ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4805-Ա |
«28» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ, ԼՈՒԿԱՇԻՆԻ ՓՈՂՈՑ Հ.51/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐԱՅՐ ՀՐԱՅԼԻԿԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Նորայր Հրայլիկի Առաքելյանի (ծնված 12.08.1972թ.) 03.04.2023թ. հ.Դ-39723-23 դիմումը։ Երևանի Աջափնյակ, Լուկաշինի փողոց հ.51/2 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 227.29քմ, որից 109.87քմ մակերեսով հողամասը Նորայր Հրայլիկի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13092022-01-0343 վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 28.06.2023թ. հ.ԱՏ-28062023-01-1124 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 27.12.2023թ. հ.Հ-17047 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.11.2025թ. հ.20-Ել-39723 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Աջափնյակ, Լուկաշինի փողոց հ.51/2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Աջափնյակ, Լուկաշինի փողոց հ.51/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նորայր Հրայլիկի Առաքելյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 109.87քմ մակերեսով հողամասին կից 117.42քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 117.42քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան քաղաքի Աջափնյակ, Լուկաշինի փողոց հ.51/2 հասցեում գտնվող 227.29քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|