ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 576
Քաղ. Երևան
«ԵՂՎԱՐԴԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Եղվարդի գինու գործարան» պետական ձեռնարկությունը` «Եղվարդի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. «Եղվարդի գինու գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3. «Եղվարդի գինու գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 99190 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 79350 հազ. դրամ:
5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 65 մլն 399 հազ. դրամ:
6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 7935 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
7. Սահմանել, որ «Եղվարդի գինու գործարան» պետական ձեռնարկության հաշվեկշռում գտնվող 6 տարեկան և ավելի տարիք ունեցող կոնյակի սպիրտի 20 տոկոսը` 7080 հազ. դրամ արժեքով (13316 բդալ) բաժնետիրական ընկերության սեփականությունն է, իսկ 80 տոկոսը համարվում է պետական սեփականություն և ի պահ է տրվում բաժնետիրական ընկերությանը:
Նշված կոնյակի սպիրտը բաժնետիրական ընկերությունը հետագայում կարող է ձեռք բերել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ սահմանվող ընթացիկ գներով:
8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Եղվարդի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
9. Սահմանել, որ «Եղվարդի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
10. Սահմանել, որ «Եղվարդի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Եղվարդի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |