ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԻՋԵՎԱՆԻ «ԲԵՆՏՈՆԻՏ» ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/8-9, օգոստոս, սեպտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
20.09.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան
«20» սեպտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 1995 թ. N 17

Քաղ. Երևան

 

«ԻՋԵՎԱՆԻ «ԲԵՆՏՈՆԻՏ» ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սեփականաշնորհել «Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատ» պետական ձեռնարկությունը՝ «Իջևանի «Բենտոնիտ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

2. «Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել անավարտ շինարարության չորս բնակելի շենքը, անավարտ շինարարությամբ դպրոցի շենքը, ինչպես նաև դպրոցի շենքը և դրանք հանձնել պատգամավորների Իջևանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:

3. «Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել անավարտ շինարարությամբ սպորտային համալիրը և դրա սեփականաշնորհումն իրականացնել բաց դասական աճուրդով:

4. «Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել և սահմանված կարգով նրա աշխատավորական կոլեկտիվին սեփականաշնորհել մշակույթի պալատը։ 

Վերջինիս գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում՝ «Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա։

5. «Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել հետևյալ կազմով` վարչական շենքեր և այլ գույք, բետոնափոշու արտադրամաս, ակտիվացման արտադրամաս, ավտոտնտեսություն, երկաթուղային կայարան «Բենտոնիտ»` անավարտ շինարարություն, հանքը շահագործող հիմնական միջոցներ, խոզաբուծական ֆերմա և ջերմոցային տնտեսություն։

6. «Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց։

7. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 200264 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 160210 հազ. դրամ։

8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 16021 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

9. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 10591,9 հազ. դրամ։

10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին՝

ա) հաստատել «Իջևանի «Բենտոնիտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

11. Սահմանել, որ «Իջևանի «Բենտոնիտ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

12. Սահմանել, որ «Իջևանի «Բենտոնիտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

13. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Իջևանի «Բենտոնիտ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 20-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.06.1996, N 174 ---------
26.04.1996, N 128 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան