվակ |
1 |
165մգ |
330մգ |
2 |
9․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
10. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում.
Ձև 5
|
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
|
ԱԲ |
Բ | ||
|
1) |
Մոր տեղափոխումը համապատասխան ինտենսիվ խնամքի հնարավորություն ունեցող պերինատալ կենտրոն |
0,2 |
0,8 |
|
2) |
Տոկոլիզ (48 ժամ, առանց խորիոնամնիոնիտի նշանների) |
0,5 |
0,5 |
|
3) |
Նեյրոպրոտեկցիա (Մագնեզիումի սուլֆատ) |
0,4 |
0,6 |
|
4) |
Ռեսպիրատոր դիստրես համախտանիշի կանխարգելում |
1 |
1 |
|
5) |
Սերկլյաժի (շրջակարի ) հեռացում |
0,2 |
0,3 |
|
6) |
Ծննդաբերություն բնական ուղիներով |
0,5 |
0,3 |
|
7) |
Կեսարյան հատում |
0,3 |
0,5 |
11․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
12. Պտղաթաղանթների միջծննդաբերական վաղաժամ պատռման վարման ալգորիթմը` ըստ Ձև 6-ի.
Ձև 6
13. Պտղաթաղանթների միջծննդաբերական վաղաժամ պատռման կլինիկական գնահատումը` ըստ Ձև 7-ի
Ձև 7
|
1) |
Հիվանդության պատմություն |
1. ՊՄՎՊ-ի ժամկետ: 2. Արտահոսած պտղաջրերի որակ և գույն: 3. Արտահոսած պտղաջրերի ծավալ: 4. Ինֆեկցիայի նշաններ, ներառյալ` հեշտոցային արտադրություն` տհաճ, սուր հոտով, արգանդի ցավոտություն, մարմնի բարձր ջերմաստիճան մոր մոտ, տախիկարդիա պտղի մոտ: 5. Կատարել դիֆերենցիալ ախտորոշում: 6. Մեզի արտահոսք (անմիզապահություն): 7. Ֆիզիոլոգիական հեշտոցային արտադրություն: 8. Բակտերիալ ինֆեկցիա, օր.` բակտերիալ վագինոզ: 9. Արգանդի պարանոցի լորձի արտահոսք: |
|
2) |
Բժշկական զննում |
1.Հոսպիտալացման պահին կատարվում են հետևյալ հետազոտությունները` մարմնի ջերմաստիճանի, արյան ճնշման, զարկերակի, շնչառության հաճախության, թթվածնային հագեցվածության ելակետային ցուցանիշների չափում, արգանդի կծկողական ակտիվության կամ ցավոտության ստուգում, հեշտոցային արտադրության և մեզի քննություն: Ցուցումների դեպքում կատարվում են այլ հետազոտություններ: |
|
3) |
Հեշտոցային զննում |
1. Խուսափել մատնային զննման անցկացումից քանի դեռ առկա չէ ծննդաբերության վտանգ: Մատնային զննումից հրաժարումը նվազեցնում է վարակի ներթափանցման հավանականությունը և կանխում է լատենտ շրջանի կարճացումը: 2. Պտղաթաղանթների պատռման տեսանելի ապացույցների բացակայության պարագայում պետք է կատարել զննում հայելիներով: 3. Եթե պտղաթաղանթների պատռումը հաստատվում է վիճակի գնահատման և կնոջ հիգիենիկ միջադիրի զննման արդյունքում, ապա հայելիներով զննում չի պահանջվում: 4. Հայելիներով զննումը պետք է անցկացնել 30 րոպե հանգիստ վիճակում պառկելուց հետո: 5. Ստուգել` արդյոք հեշտոցի հետին կամարի հատվածում առկա է ամնիոտիկ հեղուկի կուտակում կամ պարանոցային խողովակով թափանցիկ հեղուկի արտահոսք: Ախտորոշման անորոշ կարգավիճակի դեպքում պետք է խնդրել կնոջը Վալսալվայի փորձ կատարել կամ, եթե պտղաջուր չի երևում, հազալ, ինչից հետո կարող է նկատվել պտղաջրի արտահոսք: |
14. Պտղաթաղանթների մինչծննդաբերական վաղաժամ պատռում ունեցող կանանց հղիության և ծննդաբերության վարումը` ըստ Ձև 8.
Ձև 8
|
Հ/Հ |
Հղիության ժամկետ ՊՄՎՊ-ի |
Խնամք* |
Կորտիկոստերոիդներ |
Հակաբիոտիկներ |
|
1) |
<20 շաբաթ |
1. ՊՄՎՊ-ի և խիստ սակավաջրությամբ կանանց հետ քննարկել հղիության անբարենպաստ կանխատեսումների և կոնսերվատիվ վարման հետ կապված մոր մոտ ռիսկերի առաջացման հարցերը: |
Ոչ |
Հակաբիոտիկների նշանակում ծննդաբերության խթանման կամ կոնսերվատիվ վարման ժամանակ |
|
2) |
20-24 շաբաթ** |
1. ՊՄՎՊ-ի և խիստ սակավաջրությամբ (ԱՀԻ՝ <2) կանանց հետ քննարկել հղիության անբարենպաստ կանխատեսումների և կոնսերվատիվ վարման հետ կապված մոր մոտ ռիսկերի առաջացման հարցերը: |
Ոչ: Կոնսերվատիվ վարման պարագայում դիտարկել նախածննդյան կորտիկոստերոիդների |
Հակաբիոտիկ- ների նշանակում ծննդաբերության խթանման կամ կոնսերվատիվ վարման ժամանակ |
|
3) |
24 -32 շաբաթ |
Սպասողական վարում խորիոամնիոնիտի կամ պտղին սպառնացող վիճակի բացակայության պարագայում |
Այո |
Այո: |
|
4) |
32- 34 շաբաթ |
Ծննդալուծում, եթե պտղի թոքերը հասուն են, կամ կլինիկորեն կամ ամնիոցենտեզի միջոցով ապացուցվել է ամնիոտիկ հեղուկի վարակ, այլապես` սպասողական վարում մինչև 34 շաբաթական ժամկետը: |
Այո, եթե պտղի թոքերը հասուն չեն, կամ թոքերի հասունության կարգավիճակը անորոշ է |
Կոնսերվատիվ վարման դեպքում` այո: |
|
5) |
≥34 շաբաթ |
Ծննդալուծում |
Ոչ |
ԲԽՍ կանխարգելում |
15. Սույն հավելվածի Ձև 8-ով նախատեսված`
1) * Կոնսերվատիվ վարման սկսման կամ շարունակման հակացուցումներ են հանդիսանում մոր կամ պտղի մոտ վարակի առկայությունը կամ բիոֆիզիկական ցածր պրոֆիլը.
2) ** Պտղի քաշի, գեստացիոն տարիքի և սեռի համակցությունը համարվում է կենսունակության շանսերի գնահատման լավագույն միջոց և հաշվի է առնվում անհատական դեպքերում:
16. Խորիոամնիոնտի ախտորոշումը և վարումը` ըստ Ձև 9-ի.
Ձև 9
|
Հ/Հ |
Ախտորոշում |
Կլինիկական պատկերը |
Տարբերակիչ ախտորոշում |
Վարում |
Նշումներ |
|
1) |
Հիմնվում է կլինիկական դրսևորումների վրա, ուստի զարգացման վաղ փուլում խորիոամնիոնիտը բարդ է ախտորոշել: |
1.Կարող է ներառել մարմնի բարձր ջերմաստիճան մոր մոտ և ներքոհիշյալ ախտանիշներից երկուսը կամ ավելին. 1) Լեյկոցիտոզ (> 15 x 109/լ). 2) Մոր մոտ տախիկարդիա (> 100 զ/ր). 3)Պտղի մոտ տախիկարդիա (>160 զ/ր). 4) Արգանդի ցավոտություն. 5)Հեշտոցային արտադրություն սուր հոտով. 6) C-ռեակտիվ պրոտեին՝ > 40 . |
Պետք է հաշվի առնել վարակի մեկ այլ օջախի հնարավորությունը (օր.` միզուղիների կամ շնչուղիների), ինչը կարող էր հանգեցնել նշված փոփոխությունների առաջացմանը: |
Ներարգանդային վարակի վերահսկման նպատակով նշանակվում են հակաբիոտիկներ, սակայն խորիոամնիոնիտը կարող է վերջնականապես բուժվել միայն ծննդաբերությունից հետո, երբ արգանդից հեռացվեն վարակված բեղմնավորման արգասիքները: Խորիոամնիոնիտի հաստատման դեպքում ցուցված է ծննդաբերության անհապաղ դրդում կամ խթանում կամ ստանդարտ մանկաբարձական ցուցումներով կատարվող կեսարյան հատում: |
Սուր բորբոքման նշաններով ընկերքի և պտղաթաղանթների հյուսվածքաբանական քննությունը հետծննդյան շրջանում կարող է հաստատել ախտորոշումը: |
17. Պտղաթաղանթների միջծննդաբերական ժամկետային վարման ալգորիթմը` ըստ Ձև 10-ի.
Ձև 10
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Պտղաթաղանթների մինչծննդաբերական պատռում. B խմբի ստրեպտոկոկային պերինատալ ինֆեկցիա: Կլինիկական ուղեցույց ։–Եր.: Փրինթինֆո, 2016. – 44 էջ: Կլինիկական ուղեցույցը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 2016թ. դեկտեմբերի 5-ի 3593-Ա հրամանով:
2. Antenatal prevention of the risk of early neonatal bacterial infection. Agencenationaled’ac créditationetd’évaluationen santé (ANAES). Sep 2011: 14 p.http://www.has-sante.fr/portail/ upload/docs/application/pdf/ Antenatal_prevention.pdf Վաղ նորածնային բակտերիալ վարակների ռիսկի նախածննդյան կանխարգելում։
3. Antibiotic Therapy in Preterm Premature Rupture of the Membranes. Society of Obstetricians and Gynaecologists of Canada (SOGC) clinical practice guideline No. 233, September 2009 Reaff. March 2015. J ObstetGynaecol Can 2009;31(9):863–867 http:// sogc.org/guidelines/antibiotic-therapy-in-preterm-premature-rupture-of-the-membranes/ Թերահաս հղիության ժամանակ ջրերի վաղաժամ արտահոսքի դեպքում հակաբիոտիկ թերապիա։ Կանադայի Ծննդաբանների և Գինեկոլոգների ընկերություն (SOGC), կլինիկական գործնական ուղեցույց № 233։ Սեպտեմբեր 2009, վերահաստատված՝ Մարտ 2015։ J Obstet Gynaecol Can 2009; 31(9):863–867։
4. Antibiotics for early-onset neonatal infection: antibiotics for the prevention and treatment of early-onset neonatal infection. Clinical guideline. National Institute for Health and Clinical Excellence (NICE). London. August 2012. 320 p.https://www.researchgate.net/ Վաղ սկսվող նորածնային վարակների կանխարգելման և բուժման համար հակաբիոտիկներ։ Կլինիկական ուղեցույց։ publication/260714602_NICE_Clinical_Guideline_149_-_Antibiotics_for_ the_prevention_ and_treatment_of_early-onset_neonatal_infection.
5. Charles J Lockwood, MD, MHCM, Karen Russo-Stieglitz, MD. Placenta previa: Management last updated: Aug 31, 2022. https://www.uptodate.com/contents/placenta-previa-management#H34/Չարլզ Ջ Լոքվուդ, ՄԴ, ՄՀՑՄ, Քերըն Ռուսսո-Շտայգլից, Պլասենցայի նախդիր․ կառավարում։ Վերջին թարմացում՝ 31 օգոստոս 2022։
6. Hughes RG, Brocklehurst P, Steer PJ, Heath P, Stenson BM on behalf of the Royal College of Obstetricians and Gynaecologists. Prevention of early-onset neonatal group B streptococcal disease. Green-top Guideline No. 36. BJOG 2017; 124: e280–e305./Հագես Ռ․Գ․, Բրոքլհարսթ Պ, Սթիր Պ․Ջ,Հիթ Պ,Սթենսոն Բ․Մ.՝ Թագավորական ծննդաբանների և գինեկոլոգների քոլեջի անունից։ Վաղ նորածնային խմբի B ստրեպտոկոկային հիվանդության կանխարգելում։ Կանաչ–թոփ ուղեցույց № 36։ BJOG 2017; 124:e280–e305։
7. Ji Lu, Ann M. Gronowski, Charles Eby. Lamellar body counts performed on automated hematology analyzers to assess fetal lung maturity. LAB MEDICINE. July 2008. Volume 39 Number 7, 419-423. /Ջի Լու, Անն Մ, Գրոնովսկի, Չարլզ Էբու․ Լամելյար մարմինների հաշվարկը ավտոմատացված հեմատոլոգիական անալիզատորներով՝ պտղի թոքերի հասունությունը գնահատելու համար։. Հուլիս 2008։ Հատոր 39, համար 7, էջ 419–423։
8. Lockwood CM, Crompton JC, Riley JK, et. al. Validation of lamellar body counts using three hematology analyzers.Am J ClinPathol. 2010 Sep;134(3):420-8. doi: 10.1309/ AJCPWEUIM2CWUOV8. /Լոքվուդ Ց․Մ, Քրոմփթոն Յ․Ց, Ռիլեյ Ջ․Կ․. և այլք։ Լամելյար մարմինների հաշվարկի վավերացում՝ երեք հեմատոլոգիական անալիզատորներով։ Am J Clin Pathol. 2010 Սեպտեմբեր; 134(3):420–8։ doi:10.1309/AJCPWEUIM2CWUOV8։
9. Management of preterm labor. American College of Obstetricians and Gynecologists (ACOG). Practice Bulletin No. 159 (interim update). ObstetGynecol 2016; 127:e29–38 /Վաղաժամ ծննդի կառավարում։ Ամերիկյան ծննդաբանների և գինեկոլոգների քոլեջ (ACOG)։ Գործնական տեղեկագիր № 159 (միջանկյալ թարմացում)։ Obstet Gynecol 2016;127:e29–38։
10. Prelabour rupture of membranes at term (term PROM). Clinical guideline for management. NHS Royal Cornwall Hospitals. June 2014. 10 p. http://www.rcht.nhs. uk/DocumentsLibrary/RoyalCornwallHospitalsTrust/Clinical/MidwiferyAndObstetrics/ RuptureOfMembranesAtTermTermPROMGuidelineOnTheManagementOfPreLabour.pdf /Ժամկետային նախածննդյան ջրերի արտահոսք (term PROM)։ Կլինիկական կառավարման ուղեցույց։ Հունիս 2014։ 10 էջ։
11. Prelabour rupture of the membranes (PROM) ≥ 37 weeks. Clinical guideline.SA Health Safety & Quality Strategic Governance Committee. September 2015. 9 p. https://www. sahealth.sa.gov.au/wps/wcm/connect/ f3f6dd004eed8eb6afefaf6a7ac0d6e4/Prelabour+Rup ture+of+the+Membranes+greater+than+37+wks_Sept2015.pdf?MOD=AJPERES&CACHEID =f3f6dd004eed8eb6afefaf6a7ac0d6e4 Ժամկետային PROM ≥ 37 շաբաթ։ Կլինիկական ուղեցույց։ SA Health Safety & Quality Strategic Governance Committee։ Սեպտեմբեր 2015։ 9 էջ։
12. Prelabour rupture of the membranes at term.Clinical guidelines. King Edward Memorial Hospital for Women, Department of Health Western Australia, 2016. 6 p.http://www.kemh. health.wa.gov.au/development/manuals/ O&G_guidelines/sectionb/2/b2.8.pdf Ժամկետային նախածննդյան ջրերի արտահոսք։ Կլինիկական ուղեցույց։ King Edward Memorial Hospital for Women, Department of Health Western Australia։ 2016։ 6 էջ։
13. Premature Rupture of Membranes. American College of Obstetricians and Gynecologists (ACOG). Practice Bulletin No. 160 (interim update). January 2016. ObstetGynecol 2016;127:e39–51 /Վաղաժամ ջրերի արտահոսք։ Ամերիկյան ծննդաբանների և գինեկոլոգների քոլեջ (ACOG)։ Գործնական տեղեկագիր № 160 (միջանկյալ թարմացում)։ Հունվար 2016։ Obstet Gynecol 2016;127:e39–51։
14. Preterm Prelabour Rupture of Membranes.Royal College of Obstetricians and Gynaecologists (RCOG). Green–top Guideline No. 44. November 2006 Rev. December 2014. 12 p. https://www.rcog.org.uk/globalassets/ documents/guidelines/gtg_44.pdf /Վաղաժամ նախածննդյան ջրերի արտահոսք (PPROM)։ Թագավորական ծննդաբանների և գինեկոլոգների քոլեջ (RCOG)։ Կանաչ–թոփ ուղեցույց № 44։ Նոյեմբեր 2006, վերանայված՝ Դեկտեմբեր 2014։ 12 էջ։
15. Preterm prelabour rupture of the membranes (PPROM). Institute of Obstetricians and Gynaecologists, Royal College of Physicians of Ireland and Directorate of Strategy and Clinical Care, Health Service Executive.Guideline No. 24. April 13 Rev. April 2015. 19 p. /Վաղաժամ նախածննդյան ջրերի արտահոսք (PPROM)։ Իռլանդիայի Բժիշկների թագավորական քոլեջի Ծննդաբանների և Գինեկոլոգների ինստիտուտ, Առողջապահական ծառայության գործադիր մարմին։ Ուղեցույց № 24։ Ապրիլ 2013, վերանայված՝ Ապրիլ 2015։ 19 էջ։
16. Stock SJ, Thomson AJ, Papworth S; the Royal College of Obstetricians, Gynaecologists. Antenatal corticosteroids to reduce neonatal morbidity and mortality. BJOG 2022; https://doi.org/10.1111/1471-0528.17027. 129: e35–e60. Սթոք Ս․Ջ․ Թոմփսոն ԱՋ, Փեփվորթ Ս․ և Թագավորական ծննդաբանների և գինեկոլոգների քոլեջ։ Նախածննդյան կորտիկոստերոիդներ՝ նորածնային հիվանդացության և մահացության նվազեցման համար։ BJOG 2022; 129:e35–e60։ doi:10.1111/1471-0528.17027։
17. The Royal Australian and New Zealand College of Obstetricians and Gynaecologists. College Statement C- Obs 36. Term Prelabour Rupture of membranes. March 2014. http://www. ranzcog.edu.au/publications/ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ծննդաբանների և գինեկոլոգների թագավորական քոլեջ։ Քոլեջի հայտարարություն C-Obs 36։ Ժամկետային PROM։ Մարտ 2014թ։
18. Thomson AJ, on behalf of the Royal College of Obstetricians and Gynaecologists. Care of Women Presenting with Suspected Preterm Prelabour Rupture of Membranes from 24+0 Weeks of Gestation. BJOG 2019; 126: e152–166 Թոմփսոն ԱՋ, Թագավորական ծննդաբանների և գինեկոլոգների քոլեջի անունից։ Կանանց խնամք՝ կասկածվող նախածննդյան վաղաժամ ջրերի արտահոսքի դեպքում՝ հղիության 24+0 շաբաթից։ BJOG 2019;126:e152–166։
19. Van der Ham DP, Vijgen SMC, Nijhuis JG, van Beek JJ, Opmeer BC, Mulder ALM, et al. (2012) Induction of Labor versus Expectant Management in Women with Preterm Prelabor Rupture of Membranes between 34 and 37 Weeks: A Randomized Controlled Trial. PLoS Med 9(4): e1001208.doi:10.1371/journal.pmed.1001208։/Վան Դեր Համ,Դ․Պ․ Վիյգեն Ս․Մ․Ց, Նիջհույս Ջ․Ջ, Վան Բիկ Ջ․Ջ․,Օպմիր Բ․Ց,Մուլդեր Ա․Լ․Մ և այլք։ Ծննդի ինդուկցիա ընդդեմ սպասողական կառավարման՝ 34–37 շաբաթների ընթացքում վաղաժամ PROM ունեցող կանանց մոտ․ Ռանդոմիզացված վերահսկվող փորձարկում։ PLoS Med 2012;9(4):e1001208։ doi:10.1371/journal.pmed.1001208։
20. Приказ Минздрава России от 20.10.2020 N 1130н "Об утверждении Порядка оказания медицинской помощи по профилю "акушерство и гинекология" (Зарегистрировано в Минюсте России 12.11.2020 N 60869). / Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության հրաման 2020 թ․ հոկտեմբերի 20-ի № 1130ն «Բժշկական օգնության տրամադրման կարգի հաստատման մասին՝ ըստ «ծննդաբանություն և գինեկոլոգիա» մասնագիտության» (գրանցվել է ՌԴ Արդարադատության նախարարությունում 12․11․2020թ, № 60869)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2025 թվական: