ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 786-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 103,700,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2024 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված՝ N 113303934 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային կապի ծառայությունների մատուցման գործարքը` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2025 թվականի նոյեմբերի 3-ին կնքված՝ N 03/11/25-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ձեռքբերում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մեգնա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00083019) 2025 թվականի նոյեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
11.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 786-Ա որոշման |
«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Օգնել Հայաստանի Հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ջավախքի միակողմանի ծնողազուրկ երեխաներին` տարեկան երկու անգամ տրամադրելով դրամական հատկացումներ, մեղմել սոցիալական լարվածությունը և նպաստել աղքատության կրճատմանը: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության մարզեր և Ջավախք բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
103,700,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ջավախքի 720 միակողմանի ծնողազուրկ մինչև 18 տարեկան երեխաներ: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Տարին երկու անգամ դրամական օգնության տրամադրում՝ շահառուների ընտրությունը կատարվում է նրանցից ստացված դիմումների հիման վրա` համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների, ինչպես նաև տնայցերի հիման վրա: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 103,700,000 դրամի չափով, որից՝ դրամական օգնություն շահառուներին՝ 89,000,000 դրամ և կազմակերպական ծախսեր՝ 14,700,000 դրամ։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) կապի և հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի. 2) ավտոմեքենաների վառելիքի ձեռքբերում՝ 1,200,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի. 3) ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի. 4) մարդատար ավտոմեքենայի ձեռքբերում և ներմուծում՝ 11,500,000 դրամի չափով: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը կազմելու են 14,700,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր բյուջեի 14.2 %-ը՝ 1) կապի և հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամի չափով. 2) ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում՝ 1,200,000 դրամի չափով. 3) ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամի չափով. 4) ծրագրի իրականացման արդյունավետության ապահովման համար մարդատար ավտոմեքենայի ձեռքբերում և ներմուծում՝ 11,500,000 դրամի չափով: Ծրագրի ավարտից հետո ավտոմեքենան կշահագործվի շարունակական՝ 2006 թվականից իրականացվող, նույնաբովանդակ ծրագրերի շրջանակներում։ |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը
|
Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
11.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |