ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 դեկտեմբերի 2025 թվականի N 149-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2025 թվականի նոյեմբերի 19-ի պետական փորձագիտական եզրակացությունը, Փարաքար համայնքի ավագանու «Զարգացման ծրագրերի, ֆինանսաբյուջետային, տնտեսական և ենթակառուցվածքների հարցերի» մշտական հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 16 որոշումը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է․
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն ըստ գոտիների՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2026 թվականի տեղական տուրքերի համար, բացառությամբ սույն որոշման հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 8-րդ կետերով սահմանված տեղական տուրքերի, ըստ գոտիների կիրառվում են հետևյալ գործակիցները․ 1-ին գոտու համար՝ 1 գործակից, 2-րդ գոտու համար՝ 0․75 գործակից, 3-րդ գոտու համար՝ 0․5 գործակից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Կողմ -14
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ
ԱԽՎԵՐԴՅԱՆ ՕՆԻԿ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԱՆԱ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՅԱՆԵ
ԶԱՔԵՎՈՍՅԱՆ ՍՈՒՐԻԿ
ԹՈՐՈՍՅԱՆ ԷՄՄԱ
ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ
ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ
ՍԱՖԱՐՅԱՆ ԱՆՅՈՒՏԱ
ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ
ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ
ԱՐԹԵՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԻՆԵ
ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Օ. ԱԽՎԵՐԴՅԱՆ |
|
2025 թ. դեկտեմբերի 05 գ. Փարաքար |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
ԳԼՈՒԽ 1
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար`
1) հիմնական շենքերի և շինությունների համար`
ա․ մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար` տասնհինգ հազար դրամ,
բ․ մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,
2) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում` հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար`
ա․ 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
բ․ 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100 հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
գ․ 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200 հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
դ․ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված` շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:
Սույն կետի համաձայն` շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված` շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.
|
Գոտի |
Գոտիականության գործակից |
|
1-4 |
5.0 |
|
5-8 |
4.0 |
|
9-12 |
3.0 |
|
13-16 |
2.0 |
|
17-20 |
1.0 |
3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`
ա․ մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամի և սույն կետի երկրորդ ենթակետով սահմանված` շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,
բ․ 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 10 հազար դրամի և սույն կետի երկրորդ ենթակետով սահմանված` շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:
2․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում` ոչ ամբողջական) համար ՝
1) այլ շենքերի և շինությունների (այդ թվում` հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների, շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում` ոչ ամբողջական) համար`
ա․ 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների` վաթսուն հազար դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի ոստիկանությանը համապատասխանող` սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
բ․ 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200 հազար դրամի և շենքի կամ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
գ․ 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 400 հազար դրամի և շենքի կամ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
դ․ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երկու միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար երկու միլիոն դրամի հանրագումարի ու սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված` շենքի կամ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:
3․ Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար դրամ,
2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,
3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը։
4. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` հինգ հազար դրամ։
5․ Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ։
6․ Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ։
7․ Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ։
8․ Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` վաթսուն հազար դրամ։
9․ Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար` հիսուն հազար դրամ։
10․ Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`
1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` հինգ հազար դրամ,
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` տասնմեկ հազար,
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` տասնչորս հազար,
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` քսանմեկ հազար,
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` երեսունհինգ հազար դրամ,
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` վաթսուն հազար դրամ։
2) օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` հինգ հազար դրամ,
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` ` տասնմեկ հազար դրամ,
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` տասնչորս հազար դրամ,
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` քսանմեկ հազար դրամ,
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` երեսունհինգ հազար դրամ,
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` վաթսուն հազար դրամ։
11․ Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար` յուրաքանչյուր օրվա համար` երեք հարյուր հիսուն դրամ` մեկ քառակուսի մետրի համար։
12․ Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար`
1) առևտրի օբյեկտների համար` հիսուն հազար դրամ,
2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` հարյուր հազար դրամ,
3) բաղնիքների (սաունաների) համար` չորս հարյուր հազար դրամ,
4) խաղատների համար` մեկ միլիոն դրամ,
5) շահումով խաղերի համար` հինգ հարյուր հազար դրամ,
6) վիճակախաղերի համար` հարյուր հիսուն հազար դրամ։
13․ Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)` տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`
1) հիմնական շինությունների ներսում`
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` չորս հազար դրամ,
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` յոթ հազար հինգ հարյուր դրամ,
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` տասներկու հազար դրամ,
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` տասնվեց հազար հինգ հարյուր դրամ,
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` քսանչորս հազար դրամ,
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` հիսուն հազար դրամ։
2) ոչ հիմնական շինությունների ներսում`
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` հազար դրամ,
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` երկու հազար դրամ,
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` չորս հազար դրամ,
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` ութ հազար դրամ,
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` տասնչորս հազար հինգ հարյուր դրամ,
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` քսանհինգ հազար դրամ։
14․ Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար`
1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երկու հազար դրամ,
2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երեք հազար հինգ հարյուր դրամ,
3) սոցիալական գովազդի համար` զրո դրամ,
4) այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր դրամ,
5) դատարկ գովազդային վահանակների համար` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով,
6) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով։
15․ Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար` օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ։
16․ Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տասը հազար դրամ։
17․ Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար` օրացուցային տարվա համար` հինգ հարյուր հազար դրամ։
18․ համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացուցային տարվա համար`
1) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ,
2) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` հինգ միլիոն դրամ,
3) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` յոթ միլիոն դրամ,
4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` տասը միլիոն դրամ:
19. Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար`
1) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար` օրացուցային տարվա համար`քսան հազար դրամ։
2) հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար` երեք հարյուր հազար դրամ։
20․ Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց` տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար` 10 (տասը) հազար դրամ` մեկ քառակուսի մետրի համար:
ԳԼՈՒԽ 2
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
21. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 0 դրամ:
22. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում ` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, Ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` տասնհինգ հազար ՀՀ դրամ:
23. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` տասը հազար ՀՀ դրամ:
24. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` տասնհինգ հազար ՀՀ դրամ:
25. Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճար`
1) Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝ ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական երկու հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ:
2) Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
ա. առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ամսական հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ.
բ. հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ամսական քսան Հայաստանի Հանրապետության դրամ.
գ. վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ամսական տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.
դ. գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ամսական հինգ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ամսական ութ Հայաստանի Հանրապետության դրամ.
ե. արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` ամսական հինգ Հայաստանի Հանրապետության դրամ.
զ. շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված առավել բարձր դրույքաչափով.
է. շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափով:
3) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ:
4) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:
5) Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`
ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ
բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ տասը հազար Հայաստանի Հանրապետության դրամ.
26. Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճար` հազար դրամ:
27. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝
1) արվեստի դպրոցի դաշնամուրային և կիթառի բաժին` հինգ հազար ՀՀ դրամ,
2) արվեստի դպրոցի մնացած բաժիններ` երեք հազար հինգ հարյուր ՀՀ դրամ,
3) մարզադպրոց, մշակույթի տուն՝ հազար ՀՀ դրամ:
28. Համայնքի բնակիչներին բնութագիր տրամադրելու համար՝ երեք հազար ՀՀ դրամ:
29. Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար`
1) մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ ութ հազար դրամ,
2) մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ երեք հազար դրամ,
30. Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ հազար դրամ:
31. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` տասնհինգ հազար ՀՀ դրամ:
32. Համայնքի բնակիչ համարվող անձանց գյուղատնտեսական նշանակության 1 հա հողը վարելու համար՝ հիսուն հազար դրամ:
33. Համայնքի բնակիչ համարվող անձանց գյուղատնտեսական նշանակության 1 հա հողը հարթեցնելու համար՝ երեսունհինգ հազար դրամ:
34. Համայնքի բնակիչ համարվող անձանց գյուղատնտեսական նշանակության 1 հա հողը ակոս անելու համար՝ երեսուն հազար դրամ:
35. Համայնքի բնակիչ համարվող անձանց գյուղատնտեսական նշանակության 1 հա հողը արմատազրկելու համար՝ երեսուն հազար դրամ:
36․ Համայնքի բնակիչ համարվող անձանց համայնքին պատկանող էքսկավատոր-ամբրձիչ մեքենան մեկ ժամ տրամադրելու համար՝ տասներկու հազար դրամ։
37․ Համայնքի բնակիչ համարվող անձանց համայնքին պատկանող կոյուղին քաշող-մաքրող մեքենան տրամադրելու համար՝ տասը հազար դրամ։
38․ Համայնքի բնակիչ համարվող անձանց համայնքին պատկանող կոյուղին փչող-մաքրող մեքենան տրամադրելու համար՝ 1 գծամետրի համար՝ ութ հարյուր դրամ։
39․ Ոռոգման ջրի մատակարարման համար՝
1) Տնամերձ հողատարացքների համար՝ տարեկան քսան հազար դրամ,
2) 1 հա խաղողի այգու համար՝ տարեկան ինսուն հազար դրամ,
3) 1 հա վարելահողի համար՝ տարեկան հարյուր հազար դրամ,
4) 1 հա պտղատու այգու համար՝ տարեկան ինսուն հազար դրամ,
5) 1 հա բանջարաբոստանային հողատարածքի համար՝ տարեկան հարյուր հազար դրամ։
40. Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` զրո ՀՀ դրամ.
41. Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ութ հազար ՀՀ դրամ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2025 թվական: