ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1764-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2025-10.06.2026)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2025
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2025 թվականի N 1764-Ն

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է սույն որոշման 5-րդ կետի համաձայն)

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 22-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի 2.10-րդ կետով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման N 14 հավելվածով հաստատված՝ թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթի 10-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քվոտա՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող այն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) նկատմամբ, որոնց վերամշակման արդյունք են հանդիսանում ոսկերչական արտադրատեսակները, վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակները, այլ արտադրատեսակները և դրանց մասերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից, 9608 30 000 0-ից և 9608 50 000 0-ից ծածկագրեր)՝ համաձայն հավելվածի՝ 6 ամիս ժամկետով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամիս ժամկետով «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանումը թույլատրվում է հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով պետական վերահսկողության ակտը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու և վերջինիս կողմից տրամադրված վերամշակման թույլտվության առկայության դեպքում:

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

1) տրամադրել պետական վերահսկողության ակտ՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման N 14 հավելվածով հաստատված՝ թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթի 10-րդ կետի՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) երրորդ երկրներ արտահանման նպատակով․

2) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև հավելվածով սահմանված քվոտայի թույլատրելի ծավալի բաշխումն իրականացնել այնպես, որ յուրաքանչյուր մասնակցի կողմից հայցվող մասնաբաժինը չգերազանցի սահմանված քվոտայի 20%-ը․

3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ յուրաքանչյուր պետական վերահսկողության ակտի տրամադրումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային ոլորտի լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն՝ պետական վերահսկողության ակտի՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառման նպատակի վերաբերյալ։

4․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյակային պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանի Հանրապետությունից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություն՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, թույլտվության տրամադրման ամսաթիվը, բացթողնման ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է 6 ամիս ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1764-Ն որոշման

 

ՔՎՈՏԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՅՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ, ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՍԿՅԱ ԵՎ ԱՐԾԱԹՅԱ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ, ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԸ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ԻՑ, 9608 10 990 0-ԻՑ, 9608 30 000 0-ԻՑ ԵՎ 9608 50 000 0-ԻՑ ԾԱԾԿԱԳՐԵՐ)

 

Ապրանքի անվանում

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Քվոտա (կգ)

Թանկարժեք մետաղներ կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղներ

— 7108-ից

— 7109 00 000 0

— 7110

— 71 11 00 000 0

300

Թանկարժեք մետաղներ կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղներ

— 7106-ից

— 7107 00 000 0

1250

* միայն թանկարժեք մետաղներից կամ գլանված թանկարժեք մետաղներից,

** միայն թանկարժեք քարերով ներդիրներ ունեցող կամ թանկարժեք քարերով ներդիրներ չունեցող թանկարժեք մետաղներից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


08.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2025 թվական: