ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 526
Քաղ. Երևան
«ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԱՌ» ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ԱՌԵՎՏՐԱՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ՖԻՐՄԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկությունը «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Մասիսի ջերմոցային տնտեսություն, «Գործիք» դուստր ձեռնարկությունները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել դրանց աշխատավորական կոլեկտիվների կողմից ստեղծված բաց բաժնետիրական ընկերություններին:
3. «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 125010 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 125010 հազ. դրամ:
5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 105 մլն 716 հազ. դրամ:
6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 12501 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
8. Սահմանել, որ «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
9. Սահմանել, որ «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 09.12.1995, N 106 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|