ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2025 թվականի N 93-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ԸՍՏ ԽՄԲԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի Նոր Հաճըն ավագանին որոշում է.
1. Նոր Հաճըն համայնքի վարչական տարածքում 2026 թվականի համար սահմանել տեղական վճարների միասնական դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1- ից ծագած հարաբերությունների վրա:
|
Կողմ -15
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար` |
Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |
|
Հավելված Նոր Հաճըն համայնքի ավագանու «28» նոյեմբեր 2025 թվականի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ԸՍՏ ԽՄԲԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղական վճարների տեսակները |
Օրենքով սահմանված դրույքաչափը |
Առաջարկվող դրույքաչափը |
|
1. համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
10000 | |
|
2. ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. |
10000 | |
|
3. ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. |
10000 | |
|
4. համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար` |
1000 | |
|
5. համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. |
50000 | |
|
6. համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. |
20000 | |
|
7. համայնքապետարանի աշխատակազմի փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ մինչև հազար դրամ փոխհատուցման վճար. |
1000 | |
|
8. համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. |
7000 | |
|
9. համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, սպորտի և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, սպորտի և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. |
«Նոր Հաճընի համայնքապետարանի Արվեստի դպրոց» ՀՈԱԿ
(Դաշնամուր- 4000
Լարային- 2000
Վոկալ-2000 Գեղարվեստ-2000
ժողովրդական գործիքներ - անվճար
«Նոր Գեղիի արվեստի դպրոց» ՀՈԱԿ
(Դաշնամուր- 5000
Վոկալ «ժող երգ»-5000 Գեղարվեստ-5000
Ակորդեոն, կիթառ, ջութակ -5000, պարարվեստ -5000, ժող գործիքներ – անվճար
«Քանաքեռավանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի
Բաժինների համար ՝ 5000 դրամ, ժող գործիքներ – անվճար | |
|
10. համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. |
30000 | |
|
11 Աղբահանության վճար |
||
|
1) ա)ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար բ) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար |
50-400
5-25 |
200
5 |
|
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով |
20-50 |
30 |
|
3)- վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար. |
15-20 |
15 |
|
4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար |
3-15 |
8 |
|
5) արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար |
5-15 |
8 |
|
6) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար |
50-100 |
70 |
|
7) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի |
0-10000 |
մեկ խորանարդ մետր աղբի համար 3 000 (երեք հազար) դրամ, ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 000 (տաս հազար) դրամ |
|
12. համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ` |
||
|
1) կենդանիների հիվանդությունների բուժման կանխարգելման հարցերով խորհրդատվություն. |
300 | |
|
2) վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմոնականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում՝ կախված կենդանու տեսակից. |
200 | |
|
3) կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար. |
1000 | |
|
13. համայնքի վարչական տարածքում հենասյուների վարձակալության վճար յուրաքանչյուր ամսվա համար. |
300 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2025 թվական: