Գլխավոր տեղեկություն
Համար
N 822-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2025
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.12.2025
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«11» դեկտԵՄԲԵՐԻ 2025 թ.
քաղ. Երևան

N 822-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 167-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 78-րդ հոդվածի 6-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը՝ համաձայն Հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանելու մասին» թիվ 167-Ն հրամանը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Ս. ԳԱԼՅԱՆ

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 11-ի

N 822-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից անցկացվող հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը:

2. Հարկադիր աճուրդը կազմակերպվում է էլեկտրոնային համակարգի կիրառմամբ։

3․ Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է Ծառայության աճուրդի ինտերնետային պաշտոնական կայքում` www.ajurd.am (այսուհետ՝ Կայք):

4. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի «Կատարողական վարույթի մասին» օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները:

5. Հարկադիր աճուրդին մասնակցելու համար անձը կարող է գրանցվել Կայքի միջոցով կամ այցելել Ծառայության վարչական շենք (մարզային ստորաբաժանումներ)։

6․ Կայքի միջոցով գրանցվելիս մասնակիցը մուտքագրում է հետևյալ տվյալները՝

1) ֆիզիկական անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը, հաշվառման հասցեն, հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը և գաղտնաբառը,

2) իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, հիմնադրման պետությունը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն կամ օտարերկրյա պետությունում կիրառելի այլ համապատասխան նույնականացնող տվյալներ, գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը և գաղտնաբառը:

7․ Տվյալները մուտքագրելուց հետո մասնակիցը ստանում է օգտագործողի անունը (այսուհետ՝ օգտանուն), այնուհետև նախընտրած լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճար է մուտքագրում վճարային (Vpos) համակարգի միջոցով:

8․ Ծառայության վարչական շենք այցելելու դեպքում մասնակիցը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձանց ներկայացուցիչները ներկայացնում են նաև իրավաբանական անձի անունից հանդես գալու իրավասությունը (լիազորությունը) հաստատող փաստաթղթեր), և լոտի մեկնարկային գնի 5% նախավճարը Ծառայության համապատասխան բանկային հաշվին փոխանցելու փաստը հավաստող անդորրագիր, ինչպես նաև համապատասխան էլեկտրոնային հասցեն:

9. Գրանցումից հետո մասնակցին տրվում է աճուրդի մասնակցության թերթիկ, որտեղ նշվում են Ծառայության ինտերնետային կայքի հասցեն, աճուրդի մասնակցի օգտանունը, գաղտնաբառը և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տվյալները։

10․ Մասնակիցը հարկադիր աճուրդին մասնակցում է՝ Կայքի համապատասխան դաշտում լրացնելով տրված օգտանունը և գաղտնաբառը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան