ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4816-Ա |
«28» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի Հ.103-Ա, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի Հ.2484-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՄԱՆՎԵԼ ԳԱԳԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի ՎԴ/3681/05/22 վճիռը.
Գագիկ Խաչատրյանը հանդիսանում է զոհված Մանվել Գագիկի Խաչատրյանի հայրը և ՀՀ ՊՆ ԶԱՍՊՎՀԳՎ 08.09.2021թ. հ. 36/5796 տեղեկանքի համաձայն՝ շահառուն:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 38-րդ հոդվածով.
1. Անվավեր ճանաչել ՝
1) Երևանի քաղաքապետի 2022 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքների բնակարանային հաշվառման դիմումները մերժելու մասին» հ.103-Ա որոշման հավելվածի 2-րդ տողը,
2) Երևանի քաղաքապետի 2022 թվականի հուլիսի 8-ի «Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքների բնակարանային հաշվառման դիմումները մերժելու մասին» հ.2484-Ա որոշման հավելվածի 1-ին տողը:
2. Զոհված /մահացած/ զինծառայող Մանվել Գագիկի Խաչատրյանի ընտանիքի անդամ՝ Գագիկ Գարուշի Խաչատրյանին ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ցուցակում:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|