ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի Հ.446-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ 28-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4920-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4920-Ա

«08» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի Հ.446-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ 28-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 18-ի հ.446-Ա որոշումը՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք 2-րդ թաղամաս 28-րդ փողոց հ.2 հասցեի 3787.3քմ /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15092022-01-0260 վկայական/, ինչպես նաև դրա մուտքի ու ելքի կազմակերպման համար նախատեսված 1165.90քմ մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունները «անտառային» նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» նշանակության հողերի կատեգորիա փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 15092022-01-0260 վկայականը, Երևան քաղաքի ավագանու 2025թվականի նոյեմբերի 18-ի հ.446-Ա որոշումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15092022-01-0260 վկայական:

Համայնքային ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Երևան համայնքին պատկանող Նոր Խարբերդի այգեգործական տարածք 2-րդ թաղամաս 28-րդ փողոց հ.2 հասցեի հողամասում կառուցել մանկապարտեզի տիպային մասնաշենք և ներկայումս մուտք ու ելքի կազմակերպման համար առաջանում է սահմանների ճշտման անհրաժեշտություն։

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ քննարկվող հողամասերն ընդգրկված են անտառային հողերի կազմում։

Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 18-ի հ.446-Ա որոշմամբ Նոր Խարբերդի այգեգործական տարածք 2-րդ թաղամաս 28-րդ փողոց հ.2 հասցեի 3787,3քմ /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15092022-01-0260 վկայական/, ինչպես նաև դրա մուտքի ու ելքի կազմակերպման համար նախատեսված 1165.90քմ մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունները «անտառային» նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» նշանակության հողերի կատեգորիա:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/7408-25 և Ն/71333-25 եզրակացությունները.

1. Սահմանել, որ Նոր Խարբերդի այգեգործական տարածք 2-րդ թաղամաս 28-րդ փողոց հ.2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 4953.20քմ (3787.30քմ+1165.90քմ), որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Նոր Խարբերդի այգեգործական տարածք 2-րդ թաղամաս 28-րդ փողոց հ.2 հասցեում գտնվող 4953.20քմ (3787.30քմ+1165.90քմ) հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 18-ի հ.446-Ա որոշման հիման վրա, սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` հասարակական կառուցապատման:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան