ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2025 թվականի N 1794-Ա
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հրաժարվել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ գյուղի 25-րդ փողոց, 1-ին փակուղի 5 պահեստ հասցեում գրանցված (գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 6,600,000.00 (վեց միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ) անշարժ գույքի (իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 14032025-10-0016) օտարման գործարք իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում ապահովել ընկերությանը որոշման մասին գրավոր ծանուցումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
11.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |