ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.02.2020-25.06.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

28 մայիսի 2019 թվականի

թիվ 21

քաղ. Մոսկվա

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման մասով բարձր մակարդակի միջոցառումների պլանը:

2 Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական միջկառավարական խորհրդի ««Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 30.01.20 թիվ 2)

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 21 կարգադրությամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 2 կարգադրության խմբագրությամբ)

 

ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԼԱՆ

 

«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործմանն ուղղված միջոցառումների

(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 30.01.20 թիվ 2)

 

Սույն պլանում գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«ազգային պատվիրատու-համակարգող»՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի մշակմանը, իրագործմանը և անդամ պետության տարածքում տվյալ նախագծի շրջանակներում իրականացվող միջոցառումների և (կամ) աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությանը մասնակցող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) պետական իշխանության մարմիններից մեկը, որը նախագծի մշակման և իրագործման ժամանակ իրականացնում է նշված մարմինների գործունեության համակարգում.

«ցանցի օպերատոր»՝ իրավաբանական անձ, որին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) վերապահում է արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման, շահագործման և զարգացման մասով լիազորությունները, ինչպես նաև այլ լիազորություններ.

«ազգային բաղադրիչների օպերատորներ»՝ իրավաբանական անձինք, որոնց անդամ պետությունների լիազորված մարմինները վերապահում են արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների ստեղծման, շահագործման և զարգացման մասով իրենց լիազորությունների մի մասը, ինչպես նաև այլ լիազորություններ.

«նախագիծ»՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց (այսուհետ՝ եվրասիական ցանց)։

 

Առանցքային միջոցառման (առանցքային հսկիչ կետի) անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Պատասխանատու կատարողը

I. Նախագծի իրագործման առաջին փուլի շրջանակներում նախատեսված աշխատանքները

1. Ազգային պատվիրատու-համակարգողներին և նախագծի իրագործումը համակարգելու հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ համակարգող խումբ) կազմում ընդգրկելու համար թեկնածությունները որոշելը և տեղեկատվությունը Հանձնաժողով ուղարկելը

սահմանված կարգով Հանձնաժողով ներկայացված տեղեկությունները

2019 թվականի III-IV եռամսյակներ

անդամ պետություններ

2. Ագգային բաղադրիչների օպերատորների գործառույթներ իրականացնող կազմակերպությունները որոշելը

ազգային բաղադրիչների օպերատորներին որոշելը

2019 թվականի III-IV եռամսյակներ

անդամ պետություններ

3. Համակարգող խմբի կազմը և համակարգող խմբի մասին հիմնադրույթը հաստատելը

Հանձնաժողովի՝ համակարգող խմբի մասին հիմնադրույթը և դրա կազմը հաստատող ակտ

2019 թվականի IV եռամսյակ

Հանձնաժողով, ազգային պատվիրատու-համակարգողներ

4. Միության մարմիններ նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելը

Հանձնաժողովի խորհուրդ ներկայացվող՝ նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվություն

յուրաքանչյուր եռամսյակ՝ սկսած 2020 թվականի I եռամսյակից (առաջին հաշվետվությունը՝ 2019 թվականի համար

համակարգող խումբ, Հանձնաժողով

5. Եվրասիական ցանցի մշակման և ներդրման ծառայությունների մատուցման հետ կապված տեխնիկական առաջադրանքն արդիականացնելը

տեխնիկական առաջադրանքի նախագիծ

2020 թվականի I եռամսյակ

Հանձնաժողով, ազգային պատվիրատու-համակարգողներ

6. Եվրասիական ցանցի մշակման և ներդրման հետ կապված տեխնիկական առաջադրանքի կատարման ծառայությունների գնման ընթացակարգ իրականացնելը (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրականացման մեխանիզմների 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան)

ցանցի օպերատորին որոշելը

2020 թվականի I եռամսյակ

Հանձնաժողով

7. Կոնսորցիում ձևավորելը, կոնսորցիումի մասին համաձայնագիր կնքելը

կոնսորցիումի մասին համաձայնագիր

2020 թվականի I-II եռամսյակներ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով, համակարգող խումբ

8. Նախագծի կառավարման մոնիթորինգի գործիք (տեղեկատվական ռեսուրս) ստեղծելը և հասանելիության հատկացված իրավունքներին համապատասխան՝ համակարգող խմբի մասնակիցների համար դրա հասանելիությունն ապահովելը

նախագծի կառավարման մոնիթորինգի գործիք (տեղեկատվական ռեսուրս) ներդնելը

2020 թվականի II եռամսյակ

ցանցի օպերատոր, Հանձնաժողով

9. Եվրասիական ցանցի բազային բաղադրիչին ներկայացվող պահանջները մշակելը

եվրասիական ցանցի բազային բաղադրիչին ներկայացվող պահանջներ

2020 թվականի II եռամսյակ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով

10. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին ներկայացվող պահանջները մշակելը

եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին ներկայացվող պահանջներ

2020 թվականի II եռամսյակ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով

11. Եվրասիական ցանցի մասին հիմնադրույթը մշակելը

եվրասիական ցանցի մասին հիմնադրույթ

2020 թվականի II-III եռամսյակներ

ցանցի օպերատոր, Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ

12. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայությունների մատակարարներին ներկայացվող պահանջները մշակելը

եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին ներկայացվող պահանջներ, ծառայությունների մատակարարներին ներկայացվող պահանջներ

2020 թվականի II-III եռամսյակներ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով

13. Երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների՝ եվրասիական ցանցին միանալու մոդել մշակելը՝ անդամ պետությունների արտահանման ներուժն ավելացնելու նպատակով

նախագծային որոշումների նկարագրություն

2020 թվականի II-III եռամսյակներ

ցանցի օպերատոր, Հանձնաժողով, համակարգող խումբ

14. Ազգային բաղադրիչների օպերատորների կառուցվածքում կազմակերպական կառույցներ (գրացուցակավորման կենտրոններ) ստեղծելը՝ եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստր և տեղեկատվական ռեսուրսներ մուտքագրվող՝ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկությունների վերիֆիկացումն ապահովելու նպատակով

գրացուցակավորման կենտրոնների ստեղծման վերաբերյալ արձանագրություններ

2020 թվականի I-III եռամսյակներ

ազգային բաղադրիչների օպերատորներ, ազգային պատվիրատու-համակարգողներ

15. Հանձնաժողովի ակտերի նախագծերը մշակելը, եվրասիական ցանցի տեխնիկական փաստաթղթերը մշակելը

Հանձնաժողովի ակտեր, տեխնիկական փաստաթղթեր՝ տեղեկատվական փոխգործակցության գործընթացների նկարագրությամբ

2020 թվականի III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

16. Եվրասիական ցանցի բազային բաղադրիչը (օգտատերերի ծառայությունների ստեղծման և միացման վերաբերյալ ունիվերսալ հարթակային լուծում) ստեղծելը

եվրասիական ցանցի պատրաստի բազային բաղադրիչ

2020 թվականի IV եռամսյակ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

17. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը ստեղծելը

եվրասիական ցանցի պատրաստի ինտեգրացիոն բաղադրիչ

2020 թվականի IV եռամսյակ

ցանցի օպերատոր, Հանձնաժողով, ազգային բաղադրիչների օպերատորներ

18. Եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստր և տեղեկատվական ռեսուրսներ ստեղծելն ու դրանք՝ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների ու դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկություններով նախնական լրացնելը (տվյալների փորձնական կազմ՝ առնվազն 2 անդամ պետության բազայով), ինչպես նաև նշված տեղեկությունները վերիֆիկացնելը

ռեեստրի և տեղեկատվական ռեսուրսների նախնական լրացում՝ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկություններով, նշված տեղեկությունների վերիֆիկացում

2020 թվականի IV եռամսյակ

ցանցի օպերատոր, ազգային պատվիրատու-համակարգներ, ազգային բաղադրիչների օպերատորներ

19. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչը գործարկելը (առնվազն 2 անդամ պետության բազայով)

եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ

2020 թվականի IV եռամսյակ

ցանցի օպերատոր ազգային բաղադրիչների օպերատորներ

20. Սուբկոնտրակտացիայի ընտրված շղթայով պայմանագրերի կնքման ծառայությունը եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը

Սուբկոնտրակտացիայի ընտրված շղթայով պայմանագրերի կնքման ազգային ծառայությունը եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելու մասին արձանագրություն

2020 թվականի IV եռամսյակ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

21. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը և գործարկված ազգային բաղադրիչները փորձնական շահագործելը (առնվազն 2 անդամ պետության բազայով)

ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ, ընդունման-փոխանցման ակտեր

2020 թվականի IV եռամսյակ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ

22. Եվրասիական ցանցի օգտագործմամբ արդյունաբերական կոոպերացիայում ներգրավված՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների թվի ավելացմանն ուղղված միջոցառումների պլաններ մշակելը

միջոցառումների պլաններ

2020 թվականի IV եռամսյակ

ազգային պատվիրատու-համակարգողներ, ազգային բաղադրիչների օպերատորներ

II. Նախագծի իրագործման երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված աշխատանքները

23. Եվրասիական ցանցի օգտագործմամբ արդյունաբերական կոոպերացիայում ներգրավված՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների թվի ավելացմանն ուղղված միջոցառումների պլանը հստակեցնելն ու իրագործելը

անդամ պետություններում միջոցառումների պլանի կատարման և ճշգրտումների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն

սկսած 2021 թվականի I եռամսյակից

ազգային պատվիրատու-համակարգողներ, ազգային բաղադրիչների օպերատորներ

24. Եվրասիական ցանցը լրամշակելը՝ եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի և եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձնական շահագործման արդյունքներով

եվրասիական ցանցի լրամշակված ծառայություններ և գործիքներ, եվրասիական ցանցի մասով տեխնիկական փաստաթղթերի լրամշակված լրակազմ

2021 թվականի I-II եռամսյակներ

ցանցի օպերատոր

25. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչն արդյունաբերական շահագործման մեջ դնելը

ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն, եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչն արդյունաբերական շահագործման մեջ դնելու վերաբերյալ տեխնիկական փաստաթղթեր

2021 թվականի I-II եռամսյակներ

ցանցի օպերատոր, Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային բաղադրիչների օպերատորներ

26. Եվրասիական ցանցի բազային բաղադրիչը (օգտատերերի ծառայությունների ստեղծման և միացման վերաբերյալ ունիվերսալ հարթակային լուծման) և եվրասիական ցանցի ազգային բաղադրիչը գործարկելը

ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն

2021 թվականի I-III եռամսյակներ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

27. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի զարգացումը

ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն

2021 թվականի I-III եռամսյակներ

ցանցի օպերատոր, Հանձնաժողով, ազգային բաղադրիչների օպերատորներ

28. Ցանցի օպերատորի և ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների օպերատորների և ծառայությունների մատակարարների միջև գործակալական համաձայնագրեր կնքելը

ցանցի օպերատորի և ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների օպերատորների և ծառայությունների մատակարարների միջև գործակալական համաձայնագրեր

2021 թվականի I-IV եռամսյակներ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

29. Երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների հետ եվրասիական ցանցի ինտեգրման հնարավորությունները մշակելը

երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների (երրորդ երկրների առնվազն 1 անդրսահմանային հարթակի) հետ եվրասիական ցանցի ինտեգրման հարցերով միջոցառումների պլան, եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների՝ երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների (երրորդ երկրների առնվազն 1 անդրսահմանային հարթակի) հետ ինտեգրման հարցերով միջոցառումների պլան

2021 թվականի I-IV եռամսյակներ

համակարգող խումբ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով

30. Եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրը և տեղեկատվական ռեսուրսներն արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկություններով լրացնելը, ինչպես նաև նշված տեղեկությունները վերիֆիկացնելը

ռեեստրի և տեղեկատվական ռեսուրսների լրացում՝ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկություններով, նշված տեղեկությունների վերիֆիկացում

2021 թվականի I-IV եռամսյակներ

ազգային բաղադրիչների օպերատորներ

31. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչը գործարկելը

եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ

2021 թվականի I-IV եռամսյակներ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

32. Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի բազային ու ազգային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը

արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ազգային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելու վերաբերյալ արձանագրություններ

2021 թվականի I–IV եռամսյակներ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

33. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը՝ նախագծի անձնագրում նշված՝ ծառայությունների մատակարարների ծառայությունների ցանկին համապատասխան

ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձարկումների արձանագրություններ, ծառայությունները շահագործման մեջ դնելու մասին ակտեր

2021 թվականի I-IV եռամսյակներ

ազգային բաղադրիչների օպերատորներ, ցանցի օպերատոր

34. Միջոցառումների պլանը մշակելը՝ եվրասիական ցանցը, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային նախագծերի հետ կապակցելու (ապրանքների թվային հետագծելիություն, էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի կիրառում, թվային տրանսպորտային միջանցքներ, տվյալների շրջանառության կարգավորում), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ կապակցելու նպատակով

միջոցառումների պլան

2021 թվականի II եռամսյակ

Հանձնաժողով, ցանցի օպերատոր, համակարգող խումբ

35. Եվրասիական ցանցի առաջխաղացման պլանը մշակելը և իրագործելը։ Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև ցանցի այլ մասնակիցների համար եվրասիական ցանցի զարգացման հարցերի վերաբերյալ սեմինարներ և վեբինարներ անցկացնելը

եվրասիական ցանցի առաջխաղացման պլան, ուսուցում անցկացնելու պլան, ուսուցում անցկացնելու վերաբերյալ արձանագրություններ (եվրասիական ցանցի առնվազն 1000 մասնակից)

2021 թվականի II-IV եռամսյակներ

Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

36. Վարչարարության, տեխնիկական և խորհրդատվական աջակցության ծառայությունը կազմակերպելը, ինչպես նաև գրացուցակավորման կենտրոնների գործունեությունն ապահովելը՝ ներառյալ եվրասիական ցանցի միասնական ռեեստրի գրառումների նկարագրության մեթոդաբանությունը մշակելը՝ հաշվի առնելով ազգային տեղեկատուներն ու դասակարգիչները՝ տեղեկությունները ներկայացնելու միասնականությունն ապահովելու նպատակով

անդամ պետությունների տեղեկատուների և դասակարգիչների անցումային բանալիների (գործունեության և արտադրանքի տեսակների) աղյուսակների համապատասխանեցումը եվրասիական ցանցում օգտագործվող տեղեկատուներին և դասակարգիչներին

2021 թվականի II-IV եռամսյակներ

ազգային պատվիրատու-համակարգողներ, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով, ցանցի օպերատոր

37. Տեխնոլոգիաների փոխանցման ազգային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը

տեխնոլոգիաների փոխանցման ազգային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելու վերաբերյալ արձանագրություններ

2021 թվականի III-IV եռամսյակներ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

38. Միջոցառումների պլանն իրագործելը՝ եվրասիական ցանցը, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային նախագծերի հետ կապակցելու (ապրանքների թվային հետագծելիություն, էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի կիրառում, թվային տրանսպորտային միջանցքներ, տվյալների շրջանառության կարգավորում), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ կապակցելու նպատակով

միջոցառումների պլանի կատարման և ճշգրտման վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն, ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն, ընդունման-փոխանցման ակտ

2021 թվականի III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, ցանցի օպերատոր, համակարգող խումբ

39. Ազգային բաղադրիչների տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների պլանը մշակելը և հաստատելը

միջոցառումների պլան (իրագործման ժամկետների նշմամբ)

2021 թվականի III-IV եռամսկաներ

Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

40. Ազգային բաղադրիչների արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունները եվրասիական ցանցին միացնելուն ուղղված միջոցառումների պլանը մշակելը և հաստատելը

միջոցառումների պլան (իրագործման ժամկետների նշմամբ)

2021 թվականի IV եռամսյակ

Հանձնաժողով, համակարգող խումբ, ազգային պատվիրատու-համակարգողներ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

41. Եվրասիական ցանցի շրջանակներում անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիան, սուբկոնտրակտացիան և տեխնոլոգիաների փոխանցումը բնորոշող տվյալների մոնիթորինգի և վերլուծության մոտեցումները մշակելն ու իրագործելը (երկրի, ճյուղի, ժամանակի և այլ կտրվածքներով), այդ թվում՝ հաշվի առնելով արդյունաբերական համացանցի օգտագործման հնարավորությունները

եվրասիական ցանցի շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման մասին տվյալների մոնիթորինգի և վերլուծության կանոնակարգ

2021 թվականի IV եռամսյակ

համակարգող խումբ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով

42. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայությունների մատակարարներին ներկայացվող պահանջները հստակեցնելը՝ եվրասիական ցանցի փորձնական շահագործման արդյունքներով

եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին ներկայացվող հստակեցված պահանջներ, ծառայությունների մատակարարներին ներկայացվող հստակեցված պահանջներ

2021 թվականի IV եռամսյակ

ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ

43. Եվրասիական ցանցի մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելը՝ եվրասիական ցանցի արդյունաբերական շահագործման արդյունքներով

եվրասիական ցանցի մասին արդիականացված հիմնադրույթ

2021 թվականի IV եռամսյակ

Հանձնաժողով, ցանցի օպերատոր

44. Նախագծի պլանավորված արդյունքների ձեռքբերումը գնահատելը։ Նախագծի իրագործման արդյունքներն ամփոփելը և նախագծի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելը

նախագծի իրագործման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն՝ պլանավորված արդյունքների ձեռքբերման գնահատականով, եվրասիական ցանցի զարգացման և կատարելագործման վերաբերյալ առաջարկներ

2021 թվականի IV եռամսյակ

համակարգող խումբ, ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, Հանձնաժողով

(պլանը խմբ. ԵՏՀԽ 30.01.20 թիվ 2)