ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 47
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.10.2024-20.03.2025)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

12 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 47

քաղ. Մոսկվա

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի մայիսի 25-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» թիվ 4 որոշման 1-ին կետին համապատասխան՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մեխանիզմում մասնակցության հայտերն ուսումնասիրելիս և հավանություն տալիս առաջնորդվել ֆինանսական աջակցություն տրամադրելու մեխանիզմում մասնակից ֆինանսական կազմակերպությունների ցանկով՝ ըստ հավելվածով սահմանված ցանկի։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից, սակայն 2023 թվականի մայիսի 25-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրագործելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի դեկտեմբերի 12-ի

 թիվ 47 կարգադրության

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մեխանիզմում մասնակից ֆինանսական կազմակերպությունների

 

1. Եվրասիական զարգացման բանկ

 

Հայաստանի Հանրապետություն

 

1. «АСВА BANK» Open Joint Stock Company

2. «Ամերիաբանկ» ՓԲԸ

3. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

4. «Արդշինբանկ» ՓԲԸ

5. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ

6. «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ

7. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

8. «Արցախբանկ» ՓԲԸ

9. «Byblos Bank Armenia» closed joint stock company

10. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն

11. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ

12. «Մելլաթ Բանկ» ՓԲԸ

13. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ

14. «HSBC Bank Armenia» Closed Joint Stock Company

15. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ

16. «ԱյԴի Բանկ» ՓԲԸ

17. «Բանկ ՎՏԲ (Հայաստան)» ՓԲԸ

 

Բելառուսի Հանրապետություն

 

1. ««Բելառուսբանկ» խնայողական բանկ» բաց բաժնետիրական ընկերություն

2. «Բելագրոպրոմբանկ» բաց բաժնետիրական ընկերություն

3. «Պրիօրբանկ» բաց բաժնետիրական ընկերություն

4. «Խնայբանկ» բաց բաժնետիրական ընկերություն

5. «Բելվնեշէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերություն

6. ««Բելինվեստբանկ» զարգացման և վերակառուցման բելառուսական բանկ» բաց բաժնետիրական ընկերություն

7. «Ալֆա-Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն

8. «Բելգազպրոմբանկ» բելառուսական-ռուսական համատեղ բաց բաժնետիրական ընկերություն

9. «ՄՏԲանկ» փակ բաժնետիրական ընկերություն

10. «Բանկ ՎՏԲ (Բելառուս)» փակ բաժնետիրական ընկերություն

11. «Բանկ Դաբրաբիտ» բաց բաժնետիրական ընկերություն

12. «Բելառուսի Հանրապետության զարգացման բանկ » բաց բաժնետիրական ընկերություն

13. Ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության բելառուսական հիմնադրամ

 

Ղազախստանի Հանրապետություն

 

1. «Bereke Bank» ԲԸ

2. «Բանկ ՎՏԲ» ՀԲ ԲԸ

3. «Al Hilal իսլամական բանկ» ԲԸ

4. «First Heartland Jusan Bank» ԲԸ

5. «Bank RBK» ԲԸ

6. «Ֆրիդոմ Ֆինանս Ղազախստան Բանկ» ԲԸ

7. «Fortebank» ԲԸ

8. «Ցենտրկրեդիտ Բանկ» ԲԸ

9. «Ղազախստանի Ազգային Բանկ» ԲԸ

10. «Եվրասիական Բանկ» ԲԸ

11. «Altyn Bank» (China Citic Bank Corporation LTD ՀԲ) ԲԸ

12. «Ղազախստանի Զարգացման Բանկ» ԲԸ

13. ««Դամու» ձեռնարկատիրության զարգացման ֆոնդ» ԲԸ

14. «Արդյունաբերության զարգացման հիմնադրամ» ԲԸ

15. «Qazaqstan Investment Corporation» ԲԸ

 

Ղրղզստանի Հանրապետություն

 

1. «Այիլ Բանկ» ԲԲԸ

2. «ՀԽԸ Բանկ» ԲԲԸ

3. «Օպտիմա Բանկ» ԲԲԸ

4. «Կերեմետ Բանկ» ԲԲԸ

5. «Ղրղզստան ԿԲ» ԲԲԸ

6. «Խալիկ Բանկ» ԲԲԸ

7. «Բանկ Բակայ» ԲԲԸ

8. «Դոս-Կրեդո Բանկ» ԲԲԸ

9. «ՖինանսԿրեդիտԲանկ» ԲԲԸ

10. «ԷկոԻսլամիկԲանկ» ԲԲԸ

11. «Կապիտալ Բանկ» ԲԲԸ

12. «Դեմիր ԿԻԲ» ՓԲԸ

13. «Տոլուբայ» ԲԱԲ ՓԲԸ

 

Ռուսաստանի Դաշնություն

 

1. «Գազպրոմբանկ» ԲԸ

2. «Ռուսաստանի Սբերբանկ» ՀԲԸ

3. «Պրոմսվյազբանկ» ՀԲԸ

4. «ՌՈՍԷԿՍԻՄԲԱՆԿ» ԲԸ

5. «ՄՏՍ-Բանկ» ՀԲԸ

6. «ՎԷԲ.ՌԴ» զարգացման պետական կորպորացիա

7. «Բանկ ԴՕՄ․ՌԴ» ԲԸ

8. «Ցենտր-Ինվեստ» ԱԲ ՀԲԸ

9. «Բանկ Սինարա» ՀԲԸ

10. «Սովկոմբանկ» ՀԲԸ

11. «Մոսկվայի վարկային բանկ» ՀԲԸ

12. «ՆՈՎԻԿՈՄԲԱՆԿ» ԲԱԲ ՓԲԸ

13. «Ռոսսելխոզբանկ» ԲԸ

14. «Բանկ ՎՏԲ» ՀԲԸ

(ցանկը լրաց. ԵՏՀԽ 18.10.24 թիվ 30)