ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 785-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 86,240,000 դրամ արժողությամբ «Մայրատուն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 01557357) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են «Մայրատուն» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 21-ին կնքված` N 151027630 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 083021510417 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01520882) 2023 թվականի մարտի 14-ին կնքված` N 3820243/2 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00024873) 2022 թվականի հուլիսի 15-ին կնքված` N 4658874 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը` 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Արփինետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04719683) 2018 թվականի հունվարի 29-ին կնքված` N 18988-201801 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
11.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 785-Ա որոշման |
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
1) Ծրագրի նպատակն է ցուցաբերել սոցիալական և հոգեբանական աջակցություն հասարակության հետևյալ խմբերին, ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը՝ ա. բոլոր տեսակի բռնության ենթարկված անօթևան կանայք, ովքեր ունեն մինչև տաս տարեկան երեխա (երեխաներ), բ. հղիներ, ովքեր չունեն ապաստան և ունեն պաշտպանության կարիք: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝ Սեդա-Յունիս Ղազարեան Յունիսի (անձնագրի N AU0448316, տրված՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին, 001-ի կողմից) և Զուհրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AU0448317, տրված՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին, 001-ի կողմից) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռախոս՝ 043500503, թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ՝ 01557357) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը |
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
86,240,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
1) Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր տեսակի բռնության ենթարկված և անօթևան դարձած կանայք, ովքեր ունեն մինչև տաս տարեկան երեխա (երեխաներ). 2) Հայաստանի Հանրապետությունում բնակվող հղիներ, ովքեր չունեն ապաստան և ունեն պաշտպանության կարիք: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) ծրագրի շրջանակներում շահառուները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Վարդանանց 1 հասցեում գտնվող՝ հիմնադրամի շենքում ստանում են ապաստան կամ բնակություն են հաստատում: Համապատասխան միջոցառման շրջանակներում նախատեսվում է մոր և երեխայի համար սենյակի տրամադրում (անհատույց), օրական 4-անգամյա սնունդ (անհատույց), հոգեբանի անվճար ծառայություն, կոմունալ հարմարությունների, հեռախոսային և էլեկտրոնային հաղորդակցության, ինչպես նաև տրանսպորտային ծառայության ապահովում (անհատույց), նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ֆինանսական միջոցների ծավալը կկազմի 18,100,000 դրամ. 2) օտարերկրյա պետությունից հագուստի, կոշիկի, հիգիենայի և կենցաղային պարագաների և մոր ու մանկան համար նախատեսված անհրաժեշտ ապրանքների ներմուծում և ծրագրի շահառուներին անհատույց տրամադրում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ֆինանսական միջոցների ծավալը կկազմի 60,000,000 դրամ (որից ներմուծվող բեռի արժեքը՝ 55,060,000 դրամ և բեռի փոխադրման ծախսերը՝ 4,940,000 դրամ). 3) շահառուների մասնագիտական հմտություններ ձեռք բերելու նպատակով անվճար տրամադրվում է հիմնադրամի համակարգչային սենյակը, խաղասենյակը, կարի սենյակը, ֆիլմերի ցուցադրման համար նախատեսված սենյակը, մարզասրահը, մատնահարդարի և վարսահարդարի սենյակները և սոցիալական աշխատողի աջակցություն, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ֆինանսական միջոցների ծավալը կկազմի 8,140,000 դրամ: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) սննդի ձեռքբերում՝ 9,120,000 դրամ․ 2) օտարերկրյա պետությունից հագուստի, կոշիկի, հիգիենայի և կենցաղային պարագաների և մոր ու մանկան համար նախատեսված անհրաժեշտ ապրանքների ներմուծում՝ 60,000,000 դրամ (որից ներմուծվող բեռի արժեքը՝ 55,060,000 դրամ և բեռի փոխադրման ծախսերը՝ 4,940,000 դրամ). 3) գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 4,250,000 դրամ․ 4) հեռախոսային և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 760,000 դրամ․ 5) կահույքի, համակարգիչների, կենցաղային տեխնիկայի ու տնտեսական ապրանքների ձեռքբերում` 4,060,000 դրամ. 6) մեքենայի համար նախատեսված բենզինի, գազի և շահառուների համար տաքսի ծառայության ձեռքբերում՝ 3,970,000 դրամ: |
|
11. |
Կազմակերպչական ծախսեր |
1) կազմակերպական ծախսեր՝ 17,120,000 դրամ, որից՝ ա. գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 4,250,000 դրամ, բ. հեռախոսային և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 760,000 դրամ, գ. կահույքի, համակարգիչների, կենցաղային տեխնիկայի ու տնտեսական ապրանքների ձեռքբերում` 4,060,000 դրամ, դ. մեքենայի համար նախատեսված բենզինի, գազի և շահառուների համար տաքսի ծառայության ձեռքբերում՝ 3,970,000 դրամ, ե. սոցիալական աշխատողի աշխատավարձ՝ 4,080,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ոստիկանություն, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմեր, համայնքապետարաններ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ և վարչական շրջաններ, տեղական հասարակական, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
11.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|