ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ (ՓՈՐՁԻ) ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.04.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

5 ապրիլի 2021 թվականի

թիվ 7

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ (ՓՈՐՁԻ) ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 16 հանձնարարականի կատարման շրջանակներում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի օգտագործմամբ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և Միության մաքսային տարածք միջազգային փոստային առաքանիներով կամ փոխադրողի կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների, կամ մաքսային պահեստից՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի օգտագործմամբ ֆիզիկական անձանց իրացվող օտարերկրյա ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման համար փորձնական ծրագրի (փորձի) անցկացման նպատակներով (այսուհետ համապատասխանաբար՝ փորձնական ծրագիր (փորձ), էլեկտրոնային առևտրի ապրանքներ)՝ հաշվի առնելով որպես էլեկտրոնային առևտրի օպերատորներ փորձնական ծրագրերի (փորձերի) իրականացմանը մասնակցող իրավաբանական անձանց վերաբերող առանձնահատկությունները՝

1. Խնդրանքով դիմել անդամ պետություններին՝

ա) ապահովել փորձնական ծրագրի (փորձի) իրականացումը 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ մինչև Միության իրավունքի մաս կազմող՝ համապատասխան միջազգային պայմանագրերի և ակտերի ուժի մեջ մտնելը՝ դրա երկարաձգման հնարավորությամբ։

Անդամ պետություններն ինքնուրույն են սահմանում փորձնական ծրագրի (փորձի) անցկացման կարգը և փուլայնությունը

բ) սահմանել անդամ պետությունների իրավաբանական անձանց և սույն կետի «ե» ենթակետում նշված՝ փորձնական ծրագրի (փորձի) անցկացման և մշտադիտարկման համար պատասխանատու պետական իշխանության մարմիններին, որոնք մասնակցում են փորձնական ծրագրին (փորձին)՝ որպես էլեկտրոնային առևտրի օպերատորներ.

գ) իրագործել՝ ըստ պատրաստվածության, փորձնական ծրագրի (փորձի) շրջանակներում ծանուցման կարգի կիրառումը՝ անդամ պետությունների կողմից սահմանվող՝ էլեկտրոնային առևտրի առանձին ապրանքների նկատմամբ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման մասով, այդ թվում՝ հավելվածի համաձայն ցանկի հիման վրա։

Ծանուցման կարգով նախատեսվում է ապրանքների վաճառքի վերաբերյալ անդամ պետությունների ֆիզիկական անձանց համար հրապարակային առաջարկ պարունակող՝ երրորդ երկրների ինտերնետ-խանութների (ինտերնետ-հարթակների) կողմից «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ իրենց կայքերի էջերում ապրանքներ պատրաստողից ստացված տեղեկությունների հիման վրա Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տվյալ ապրանքների համապատասխանության մասին դիմումների (ծանուցագրերի) հրապարակումը։

Անդամ պետությունների լիազորված մարմինները Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկատվություն են ներկայացնում էլեկտրոնային առևտրի այն ապրանքների վերաբերյալ, որոնց նկատմամբ նախատեսվում է կիրառել ծանուցման կարգը

դ) ելնել այն բանից, որ փորձնական ծրագրին (փորձին) որպես էլեկտրոնային առևտրի օպերատորներ մասնակցող իրավաբանական անձինք՝

ապահովում են՝ Միության մաքսային տարածք այն ֆիզիկական անձանց հասցեով ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների համար, որոնք այդ ապրանքներն ստացողներն են, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված ձևով էքսպրես-բեռների համար ապրանքների հայտարարագիրը կամ էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնելը, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, փորձնական ծրագրի (փորձի) շրջանակներում ճանաչվում է որպես հայտարարագիր և պարունակում է այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող կամ որպես էքսպրես-բեռներ առաքվող ապրանքներն ազատ շրջանառության համար բաց թողնելու համար.

ապահովում են՝ երրորդ երկրների ինտերնետ-խանութների (ինտերնետ-հարթակների) կողմից էլեկտրոնային առևտրի օպերատորին տրամադրվող, Միության մաքսային տարածք այն ֆիզիկական անձանց հասցեով, որոնք այդ ապրանքներն ստացողներն են, ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մասին տեղեկությունները մաքսային մարմիններին անփոփոխ ձևով փոխանցելը.

հաշվարկում և վճարում են մաքսավճարները

կատարում են մաքսային գործառնություններ էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ այն անդամ պետության մաքսային մարմնում, որի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում կամ ժամանակավորապես գտնվում է այդ ապրանքներն ստացող հանդիսացող ֆիզիկական անձը

տեղեկացնում են երրորդ երկրների ինտերնետ-խանութներին (ինտերնետ-հարթակներին)՝ սույն կետի «գ» ենթակետին համապատասխան «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ իրենց կայքերում դիմումների (ծանուցագրերի) տեղադրման անհրաժեշտության մասին

ապահովում են՝ դիմումների (ծանուցագրերի) առկայության ստուգում այն դեպքում, երբ անդամ պետության կողմից սահմանված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից կատարվում են մաքսային գործառնություններ, և մշտադիտարկման նպատակներով՝ ծանուցման կարգի իրականացման շրջանակներում դիմումների (ծանուցագրերի) առկայության մասին տեղեկությունների փոխանցում՝ մշտադիտարկում անցկացնելու համար անդամ պետությունում պատասխանատու սահմանված պետական իշխանության մարմիններին

ե) սույն կետի «գ» ենթակետին համապատասխան՝ ծանուցման կարգի իրագործման շրջանակներում ապահովել մշտադիտարկման իրականացում՝ դիմումների (նոտիֆիկացիաների) առկայության մասով։

Մշտադիտարկումն իրականացվում է սույն կետի «գ» ենթակետում նշված ծանուցման կարգի իրականացման գործելակերպի վերաբերյալ վիճակագրական տվյալներ ձևավորելու նպատակներով և կապված չէ ազատ շրջանառության համար էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման հետ, ինչն իրականացվում է Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային կարգավորման ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան։

Մշտադիտարկման արդյունքները եռամսյակը մեկ անդամ պետության լիազորված մարմնի կողմից ուղարկվում են Հանձնաժողով

զ) տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողով սույն կետի «բ» ենթակետում նշված իրավաբանական անձանց և պետական իշխանության մարմինների վերաբերյալ։

2. Նախատեսել՝ հաշվի առնելով փորձնական ծրագրի (փորձի) շրջանակներում անդամ պետության տեխնիկական և կազմակերպական պատրաստվածությունը, օտարերկրյա ապրանքների «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով սահմանված կարգով ձևակերպման հնարավորությունը՝ նման պահեստից դրանց տրամադրման նպատակներով՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի օգտագործմամբ ձեռք բերելուց հետո ֆիզիկական անձանց առաքման համար և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու հնարավորությունը՝ մինչև ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի հիման վրա ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ սահմանված ձևով ապրանքների հայտարարագիրը հետագայում ներկայացնելով, կամ էլեկտրոնային եղանակով այլ փաստաթուղթ ներկայացնելով, որի՝ որպես ապրանքների հայտարարագիր օգտագործման հնարավորությունը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ՝ Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային կարգավորման ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան, սակայն ոչ ուշ, քան նշված ժամանակահատվածում մաքսային պահեստից արտահանված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման ամսվան հաջորդող ամսի 10-ը։

Ընդ որում, Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքին համապատասխան՝ նման ապրանքների նկատմամբ՝

կիրառվում են Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված արգելքներ և սահմանափակումներ

չեն կիրառվում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերության դրույթները։

3. Սահմանել, որ էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ՝

միջազգային փոստային առաքանիներով կամ էքսպրես-բեռներով ներմուծման դեպքում հաշվարկվում և վճարվում են մաքսատուրքեր, հարկեր՝ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող և փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքների համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշմամբ սահմանված դրույքաչափերով

էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ մաքսային պահեստից ներքին սպառման համար բացթողման դեպքում հաշվարկվում և վճարվում են ներմուծման տուրքեր՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերով և հարկեր՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերով։

4. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնությանը («Почта России» բաժնետիրական ընկերությանը)՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցությամբ անդամ պետության հարցումով ցուցաբերել աջակցություն՝ երրորդ երկրների ինտերնետ-խանութների (ինտերնետ-հարթակների) հետ կապ հաստատելու և փորձնական ծրագրի (փորձի) անցկացման համար տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերելու համար։

5. Հանձնաժողովին՝ ապահովել անդամ պետություններում փորձնական ծրագրի (փորձի) իրագործման մշտադիտարկման անցկացում, ինչպես նաև մեթոդական և կազմակերպական ուղեկցում (այդ թվում՝ տեխնիկական կարգավորման հարցերով)։

6. Հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ փորձնական ծրագրի (փորձի) անցկացման համար՝

ա) մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը՝

ապահովել Միության Մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ն կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ Հանձնաժողովի ակտերի նախապատրաստում

սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված՝ էքսպրես-բեռների համար ապրանքների հայտարարագրի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշմամբ հաստատված ձևով՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի լրացման առանձնահատկությունները։

ա1) սահմանել էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման առանձնահատկությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված ձևին համապատասխան։

(6-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 23.09.22 թիվ 27)

7. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ու. Կարմիշակով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի՝

2021 թվականի ապրիլի 5-ի

թիվ 7 կարգադրության

 

ՑԱՆԿ

 

այն ապրանքների, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական ծրագրի (փորձի) անցկացման շրջանակներում հանձնարարվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման մասով ծանուցման կարգի կիրառում

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

1. Ծեփման համար մածուկներ՝ ներառյալ երեխաների կողմից ծեփման համար նախատեսված պլաստիլինը

3407 00 000 0-ից

2. Քայլակներ կահույքային անիվներով, ծալովի մետաղե հիմնակմախքով, մանածագործական նյութից պատրաստված՝ պահող հարմարանքներով սարքավորված, երեխայի ոտքերի համար երկու անցքով

9403 70 000 2

9403 70 000 3

3. Եռանիվ հեծանիվներ, ինքնաշարժեր, ոտնակավոր ավտոմոբիլներ և նույնանման խաղալիքներ անիվների վրա, սայլակներ տիկնիկների համար

9503 00 100 1

9503 00 100 9

4. Միայն մարդկանց պատկերող տիկնիկներ, դրանց մասերը և պարագաները

9503 00 210 0

9503 00 290 0

5. Գնացքներ էլեկտրական՝ ներառյալ ռելսերը, լուսացույցները և դրանց այլ պարագաներ, փոքրացված չափերով («մասշտաբով») մոդելների հավաքման համար տարրերի հավաքածուներ

9503 00 300 0

6. Կոնստրուկտորային հավաքածուներ և այլ խաղալիքներ կառուցման համար

9503 00 350 0

9503 00 390 0

7. Կենդանիներ կամ մարդկանցից բացի այլ էակներ պատկերող խաղալիքներ

9503 00 410 0

9503 00 490 0

8. Խաղալիք երաժշտական գործիքներ ու սարքեր

9503 00 550 0

9. Գլուխկոտրուկներ

9503 00 610 0

9503 00 690 0

10. Հավաքածուներով կամ լրակազմերով այլ խաղալիքներ

9503 00 700 0

11. Ներկառուցված շարժիչներով այլ խաղալիքներ և մոդելներ

9503 00 750 0

9503 00 790 0

12. Այլ խաղալիքներ

9503 00 810 0

9503 00 850 0

9503 00 950 0

9503 00 990

13. Գնդակներ մանկական

9503 00-ից

9506-ից

14. Էլեկտրոնային խաղեր

9504 50 000 2

15. Էլեկտրական մրցավազքային ավտոմոբիլների հավաքածուներ՝ մրցումային խաղերի համար

9504 90 100 0

16. Այլ բարձակներ տեսախաղերի համար և այլ սարքավորումներ տեսախաղերի համար, բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9504 30 ենթադիրքում նշվածներից, ապրանքներ ժամանցային, սեղանի կամ սենյակի խաղեր

9504 50 000 9

9504 90 800 9-ից

17. Տոնահանդիսության, պարահանդեսների համար արտադրատեսակներ կամ այլ արտադրատեսակներ զվարճությունների համար՝ ներառյալ աճպարարություններ ու կատակներ ցուցադրելու համար առարկաները՝ բացառությամբ ամանորյա և ծննդյան տոների համար ապակե ապրանքները

9505 10 900 0

9505 90 000 0

18. Լողավազաններ երեխաների համար

9506 99 900 0-ից

19. Ներկեր, մատներով քսվող ներկեր, գուաշ և նույնանման այլ արտադրատեսակներ, բացառությամբ այն արտադրանքի (արտադրատեսակների), որոնք խաղալիք չեն և մակնշման մեջ չեն պարունակում երեխայի նվազագույն տարիքի նշում, որի համար նախատեսված է խաղալիքը, կամ պատկերագիր, որով նշվում է երեխայի տարիքը

3213-ից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.09.2022, թիվ 27 05.04.2021, թիվ 7
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան