ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4886-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4886-Ա

«03» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

03.12.2025 թ.

հ. 4886-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Վլադիմիր Եգանյան

«Էրեբունի-3» այգետարածք, հ.8

հողամաս

Վլադիմիր Եգանյանին հատկացված, «Էրեբունի-3» այգետարածքի 500.0քմ մակերեսով հ.8 հողամասին
/հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.09.2025թ. հ.Հ-8281 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 3-րդ զանգված, հ.14/8

01053HE8NAJA

 

2

Մհեր Տոնոյան

Ներքին Չարբախ թաղամաս, հ.348

հողամաս

Ներքին Չարբախ թաղամասի հ.348 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 17.11.2025թ. հ.4658-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 9-րդ փողոց, հ.27/1

01113THEUBSW

 

3

Արմեն Սեդրակյան

Նար-Դոսի փողոց, հ.15 և հ.15/1

հողամաս

Արմեն Սեդրակյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Նար-Դոսի փողոցի հ.15 և հ.15/1 հասցեներում գտնվող բնակելի տան և շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ.հ. 19062025-01-0326 և հ.14112025-01-0207/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նար-Դոսի փողոց, հ.15

010634ZB7MYM

 

4

Հակոբ Հակոբյան
/լիազորված անձ/
Աիդա Հովհաննիսյան, Արմեն, Տիգրան, Մարտին և Գագիկ Սեդրակյաններ

Խուդյակով /Ավան 7-րդ/ փողոց, հ.3

բնակելի տուն

Անշարժ գույքի բաժանման 14.11.2025թ. հ.9652 պայմանագրով, Մարտին Սեդրակյանին անցած Խուդյակովի /Ավան 7-րդ/ փողոցի հ.3 հասցեում գտնվող 121.2քմ մակերեսով բնակելի տանը /հող. 329.6քմ/ տրամադրել հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, հ.3/2

01023MWQAEKT

 

5

Հակոբ Հակոբյան
/լիազորված անձ/
Աիդա Հովհաննիսյան, Արմեն, Տիգրան, Մարտին և Գագիկ Սեդրակյաններ

Խուդյակով /Ավան 7-րդ/ փողոց, հ.3

բնակելի տուն

Անշարժ գույքի բաժանման 14.11.2025թ. հ.9652 պայմանագրով, Աիդա Հովհաննիսյանին, Արմեն և Տիգրան Սեդրակյաններին անցած Խուդյակովի /Ավան 7-րդ/ փողոցի հ.3 հասցեում գտնվող 104.0քմ մակերեսով բնակելի տանը /հող. 478.0քմ/ տրամադրել հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, հ.3/3

01023LNAMDEJ

 

6

Հրայր Գրիգորյան
/լիազորված անձ/
Գոռ Մաթևոսյան
/սեփականատեր/

Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, հ.17-18

բնակարան

Գոռ Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հյուսիսային պողոտայի հ.16 շենքի հ.17-18 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.28042025-01-0317/ մնացորդային 67.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, բն.18

01063ZMGXGGD

 

7

Հրայր Գրիգորյան
/լիազորված անձ/
Գոռ Մաթևոսյան
/սեփականատեր/

Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, հ.17-18

բնակարան

Գոռ Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հյուսիսային պողոտայի հ.16 շենքի հ.17-18 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.28042025-01-0317/ բաժանման հատակագծով առանձնացվող 79.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, բն.17

01063W8BHXDF

 

8

Ռոբերտ Պետրոսյան
/լիազորված անձ/
Հրանուշ Ահարոնյան

Վարդանանց փողոց, հ.20 շենք

տարածք

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ 19.09.2025թ. հ.3308 վկայագրով, Հրանուշ Ահարոնյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Վարդանանց փողոցի հ.20 շենքում գտնվող տարածքին տրամադրել հասցե ՝ Վարդանանց փողոց, հ.20 շենք, շինություն հ.26/2

01063X9DYKPT

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան