ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 հունիսի 2022 թվականի |
թիվ 8 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կիրառվող՝ արտահանումը կարգավորող միջոցների մոտարկման և ներքին շուկայի արդյունավետ գործունեության ապահովման նպատակներով՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել սույն կարգադրության հավելվածի համաձայն սահմանված ցանկում նշված ապրանքների նկատմամբ ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների (այսուհետ համապատասխանաբար՝ ցանկ, ապրանքներ, ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռներ) նախապատրաստումը.
հաստատել նշված ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռները հուլիսի 30-ից ոչ ուշ, կիսամյակների բաժանված տարվա կտրվածքով և անհրաժեշտության դեպքում ճշգրտել դրանք մինչև հաջորդ օրացուցային տարվա հունվարի 31-ը.
ցանկում կատարել անհրաժեշտ լրացումներ։
2. Միության անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել փոխադարձ առևտրում ապրանքների ազատ տեղաշարժը ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռներով նախատեսված պարամետրերի շրջանակներում։
3. Խնդրել Միության անդամ պետությունների կառավարություններին ցանկում ներառված ապրանքները Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելու դեպքում հաշվի առնել ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռները և թույլ չտալ շրջանցել Միության մեկ կամ մի քանի անդամ պետությունների կողմից սահմանված՝ արտահանումը կարգավորող միջոցները և (կամ) Միության շրջանակներում արտահանումը կարգավորող միասնական միջոցները։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից և գործում է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 8 կարգադրության |
Այն ապրանքների ցանկը, որոնց առնչությամբ իրականացվում է ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների նախապատրաստումը
1. Ցորեն և մեսլին
2. Գարի
3. Եգիպտացորեն
4. Արևածաղկի սերմեր
5. Շաքար
6. Ձեթ արևածաղկի
7. (կետը հանվել է ԵՎՄԽ 03.02.23 թիվ 3)
8. (կետը հանվել է ԵՎՄԽ 03.02.23 թիվ 3)
(հավելվածը փոփ. ԵՎՄԽ 03.02.23 թիվ 3)