ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 փետրվարի 2020 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մոսկվա |
ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ) ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 30.10.20 թիվ 24)
1. Հաստատել կից ներկայացվող՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրումների հետագծման համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 30.10.20 թիվ 24)
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի թիվ 4 կարգադրությամբ |
ԾՐԱԳԻՐ
նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրումների հետագծման համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման միջոցառումների (ճանապարհային քարտեզ)
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 30.10.20 թիվ 24)
|
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու կատարողը |
Իրագործման ժամկետը |
|
1. Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ՝ Միություն) ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագծի մշակում՝ ներառյալ հետևյալ հարցերը. |
Համաձայնագրի նախագծի մշակում |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ) |
2021 թվականի |
|
Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման իրականացում |
2021 թվականի | ||
|
ա) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, այդ թվում՝ միասնական երաշխիքային մեխանիզմների և այլ միջոցների կիրառման առանձնահատկությունները, որոնք ապահովում են ապրանքների առաքման հսկողությունը (ներառյալ տեխնիկական (տեխնոլոգիական) միջոցները (էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքները) (այսուհետ՝ նավիգացիոն կապարակնիքներ)) | |||
|
Համաձայնագրի ստորագրման և այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի իրականացում |
2021 թվականի | ||
|
բ) Միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի շրջանակներում Միության անդամ չհանդիսացող միջազգային ինտեգրացիոն միավորումների և պետությունների հետ փոխգործակցության հնարավորության սահմանում |
|||
|
2. Անդամ պետություններում նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրումների հետագծման համակարգի ազգային օպերատորների նշանակում (այսուհետ՝ հետագծման համակարգ) |
անդամ պետությունների նորմատիվային իրավական ակտեր |
անդամ պետություններ |
2021 թվականի |
|
3. ապրանքների փոխադրումների հետագծման համար Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման հարցերով Միության շրջանակներում միջազգային պայմանագրի նախագծի մշակում |
միջազգային պայմանագրի նախագծի մշակում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2020 թվականի |
|
միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման իրականացում |
2020 թվականի | ||
|
միջազգային պայմանագրի ստորագրման և այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացում |
2021 թվականի | ||
|
4. Նավիգացիոն կապարակնիքներին ներկայացվող տիպային պահանջների սահմանում (մինչև Հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշմամբ նախատեսված միասնական պահանջների սահմանումը) |
Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2020 թվականի IV եռամսյակ |
|
5. Անդամ պետություններում փորձերի (միակողմանի և համատեղ) անցկացում ապրանքների փոխադրման դեպքում նավիգացիոն կապարակնիքների օգտագործման փորձարկման մասով, որոնց արդյունքներըման մասով, որոնհետագծմաննով, որոնց արդյրձերի (միակողմանի և համատեղ) անցկացում ապրանք |
փորձերի մասնակիցների տեղեկությունները դրանց անցկացման արդյունքների վերաբերյալ |
անդամ պետություններ |
2021 թվականի II եռամսյակ |
|
6. Ապրանքների մաքսային տարանցման դեպքում ռիսկերը նվազագույնի հասցնելուն ուղղված միջոցների կիրառման նկատմամբ մոտեցումների միասնականացման մասով հարցերի մշակում |
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի որոշում |
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա |
2020 թվականի IV եռամսյակ |
|
7. ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրասնպորտային փոխադրման) դեպքում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման մասով պարտավորության կատարման ապահովման կիրառման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի ուղարկում անդամ պետություններ՝ այն միջպետական ընթացակարգերի իրականացման համար, որոնք անհրաժեշտ են դրա ստորագրման համար |
Հանձնաժողովի խորհրդի կարգադրություն |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2020 թվականի |
|
8. «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի և նավիգացիոն կապարակնիքների կիրառման հարցերով փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի նախապատրաստում՝ հաշվի առնելով սույն պլանի 1-ին և 3-րդ կետերում նշված՝ միջազգային պայմանագրերի դրույթները |
Արձանագրության նախագծի մշակում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2021 թվականի |
|
9. Հետագծման համակարգի կիրառումն ապահովող՝ Հանձնաժողովի ակտերի և անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի մշակում և ընդունում՝ սույն պլանի 3-րդ կետում նշված միջազգային պայմանագրով սահմանված լիազորություններին համապատասխան |
Հանձնաժողովի ակտեր, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
սույն պլանի 3-րդ կետում նշված՝ միջազգային պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից կես տարվա ընթացքում |
|
10. Հետագծման համակարգի՝ Միության այլ թվային նախագծերի հետ փոխգործակցության (ապրանքների հետագծելիություն, թվային տրանսպորտային միջանցքներ, էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթեր և այլն) կազմակերպման մասով առաջարկությունների մշակում |
Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի ընդհանուր գործուն ենթակառուցվածքի մոդել |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2021 թվականի IV եռամսյակ |
|
11. Անդամ պետությունների վարչական օրենսդրությամբ նախատեսված նորմերի մոտարկման մասով աշխատանքների իրականացում՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործման հետ կապված մաքսային կանոնները խախտելու համար սահմանված պատժամիջոցների համաչափությունն ապահովելու համար, և զեկույցի ներկայացում Հանձնաժողովի խորհուրդ |
անդամ պետությունների զեկույց |
անդամ պետություններ |
2021 թվականի IV եռամսյակ |
(ծրագիրը փոփ., խմբ. ԵՏՀԽ 30.10.20 թիվ 24)