ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2025 թվականի N 1819-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 28-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
12.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 1819-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չա-փի միա- վորը |
Քա-նա-կը |
Ծագման երկիրը |
Արտահան- ման երկիրը |
Ար-ժեքը (դրամ) |
Այլ տե-ղե-կու- թյուն-ներ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
2828900000 |
Նատրիումի Հիպոքլորիդ |
Ակտիվ Քլոր: 10–16% pH (200C): 11–13 Խտություն: 1.15–1.25 գ/սմ3 Տեսք: Դեղնավուն հեղուկ, քլորային հոտով Լուծելիություն: Լիովին լուծելի ջրում Օգտ․ Ուղղություններ: Ախտահանում, սպիտակեցում Պահպանում: +50C - +250C, մութ վայրում Վտանգներ: Օքսիդացնող, կոռոզիվ |
կգ |
150 000 |
Իրան |
Իրան |
18 000 000 |
|
|
2. |
3402901008 |
Նատրիումի Լաուրել Էթեր Սուլֆատ |
Ակտիվ նյութ: 26–28% կամ 70% (կախված կոնցենտրացիայից) pH (1% լուծույթ): Լուծելիություն: Լիովին լուծելի ջրում Օգտ․ Ուղղություններ: Շամպուններ, լվացքի գել, հեղուկ օճառ Պահպանում: +50C - +300C, չսառեցնել Վտանգներ: Չի դասակարգվում որպես վտանգավոր՝ ըստ GHS, բայց կարող է գրգռել աչքերը |
կգ |
50 000 |
Իրան, Չինաստան, Թուրքիա, ԵՄ երկրներ |
Իրան, Չինաստան, Թուրքիա, ԵՄ երկրներ |
26 000 000 |
|
|
3. |
3402310000 |
Ալկիլբենզոլսուլ ֆոնաթթու |
Բանաձև (ընդհանուր): C6H₄(R)SO₃H CAS: 27176- 87-0 Ակտիվ նյութ: ≥ 96% Անկայուն նյութեր (Free Acid, H₂SO₄): ≤ 1.5% pH (1% լուծույթ): < 2 Տեսք: Մուգ շագանակագույն մածուցիկ հեղուկ Հոտ: Բնորոշ, սուր Լուծելիություն: Լավ լուծելի ջրում՝ նեյտրալիզացումից հետո Օգտ․ Ուղղություններ: Մանկական ու կենցաղային լվացքի միջոցներ, հեղուկ օճառներ, արդյունաբերական մաքրողներ Պահպանում: +50C - +300C, օդանցիկ տարաներում Վտանգներ: Գրգռող, կոռոզիվ՝ թթվային pH-ի պատճառով |
կգ |
35 000 |
Իրան, Չինաստան, Թուրքիա, ԵՄ երկրներ |
Իրան, Չինաստան, Թուրքիա, ԵՄ երկրներ |
18 000 000 |
|
|
4. |
3402901008 |
Glucopon 600 csup |
Քիմ. անվանում: Alkyl Polyglucoside (C10–C16) CAS: 68515-73-1 Ակտիվ նյութ (solids): ~60% pH (200C, 10% լուծույթ): 11.5 – 12.5 Տեսք: Դեղնավուն մինչև մածուցիկ շագանակավուն հեղուկ Հոտ: Թեթև, մեղմ HLB: Մոտ 12–14 (ոչ իոնային) Լուծելիություն: Ջրում լիովին լուծելի Օգտ․ Ուղղություններ: Էկոլոգիապես մաքուր մաքրող միջոցներ, շամպուններ, մաքրող գելեր, խոցելի մակերեսների համար Պահպանում: +100C - +300C, փակ տարաներում Հատկություններ: Կենսաքայքայվող, հիպոալերգեն, մաշկի համար բարեկամական Վտանգներ: Չի դասակարգվում որպես վտանգավոր ըստ GHS |
կգ |
10 000 |
Չինաստան, ԵՄ երկրներ |
Չինաստան, Թուրքիա, ԵՄ երկրներ |
16 000 000 |
|
|
5. |
3402901008 |
Dehydol LT7 |
Քիմ. անվանում: Fatty Alcohol Ethoxylate (C12– C14, 7 EO) CAS: 68213-23-0 Ակտիվ նյութ: ~100% EO բովանդակություն: ~7 մոլ Էթիլենօքսիդ Տեսք: Փսևդոկոշտ / մածուցիկ մածուկ (սենյակային ջերմաստիճանում) Գույն: Սպիտակավունից մինչև բաց դեղին Հոտ: Թեթև սպիրտային HLB արժեք: ~12 pH (5% լուծույթ): 5.0 – 7.0 Հալման ջերմաստիճան: ~250C Լուծելիություն: Ջրում լուծելի՝ տաքացման դեպքում Օգտ․ Ուղղություններ: Օճառներ, շամպուններ, լվացքի միջոցներ, արդյունաբերական մաքրողներ Հատկություններ: Ոչ իոնային մակերեսային ակտիվ նյութ, փրփրող, հարթեցնող, էմուլգացնող Պահպանում: +50C - +300C, չոր և օդանցիկ միջավայրում Վտանգներ: Չի դասակարգվում որպես վտանգավոր՝ ըստ GHS, բայց խուսափել աչքերի ու մաշկի հետ երկար շփումից |
կգ |
9 000 |
Չինաստան, ԵՄ երկրներ |
Չինաստան, Թուրքիա, ԵՄ երկրներ |
11 000 000 |
|
|
6. |
2922120000 |
Կոկոամիդ Դիեթանոլամիդ |
Քիմ. անվանում: Cocamide Diethanolamide CAS: 68603-42-9 Ակտիվ նյութ: ~85–95% Տեսք: Դեղնավուն մածուցիկ հեղուկ կամ մոմանման զանգված Հոտ: Թեթև, յուղային pH (1% լուծույթ): 9.0 – 10.5 Լուծելիություն: Ջրում մասնակի լուծելի (լավ է լուծվում այլ բաղադրիչների հետ) Ֆունկցիա: Փրփրացնող, մածուցիկություն ավելացնող, կայունացնող Օգտ․ Ուղղություններ: Շամպուններ, հեղուկ օճառներ, մաքրող գելեր Պահպանում: +100C — +300C, չոր, օդանցիկ վայրում Վտանգներ: Կասկածելի կանցերոգեն ազդեցություն երկարաժամկետ օգտագործման դեպքում (California Prop 65 նշված), խուսափել աչքերի և մաշկի երկար շփումից |
կգ |
9 000 |
Իրան, Չինաստան, Թուրքիա, ԵՄ երկրներ |
Իրան, Չինաստան, Թուրքիա, ԵՄ երկրներ |
7 000 000 |
|
|
7. |
2924190009 |
Կոկոամիդ Պրոպիլ Բետային |
Քիմ. անվանում: Cocamidopropyl Betaine CAS: 61789-40-0 Ակտիվ նյութ: ~30% pH (200C, 10% լուծույթ): 5.0 – 7.0 Տեսք: Թափանցիկից մինչև դեղնավուն հեղուկ Հոտ: Թեթև, բնորոշ Լուծելիություն: Ջրում լիովին լուծելի Ֆունկցիա: Ամֆոթեր մակերեսային ակտիվ նյութ - փրփրացնող, մաշկի հանդեպ մեղմացնող, փրփուրի կայունացնող Օգտ․ Ուղղություններ: Շամպուններ, հեղուկ օճառներ, մանկական լվացքի միջոցներ, մաքրող գելեր Պահպանում: +50C - +300C, փակ տարաներում Վտանգներ: Ցածր գրգռման ռիսկ, հարմար զգայուն մաշկի համար (նախատեսված միայն արտաքին օգտագործման համար) |
կգ |
13 000 |
Իրան, Չինաստան, Թուրքիա, ԵՄ երկրներ |
Իրան, Չինաստան, Թուրքիա, ԵՄ երկրներ |
6 000 000 |
|
|
8. |
2815110000 |
Նատրիումի hիդրօքսիդ |
Քիմ. բանաձև: NaOH CAS: 1310-73-2 Ազդող նյութ: ≥ 98% (փոշի) / ~50% (լուծույթ) Տեսք: Սպիտակ փոշի կամ գնդիկ / անգույն լուծույթ Հոտ: Անհոտ pH (1% լուծույթ): > 13 Խտություն (լուծույթ): ~1.53 գ/սմ3 (50%) Լուծելիություն: Լիովին լուծելի ջրում (քարաջրում առաջացնում է ջերմություն) Օգտ․ Ուղղություններ: Քիմ․ արտադրություն, սառեցնող նյութեր, մաքրող միջոցներ, օճառի արտադրություն, ջրի մաքրում Պահպանում: Չոր, զով, օդանցիկ վայրում՝ պաշտպանված խոնավությունից Վտանգներ: Խիստ կոռոզիվ: Կարող է առաջացնել ծանր այրվածքներ մաշկի, աչքերի և շնչուղիների վրա Պաշտպանություն: Պետք է կրել ձեռնոցներ, ակնոց, դիմակ՝ կիրառման ժամանակ |
կգ |
70 000 |
Իրան, Չինաստան |
Իրան, Չինաստան |
16 000 000 |
|
|
9. |
3905210000 |
Վինիլ ացետատ |
Քիմ. բանաձև: C₄H₆O₂ CAS: 108-05-4 Մոլեկուլային քաշ: 86.09 գ/մոլ Տեսք: Անգույն, թափանցիկ հեղուկ Հոտ: Պտղատու, քացախային հոտ Խտություն (200C): ~0.933 գ/սմ3 Թափանցիկություն: Բարձր Եռման ջերմաստիճան: ~720C Հալման ջերմաստիճան: –930C Թրթռունություն (Flash Point): –80C (բաց բաժակով) Լուծելիություն ջրում: ~2.5 գ/100 մլ (մասամբ լուծելի) Օգտ․ Ուղղություններ: ■ Պոլիվինիլացետատի (PVA) և Էմուլսիաների արտադրություն ■ Սոսինձների, ներկերի, պոլիմերների, թաղանթների արտադրություն ■ Սինթետիկ մանրաթելեր, ցեմենտային հավելումներ Վտանգներ: Դյուրավառ Գրգռող աչքերի և շնչուղիների համար Կարող է կուտակվել և առաջացնել պայթուցիկ խառնուրդ օդում Պահպանում: Պահել հերմետիկ փակված տարաներում, զով, լավ օդափոխվող տարածքում՝ հրդեհային աղբյուրներից հեռու։ |
կգ |
35 000 |
Իրան, Չինաստան |
Իրան, Չինաստան |
18 000 000 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
136 000 000 |
||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
12.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|