ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«04» դեկտեմբերի 2025թ. N 147-Ն
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի «Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 137-Ն որոշման մեջ հատված 1-ում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԿՈՂՄ (16) |
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
|
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԴԻԼԱՔՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՓԻԼՈՅԱՆ ԱՆՆԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԱ ՄԱՏԻՆՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ք․ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ |
|
2025թ. դեկտեմբերի 4 ք. Սպիտակ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|