ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 205-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.12.2025
Ընդունող մարմին
Աբովյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
04.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

04 դեկտեմբերի 2025 թվականի N 205-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 60-րդ, 64-րդ կետերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի N 2/փ-339 և N 2/փ-344, հոկտեմբերի 22-ի N 2/փ-351, հոկտեմբերի 24-ի N 2/փ-356 դրական եզրակացությունները, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N 01/03.1/10212-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N Պ-3143), հոկտեմբերի 31-ի N 01/03.1/10443-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 03-ի N Պ-3208), հոկտեմբերի 31-ի N 01/03.1/10445-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 03-ի N Պ-3211) և նոյեմբերի 05-ի N 01/03.1/10575-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 05-ի N Պ-3242) Աբովյան համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 8 հասցեում գտնվող 07-002-0121-0037 կադաստրային ծածկագրով 0,3085 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 2 ստորգետնյա և 16 վերգետնյա հարկայնությամբ բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-4,

2) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասի 10-րդ փողոցի 7 հասցեում գտնվող 07-011-0358-0139 կադաստրային ծածկագրով 0,105 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանված ցածր հարկայնության բնակելի կառուցապատման գոտին փոփոխել 4-5 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3,

3) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի 32 հասցեում գտնվող 07-011-0274-0012 կադաստրային ծածկագրով 1,258926 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանված 4-5 վերգետնյա հարկով միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտին փոփոխել 6-9 վերգետնյա հարկով միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3,

4) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 8/3 հասցեում գտնվող 07-002-0121-0038 կադաստրային ծածկագրով 0,3085 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 2 ստորգետնյա և 16 վերգետնյա հարկայնությամբ բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-4։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -20

 

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ԲԱԲԱՅԱՆ

  

2025 թ. դեկտեմբերի 04

ք. Աբովյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան