ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 784-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 42,900,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀայՌուսգազարդ) հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 015.08.13.1511 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման գործարքը` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի մայիսի 4-ին կնքված՝ N 07-0125-22 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Օֆիս Պրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2025 թվականի նոյեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների մատակարարում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
11.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 784-Ա որոշման |
«ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացմանը նպաստելու նպատակով գիտական դրամաշնորհների տրամադրում գիտնականներին և գիտական խմբերին: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող գիտական և կրթական հիմնարկներ, բնագավառը՝ գիտական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
42,900,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
13 գիտական խմբերում ընդգրկված 52 գիտնականներ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մրցույթի հայտարարում կայքերում, Նյու Յորքում գտնվող դրամաշնորհի մրցույթի անցկացման կազմկոմիտեի կողմից մասնակիցների հայտերի ընդունում, հետազոտական խորհրդի կողմից հայտերի գնահատում և հաղթողների ընտրություն, Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից գիտական խմբերի հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքում և դրամաշնորհի վճարում, աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Հայ օգնության ֆոնդի մոնիթորինգի հանձնաժողովի այցելություններ գիտական խմբերին, կազմկոմիտեի կողմից միջանկյալ հաշվետվությունների ընդունում, կազմկոմիտեի կողմից ամփոփիչ հաշվետվությունների ընդունում: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 42,900,000 դրամի չափով, որից՝ դրամաշնորհների տրամադրում գիտնականներին՝ 37,500,000 դրամ և կազմակերպական ծախսեր՝ 5,400,000 դրամ։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառա-յությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) կոմունալ ծառայությունների ձեռքբերում՝ 1,600,000 դրամ առանց ավելացրած արժեքի հարկի. 2) գրասենյակային պիտույքների ձեռքբերում՝ 800,000 դրամ առանց ավելացրած արժեքի հարկի։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը կազմելու են 5,400,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր բյուջեի 12.6 %-ը՝ 1) ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 3,000,000 դրամ. 2) կոմունալ ծառայությունների ձեռքբերում՝ 1,600,000 դրամ. 3) գրասենյակային պիտույքների ձեռքբերում՝ 800,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա: |
|
13. |
Ծրագրի արդյունավետու-թյան նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
11.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|