ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4815-Ա «28» նոյեմբերի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐՔԻ ԱՅԳԻՆԵՐ ՓՈՂՈՑԻ Հ.179/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԱԼՖԱ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչյա Մնացականյանի դիմումը` Նորքի այգիներ փողոցի հ.179/1 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19072022-01-0168 վկայականը և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի կողմից 3/6/2025 տրամադրված դիրքորոշումը (Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիների փողոց հ.179/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ):
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 5-րդ գոտում:
«ԱՐՓԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՄԱԴՈՅԻ» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագծի ճշգրտումից պարզվել է, որ վերը նշված հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2479.2քմ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19072022-01-0168 վկայականում ամրագրված՝ 2598.2քմ մակերեսի փոխարեն:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում է:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/47411-25, Ն/47869-25,Ն/66563-25 և Ն/69523-25 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Նորքի այգիներ փողոցի հ.179/1 հասցեում գտնվող 2479.2քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|