ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 1976 թվականի N 266
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՋՐԵՐՈՒՄ ԽԵՂԴՎՈՂՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ ջրերում խեղդվողների փրկության ընկերության (Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի) առդիր կանոնադրությունը:
2. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի փետրվարի 16-ի N 61 որոշումը:
Հ Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
|
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի մայիսի 25-ի N 266 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՋՐԵՐՈՒՄ ԽԵՂԴՎՈՂՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՋՐՓՐԿ-Ի) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Հայկական ՍՍՀ ջրերում խեղդվողների փրկության ընկերությունը (Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ը) մասսայական հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է բնակչության լայն մասսաների ընդգրկումը հանրապետության ջրերում դժբախտ դեպքերի կանխմանը ակտիվորեն մասնակցելու գործում:
Հայկական ՍՍՀ ջրերում խեղդվողների փրկության ընկերությունն իր գործունեության մեջ ղեկավարվում է սույն Կանոնադրությամբ և աշխատում է հասարակական մյուս կազմակերպությունների ու պետական մարմինների հետ սերտորեն կապված:
2. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հիմնական խնդիրներն են.
ա) ջրերում մարդկանց կյանքի պահպանությունը, Հայկական ՍՍՀ գետերում, լճերում և ջրավազաններում մարդկանց խեղդվելու դեպքերի կանխումը.
բ) ջրերում դժբախտ դեպքերը կանխելու վերաբերյալ բնակչության շրջանում մասսայական-բացատրական աշխատանք տանելը.
գ) ջրերում դժբախտ դեպքերը կանխելու ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական և կազմակերպչական աշխատանքին ակտիվորեն մասնակցելու գործում լայն հասարակայնության ընդգրկումը. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի ակտիվի ստեղծումը, դաստիարակումը, ուսուցումը և նրա ընգրկումը գետերում, լճերում և ջրավազաններում մարդկանց կյանքի ապահովության միջոցառումներին մասնակցելու գործում. փրկարար ծառայության կազմակերպումը և այդ ծառայության վրա դրված պարտականությունների իրականացումը. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի և Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների համար ջրերում փրկարարական ծառայության մասնագետների պատրաստումը.
դ) փրկության գործի և փոքրաչափս նավատորմի վերաբերյալ ուսումնական ծրագրերի ու ձեռնարկների, կանոնների ու հրահանգների, պլակատների և գրականության միասնական նորմատիվների մշակումն ու հրատարակումը, այդ նավատորմի նավարկման-տեխնիկական վիճակի զննումն ու վերահսկումը, ՍՍՀՄ առևտրական ծովագնացության օրենսդրությամբ գրանցման հսկողության տակ չգտնվող փոքրաչափս նավատորմի նավավարական իրավունք ունեցող անձանց որակավորման և այդ նավատորմի ճիշտ շահագործման ստուգումը.
ե) մասնակցությունը փրկարար տեխնիկայի, փոքրաչափս նավերի և դրանց շարժիչների նոր նմուշների ստեղծմանը, փրկիչ կայանների նախագծերի մշակմանը, փրկիչ կայանների և փրկարարական մանևրային խմբերի տեղաբաշխման հարցերի հետազոտություններին.
զ) արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների հետ համատեղ մասնակցությունը ջրավազանների, գետերի, լճերի մոտ գտնվող պիոներական ճամբարներում երեխաների հանգստի անվտանգությունն ապահովելու միջոցառումների իրագործմանը.
է) Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի ակտիվին ՋՐՓՐԿ-ի փրկիչ կայանների և կետերի աշխատանքին մասնակից դարձնելը.
ը) սահմանված կարգով անդամության դրոշմանիշների, անդամության տոմսերի հրատարակման կազմակերպումը, մասնակցությունը ջրերում բնակչության կողմից վարքի կանոնների պահպանման հարցերի վերաբերյալ ուսումնական և ագիտացիոն-պրոպագանդիստական կինոֆիլմերի, դիաֆիլմերի և հեռուստատեսային հաղորդումների թողարկմանը.
թ) միութենական հանրապետությունների ջրերում խեղդվողների փրկության ընկերությունների հետ կապ պահպանելը:
3. Հայկական ՍՍՀ ջրերում խեղդվողների փրկության ընկերությունը (Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ը) իր առջև դրված խնդիրներն իրագործելու համար`
ա) ընկերության անդամների շարքերն է ընդգրկում բնակչության լայն խավերին, հատկապես երիտասարդությանը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կոլեկտիվներին.
բ) մշակում և համապատասխանաբար Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ և աշխատավորների դեպուտատների տեղական սովետների գործկոմներ առաջարկություններ է մտցնում ջրերում մարդկանց կյանքի պահպանությունն ապահովելու և Ընկերության գործունեության հետ կապված այլ հարցերի մասին, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում Ընկերության ուժերով դրանք կենսագործելու համար.
գ) կապեր է հաստատում պետական, հասարակական, տնտեսական, գիտա-հետազոտական և այլ կազմակերպությունների ու Երևանի բժշկական ինստիտուտի հետ` ջրերում մարդկանց փրկության տեխնիկական միջոցները կատարելագործելու և վերակառուցելու ուղղությամբ համատեղ աշխատելու և ջրերում տուժածների առողջությունը վերականգնելու հետ կապված պրոբլեմները լուծելու համար.
դ) կազմակերպում է հանրապետությունում փրկարարական գործի հարցերի վերաբերյալ դասախոսությունների, ցուցահանդեսների, էքսկուրսիաների անցկացնում և ռեկլամային նյութերի սահմանված կարգով թողարկում.
ե) ուսումնասիրում և պրոպագանդում է ջրերում մարդկանց կյանքի պահպանության ուղղությամբ Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի անդամների աշխատանքի առաջավոր փորձը, ընդհանրացնում է ջրերում մարդկանց կյանքի պահպանության ասպարեզում գիտության ու տեխնիկայի նվաճումները.
զ) կազմակերպում է սպորտային ակումբների աշխատանքը, սպորտի կիրառական ձևերի և փրկարարական բազմամարտի մասսայական մրցումներ, ուսումնական հավաքներ, ինչպես նաև երիտասարդության կողմից, «Նեպտուն» ակումբի կոմպլեքսով նորմաների հանձնում.
է) ստեղծում է Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի կազմակերպությունների նյութա-տեխնիկական բազա` ուսումնական, մարզական և այլ գործնական աշխատանքներ տանելու համար.
ը) սահմանված կարգով ստեղծում, վերակազմում և լուծարքի է ենթարկում փրկարար կայաններ ու կետեր, մանևրային փրկարար խմբեր, ուսումնական կենտրոններ, ջրամոտորային մարզական ակումբներ, լողի դպրոցներ, փոքրաչափս նավատորմի նորոգման արհեստանոցներ, փոքրաչափս նավատորմի կանգառի բազաներ, Ընկերության կարիքների համար ջրասուզակների, հրահանգիչների, փրկարար նավաստիների, դրուժիննիկների, ակվալանգիստների, փոքրաչափս նավերի նավավարների և այլ մասնագետների պատրաստման դասընթացներ:
4. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ը և նրա շրջանային, քաղաքային կազմակերպությունները օգտվում են իրավական անձի իրավունքներից, ունեն իրենց անվամբ կնիք և սահմանված նմուշի շտամպ:
5. Հայկական ՍՍՀ ջրերում խեղդվողների փրկության ընկերությանը կից ստեղծվում է Փոքրաչափս նավատորմի պետական տեսչություն, որը գործում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից հաստատվող կանոնադրության հիման վրա:
II. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի անդամները, նրանց պարտականությունները և իրավունքները
6. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ը կազմված է անհատ անդամներից և կոլեկտիվ անդամներից:
Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի անդամներ կարող են լինել.
ա) ՍՍՀՄ 14 տարին լրացրած քաղաքացիները.
Ծանոթություն.- 14 տարին չլրացրած անձինք միավորվում են Ընկերության սկզբնական կազմակերպություններին կից պատանեկան սեկցիաներում, որոնք գործում են Ընկերության հանրապետական խորհրդի կողմից հաստատվող կանոնադրության հիման վրա.
բ) պետական ձեռնարկությունները, հիմնարկություններն ու կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, կոոպերատիվ և հասարակական կազմակերպությունները, կոլտնտեսությունները, սովխոզները (կոլեկտիվ (իրավական) անդամներ):
7. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի անդամի ընդունելությունը կատարվում է սկզբնական կազմակերպության ժողովի կամ Ընկերության քաղաքային, շրջանային խորհրդի կողմից` Ընկերության մեջ մտնել ցանկացողի դիմումի հիման վրա:
8. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի անդամ ընդունվածին տրվում է միասնական նմուշի անդամատոմս:
9. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի անդամները պարտավոր են.
ա) կատարել սույն Կանոնադրության պահանջները, մասնակցել Ընկերության սկզբնական կազմակերպություններից մեկի աշխատանքին, ամեն տարի մուծել անդամավճար.
բ) ամեն կերպ աջակցել ջրերում մարդկանց կյանքի պահպանությունը ուժեղացնելու ուղղությամբ Ընկերության կիրառած միջոցառումներին.
գ) ուսումնասիրել փրկարարական գործը, տիրապետել ջրերում խեղդվողներին փրկելու ասպարեզում գիտության, տեխնիկային և առաջավոր փորձի նվաճումներին, աշխատանք տանել աշխատավորներին որպես անդամներ Ընկերության մեջ ներգրավելու ուղղությամբ, փչացումից և հափշտակումից պաշտպանել Ընկերության գույքը, տեխնիկան և նյութական մյուս արժեքներն ու դրամական միջոցները, պահպանել հասարակական կարգապահությունը:
10. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի անդամներն իրավունք ունեն.
ա) ընտրել և ընտրվել Ընկերության համագումարների և կոնֆերանսների պատգամավոր, ինչպես նաև նրա ղեկավար և վերստուգիչ մարմիններում.
բ) մասնակցել Ընկերության կողմից կազմակերպվող արշավներին և էքսկուրսիաներին, ցուցահանդեսներին, մարզական մրցումներին, մրցույթներին և մյուս միջոցառումներին.
գ) իրենց գիտելիքները հարստացնելու նպատակով հաճախել Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի դասընթացներ, դպրոցներ և մարզատեխնիկական ակումբներ.
դ) լինել Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի մարզատեխնիկական և ինքնագործ ակումբների անդամ, Ընկերության մարզական կոլեկտիվների և թիմերի անդամ.
ե) ժամանակավոր օգտագործման համար Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի ջրային բազաներից արտոնյալ պայմաններով ստանալ վարձով տրվող գույք, նավակներ, մարզանավեր, կատերներ և այլն:
11. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի գործունեությանը և Ընկերության կազմակերպության ամրապնդման աշխատանքին ակտիվորեն մասնակցելու համար, ուսումնական, մարզական և այլ ասպարեզներում ձեռք բերած մեծ հաջողությունների համար Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի անդամները կարող են պարգևատրվել Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի պատվոգրով կամ արժեքավոր նվերով:
Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի անդամները խեղդվողներին փրկելիս ցուցաբերած արիության և խիզախության համար կարող են սահմանված կարգով ներկայացվել կառավարական պարգևի:
12. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի Կանոնադրությունը խախտելու համար Ընկերության անդամների նկատմամբ կարող են կիրառվել հասարակական ներգործության միջոցներ, ընդհուպ մինչև Ընկերության անդամությունից վտարումը:
Ընկերության անդամությունից վտարելու որոշումն ընդունվում է Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի սկզբնական կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից և հաստատվում է Ընկերության շրջանային, քաղաքային խորհրդի կողմից: Հասարակական ներգործության միջոցների և վտարման մասին կայացված որոշումը կարող է գանգատարկվել Ընկերության համապատասխան վերադաս կազմակերպությանը:
Ընկերության այն անդամները, որոնք անհարգելի պատճառներով չեն մուծել անդամավճար, սկզբնական կազմակերպության անդամների ժողովի որոշմամբ վտարվում են Ընկերության շարքերից:
III. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի կառուցվածքը և կառավարման մարմինները
13. Հայկական ՍՍՀ ջրերում խեղդվողների փրկության ընկերությունը ստեղծվում է տերիտորիալ-արտադրական հատկանիշով. սկզբնական կազմակերպությունները ստեղծվում են Ընկերության անդամների աշխատանքի, սովորելու կամ բնակվելու վայրում և միավորվում են շրջանային ու քաղաքային կազմակերպություններում:
14. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի և հանրապետական վերստուգիչ հանձնաժողովի, Ընկերության քաղաքային, շրջանային և սկզբնական կազմակերպությունների ղեկավար մարմինների և վերստուգիչ հանձնաժողովների ընտրությունները, ինչպես նաև Ընկերության համագումարների և կոնֆերանսների պատգամավորների ընտրությունները կատարվում են բաց քվեարկությամբ:
Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի համագումարների, կոնֆերանսների, ժողովների և մյուս ղեկավար մարմինների բոլոր որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի բարձրագույն մարմինները
15. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի բարձրագույն ղեկավար մարմինն է Ընկերության հանրապետական համագումարը, որը հրավիրվում է հանրապետական խորհրդի կողմից` չորս տարին մեկ անգամ: Ընկերության հանրապետական համագումարի հրավիրման ժամանակի, վայրի և օրակարգի մասին հայտարարվում է ոչ ուշ, քան համագումարի բացումից մեկ ամիս առաջ: Համագումարի պատգամավորների ներկայացուցչական նորմաները և ընտրության կարգը սահմանվում են Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի կողմից:
16. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի համագումարը իրավազոր է համարվում պատգամավորների առնվազն երկու երրորդի առկայությամբ: Ընտրված են համարվում այն անձինք, որոնք ստացել են ստացել են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների կեսից ավելին:
17. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի համագումարը`
ա) ընտրում է Ընկերության հանրապետական խորհուրդ և հանրապետական վերստուգիչ հանձնաժողով, որի քանակական կազմը սահմանվում է համագումարի կողմից.
բ) լսում և հաստատում է Ընկերության հանրապետական խորհրդի և հանրապետական վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, սահմանում է Ընկերության հերթական խնդիրները.
գ) քննարկում և ընդունում է Ընկերության կանոնադրությունը, որը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից, ինչպես նաև առաջարկություններ է մտցնում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ Ընկերության կանոնադրությունը փոփոխելու և լրացնելու մասին.
դ) քննարկում է Ընկերության գործունեության շրջանակների մեջ մտնող մյուս հարցերը:
18. Ընկերության արտահերթ համագումարները կարող են հրավիրվել Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի նախաձեռնությամբ` Ընկերության անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:
19. Ընկերության հանրապետական համագումարի պատգամավորները ընտրվում են Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի քաղաքային և շրջանային կոնֆերանսներում:
20. Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի գործունեությունը ղեկավարվում է հանրապետական խորհուրդը:
Ընկերության հանրապետական խորհրդի հերթական պլենումները հրավիրվում են տարեկան երկու անգամից ոչ պակաս:
21. Պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի գործունեությունը ղեկավարելու համար Ընկերության հանրապետական խորհուրդը իր կազմից ընտրում է հանրապետական խորհրդի նախագահություն, որի կազմի մեջ մտնում են նախագահը, նրա տեղակալը, պատասխանատու քարտուղարը և նախագահության անդամները Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի կողմից սահմանվող թվով նախագահության անդամներ:
22. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի նախագահությունը`
ա) Ընկերության կանոնադրությանը համապատասխան ղեկավարում է Ընկերության, նրա տեղական կազմակերպությունների և ձեռնարկությունների ողջ գործունեությունը, լսում է նրանց զեկուցումներն ու հաշվետվությունները.
բ) կատարում է Ընկերության կադրերի ընտրությունը, պատրաստումն ու տեղաբաշխումը.
գ) քննարկում և հաստատում է Ընկերության պլանն ու բյուջեն, հաստատում է Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի ամփոփ հաշվետվությունը, հաշվապահական հաշվետվությունները, ֆինանսա-տնտեսական գործունեության հաշվեկշիռը, Ընկերության խորհուրդների հաշվետվությունները, վերահսկում է հաստատված պլանների և նախահաշիվների կատարումը.
դ) հաստատում է Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի ակումբների և ձեռնարկությունների կանոնադրությունները, ինչպես նաև կանոնադրություններ ու հրահանգներ Ընկերության տնտհաշվարկային կազմակերպությունների մասին.
ե) հաստատում է Ընկերության փրկարար կայանների ու կետերի, մանևրային խմբերի, ուսումնական կազմակերպությունների, դպրոցների, ջրամոտորային և մարզական ակումբների, տնտհաշվարկային ձեռնարկությունների (արհեստանոցների), Ընկերության շրջանային և քաղաքային խորհուրդների ապարատի կառուցվածքն ու հաստիքային ցուցակները, ինչպես նաև մարզիչներին ու հրահանգիչներին` Ընկերության համար հաստատված աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի սահմաններում.
զ) վարում է Ընկերության գործերը, տնօրինում ունեցվածքը, միջոցները.
է) լուծում է Ընկերության գործունեության մյուս հարցերը, բացառությամբ Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հանրապետական համագումարի կամ հանրապետական խորհրդի պլենումի իրավասության մեջ չմտնող հարցերի.
ը) Ընկերության եկամուտներից ստեղծում է Ընկերության անդամներին պարգևատրելու դրամական ֆոնդ, ինչպես նաև սահմանում է այդ ֆոնդը օգտագործելու կարգը:
23. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի կենտրոնական ապարատի կառուցվածքն ու աշխատողների թվաքանակը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
24. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի նախագահության նախագահը գործող օրենսդրության, Կառավարության որոշումների և սույն Կանոնադրության հիման վրա ղեկավարում է Ընկերության գործունեությունը:
Նախագահը և նրա տեղակալը Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ը ներկայացնում են պետական մարմիններում, հիմնարկություններում և հասարակական կազմակերպություններում:
25. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհուրդը Ընկերության կազմակերպություններին կանոնավոր կերպով տեղյակ է պահում իր աշխատանքի մասին:
Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի քաղաքային և շրջանային կազմակերպությունները
26. Ընկերության քաղաքային և շրջանային կազմակերպությունների բարձրագույն մարմիններն են քաղաքային և շրջանային կոնֆերանսները, որոնք հրավիրվում են երկու տարին մեկ անգամ:
Կոնֆերանսի հրավիրման և օրակարգի մասին հայտարարվում է ոչ ուշ, քան նրա բացումից մեկ ամիս առաջ:
Արտահերթ կոնֆերանսները հրավիրվում են քաղաքային և շրջանային խորհուրդների որոշմամբ կամ Ընկերության քաղաքային, շրջանային կազմակերպության անդամների առնվազն կեսի պահանջով:
Կոնֆերանսի ներկայացուցչական նորմաները և պատգամավորների ընտրության կարգը սահմանվում է Ընկերության համապատասխան կազմակերպության խորհրդի կողմից:
Կոնֆերանսը իրավազոր է համարվում ընտրված պատգամավորների առնվազն երկու երրորդի ներկայությամբ:
27. Քաղաքային, շրջանային կոնֆերանսները քննարկում և հաստատում են Ընկերության համապատասխան խորհուրդների և վերստուգիչ հանձնաժողովների հաշվետվությունները, բաց քվեարկությամբ ընտրում են Ընկերության քաղաքային, շրջանային խորհուրդներ և վերստուգիչ հանձնաժողովներ, որոնց քանակական կազմը որոշվում է համապատասխան կոնֆերանսի կողմից, և լուծում են Ընկերության գործունեությանը վերաբերող այլ հարցեր:
28. Ընկերության քաղաքային և շրջանային խորհուրդներն ընտրվում են երկու տարի ժամանակով և կոնֆերանսների միջև ընկած ժամանակաշրջանում ղեկավարում են Ընկերության քաղաքային և շրջանային կազմակերպությունների գործունեությունը:
29. Ընկերության քաղաքային և շրջանային կազմակերպությունների գործունեությանը վերաբերող հարցերը քննարկվում են հերթական պլենումներում, որոնք հրավիրվում են համապատասխան նախագահության կողմից` տարեկան ոչ պակաս երկու անգամ:
Արտահերթ պլենումները հրավիրվում են համապատասխան խորհրդի նախագահության կողմից` խորհրդի անդամների առնվազն երկու երրորդի պահանջով:
30. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի քաղաքային, շրջանային կոնֆերանսը`
ա) լսում և հաստատում է համապատասխան խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, նշում է Ընկերության կազմակերպության հերթական խնդիրները.
բ) ընտրում է Ընկերության քաղաքային (շրջանային) խորհուրդ և վերստուգիչ հանձնաժողով.
գ) քննության է առնում Ընկերության գործունեությանը վերաբերող այն հարցերը, որոնք առաջադրվում են Ընկերության քաղաքային, շրջանային խորհրդի և Ընկերության վերադաս կազմակերպության խորհրդի կողմից.
դ) ընտրում է Ընկերության հանրապետական համագումարի պատգամավորներ:
31. Ընկերության քաղաքային, շրջանային խորհուրդը ստեղծում է Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի սկզբնական կազմակերպություններ, ղեկավարում է նրանց գործունեությունը, սիստեմատիկաբար լսում է կազմակերպությունների աշխատանքի մասին հաշվետվություններ, վարում է Ընկերության անդամների հաշվառումը.
32. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի քաղաքային, շրջանային խորհրդի պլենումի որոշումները հաստատվում են ձայների մեծամասնությամբ` նրա կազմի առնվազն երկու երրորդի առկայության դեպքում:
33. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի քաղաքային, շրջանային խորհրդի նախագահությունը գործադիր օրգան է և.
ա) պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում ղեկավարում է Ընկերության քաղաքային, շրջանային կազմակերպության գործունեությունը և կազմակերպում է նրա առջև կանգնած խնդիրների կատարումը.
բ) Ընկերության սկզբնական կազմակերպություններ է ստեղծում արդյունաբերական ձեռնարկություններում, հիմնարկություններում, կոլտնտեսություններում, սովխոզներում, տրանսպորտում, ուսումնական հաստատություններում, տնային կառավարչություններին, թաղային կոմիտեներին կից և ղեկավարում է նրանց գործունեությունը.
գ) կազմակերպում, վերահսկում և լրիվ պատասխանատվություն է կրում փրկարար կայանների ու կետերի, ինչպես նաև տնտհաշվարկային օբյեկտների աշխատանքի համար.
դ) պատասխանատվություն է կրում Ընկերության սկզբնական կազմակերպությունների գործունեության համար: Լսում է Ընկերության սկզբնական կազմակերպությունների հաշվետվությունները, իրականացնում է սկզբնական կազմակերպությունների նախագահների պլանաչափ հրահանգավորում, կազմակերպում է աշխատանքի փորձի փոխանակում, ձգտում է, որ սկզբնական կազմակերպությունները դառնան աշխատավորների շրջանում տարվող ագիտացիոն-պրոպագանդիստական, մասսայական, ուսումնական և մարզական աշխատանքի կենտրոն.
ե) ապահովում է սկզբնական կազմակերպություններից և կոլեկտիվ անդամներից անդամավճարների ժամանակին մուտքը:
Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի սկզբնական կազմակերպությունները
34. Սկզբնական կազմակերպությունները Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հիմքն են և ստեղծվում են Ընկերության առնվազն 10 անդամի առկայության դեպքում:
35. Ընկերության սկզբնական կազմակերպության բարձրագույն մարմինը անդամների ընդհանուր ժողովն է, որը հրավիրվում է ըստ անհրաժեշտության, բայց տարեկան երկու անգամից ոչ պակաս: 50-ից պակաս անդամ ունեցող սկզբնական կազմակերպությունների ընդհանուր ժողովում ընտրվում է սկզբնական կազմակերպության նախագահ, քարտուղար և վերստուգիչ` մեկ տարի ժամանակով: Ընկերության 50-ից ավելի անդամ ունեցող սկզբնական կազմակերպություններում ընտրվում են բյուրո և վերստուգիչ հանձնաժողով, որոնց քանակական կազմը որոշվում է ընդհանուր ժողովի կողմից: Սկզբնական կազմակերպության բյուրոն իր կազմից բաց քվեարկությամբ ընտրում է նախագահ, նրա տեղակալ և գանձապահ:
36. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի սկզբնական կազմակերպություններն են իրենց աշխատանքը կատարում են սույն Կանոնադրության և Ընկերության անդամների լայն նախաձեռնության հիման վրա, հասարակական հիմունքներով, սովետական, արհմիութենական, կոմերիտական և այլ հասարակական կազմակերպությունների հետ սերտորեն կապված և ձեռնարկությունների, հիմնարկությունների, ուսումնական հաստատությունների, կոլտնտեսությունների ու սովխոզների կոլեկտիվների օգնությամբ:
37. Հաշվետու-ընտրական ժողովը իրավազոր է համարվում, եթե ժողովին ներկա է Ընկերության սկզբնական կազմակերպության մեջ մտնող անդամների առնվազն երկու երրորդը:
38. Ընկերության սկզբնական կազմակերպություններն աշխատում են համապատասխան շրջանային, քաղաքային խորհրդի անմիջական ղեկավարությամբ:
39. Սկզբնական կազմակերպությունները իրավունք ունեն համապատասխան խորհուրդ պարգևատրման ներկայացնելու Ընկերության աշխատանքում աչքի ընկած ակտիվիստներին:
Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի վերստուգիչ հանձնաժողովները
40. Վերստուգիչ հանձնաժողովները և վերստուգիչները ընտրվում են համապատասխանաբար հանրապետական համագումարի, քաղաքային, շրջանային կոնֆերանսների և Ընկերության սկզբնական կազմակերպությունների անդամների ընդհանուր ժողովի կողմից` բաց քվեարկությամբ:
Վերստուգիչ հանձնաժողովի անդամների և վերստուգիչների թիվը սահմանում է համագումարը, կոնֆերանսը, սկզբնական կազմակերպության անդամների ընդհանուր ժողովը:
Վերստուգիչ հանձնաժողովի անդամները չեն կարող միաժամանակ լինել Ընկերության համապատասխան խորհուրդների անդամներ: Վերստուգիչ հանձնաժողովի մեջ չեն կարող ընտրվել նաև Ընկերության այն անդամները, որոնք ղեկավար կամ տնտեսական պաշտոններ են զբաղեցնում Ընկերության տվյալ խորհրդում:
41. Վերստուգիչ հանձնաժողովը իր կազմից բաց քվեարկությամբ ընտրում է նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար:
42. Վերստուգիչ հանձնաժողովը և վերստուգիչները հաշվետու են Ընկերության համագումարին, կոնֆերանսին, Ընկերության սկզբնական կազմակերպության անդամների ընդհանուր ժողովին: Վերստուգիչ հանձնաժողովի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` ըստ անհրաժեշտության և կամ վերստուգիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:
43. Վերստուգիչ հանձնաժողովի անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել համապատասխան խորհրդի նախագահությունների խորհրդակցություններին, պլենումներին, նիստերին:
44. Վերստուգիչ հանձնաժողովը և վերստուգիչները անհրաժեշտության դեպքում ստուգում են Ընկերության համապատասխան խորհրդի ֆինանսատնտեսական գործունեությունը, բայց կիսամյակում մեկ անգամից ոչ պակաս:
IV. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի դրամական միջոցները
45. Ընկերության դրամական միջոցները գոյանում են.
ա) Ընկերության անդամների մուտքի վճարներից և ամենամյա անդամավճարներից.
բ) Ընկերության փոքրաչափս նավատորմի պետական տեսչության տնտհաշվարկային արտադրական ձեռնարկությունների, նորոգման արհեստանոցների, մարզական կառուցվածքների գործունեությունից, վճարովի դպրոցներից, դասընթացներից, վիճակախաղերից և վճարովի մարզական միջոցառումներից (մրցումներից, հուշանվերների խաղարկումներից և այլն) ստացվող եկամուտներից, Ընկերության գործունեության բարելավմամբ շահագրգռված տնտեսական, արհմիութենական, մարզական և այլ կազմակերպությունների ու Ընկերության կոլեկտիվ (իրավական) անդամների դրամական մուծումներից.
գ) առանձին փրկարար կայանների ու կետերի պահպանման համար տնտեսական կազմակերպություններից պայմանագրերով ստացվող միջոցներից.
դ) կամավոր վճարումներից և այլ մուտքերից:
46. Անդամավճարները սահմանվում են բանվորների, ծառայողների և կոլտնտեսականների համար տարեկան 30 կոպեկի չափով, դպրոցների. տեխնիկումների, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների, ուսանողների, տնային տնտեսուհիների և չաշխատող կենսաթոշակառուների համար` տարեկան 10 կոպեկ:
Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի կոլեկտիվ (իրավական) անդամների համար մուտքի վճարները սահմանվում են 50 ռուբլու չափով և ամենամյա անդամավճարները` 100 ռուբլու չափով:
Անդամավճարների գումարները և մյուս դրամական մուտքերը փոխանցվում են Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի հաշվին:
Պլանից դուրս ստացված ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական անդամավճարները, ինչպես նաև Ընկերության գործունեության զարգացմամբ շահագրգռված տնտեսական ու այլ կազմակերպություններից ստացվող կամավոր միջոցները մնում են Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի քաղաքային և շրջանային խորհուրդների տրամադրության տակ և ծախսվում են միայն Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի նախագահության կողմից հաստատված նախահաշվով:
V. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի էմբլեմը և դրոշը
47. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ը ունի իր դրոշը և էմբլեմը, ինչպես նաև Ընկերության անդամների կրծքանշանը և Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի հաստիքային աշխատողների համար գերատեսչական համազգեստ, որը սահմանված կարգով հաստատվել է Ընկերության հանրապետական խորհրդի կողմից:
48. Հայկական ՍՍՀ ջրերում խեղդվողների փրկության ընկերության (Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ) էմբլեմը բաղկացած է փրկարար օղակի պատկերից, որի վերևի կեսը ներկված է սպիտակ գույնով` նարնջագույն «ՋՐՓՐԿ» մակագրությամբ, ստորին մասը նարնջագույն` սպիտակ գույնով «Հայկական ՍՍՀ» մակագրությամբ: Փրկարար օղակի կենտրոնում պատկերված է կարմիր խաչ` երկու խաչաձևված խարիսխների և մուգ կապտագույն ղեկանիվի ֆոնի վրա:
Էմբլեմը նախատեսվում է Ընկերության բոլոր կազմակերպությունների կլոր կնիքի, պլակատների, գրքային և պարբերական հրատարակությունների նյութական մասին և Ընկերության ցուցանակների վրա պատկերելու համար:
49. Հայկական ՍՍՀ ջրերում խեղդվողների փրկության ընկերության (Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի) դրոշը բաղկացած է բաց կարմրագույն պաստառից, որը ունի ուղղանկյունու ձև` կողմերի 2:1 հարաբերությամբ: Դրոշի երեսի կողմում կենտրոնում պատկերված է ՍՍՀ ՋՐՓՐԿ-ի էմբլեմը` տրամագծով պաստառի երկարության 1/8-ին հավասար չափսի, դրոշի վերին ձախ անկյունում պատկերված է Հայկական ՍՍՀ Պետական գերբը` տրամագծով պաստառի լայնության 1/6-ին հավասար չափսով:
VI. Ընկերության լուծարքի ենթարկելու կարգը
50. Հայկական ՍՍՀ ՋՐՓՐԿ-ը իր գործունեությունը դադարեցնում է`
ա) Ընկերության հանրապետական համագումարի որոշմամբ.
բ) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ: