ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ն.ՉԱՐԲԱԽԻ 14-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.39 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4825-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4825-Ա

«28» նոյեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ն.ՉԱՐԲԱԽԻ 14-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.39 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գարեգին Առաքելյանի լ/ա Մանուշակ Ավետյանի դիմումը՝ Ն.Չարբախի 14-րդ փողոցի հ.39 հասցեում գտնվող (տնամերձ) հողամասի սահմանները ճշտելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 2024 թվականի մարտի 27-ի հ.Հ-3134, 2025 թվականի հուլիսի 8-ի հ.Հ-6583 և սեպտեմբերի 22-ի հ.Հ-9537 գրությունները՝ կից փաստաթղթերով, հարևաններ` Գայանե Աբրահամյանի, Անդրանիկ Եսայանի, Ռուզաննա Հակոբյանի, Լուսինե Բարխուդարյանի և Լևոն Պողոսյանի հայտարարագրերը և կադաստրի կոմիտեի ԱS-22102025-99-0261 տեղեկանքը:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում է, որի ծածկագիրն է՝ 01-011-0217-0018 (համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության.2009 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1517-Ն որոշման)։

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի մակերեսը՝ փաստացի չափագրությամբ կազմում է 360.0քմ (ըստ արխիվային տեղեկանքի՝ 0.036հա), որն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 10-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.06.2025թ. հ.Ն/33973-25 եզրակացությունը և 03.10.2025թ. հ.Դ-106639-25 գրությունը.

1. Սահմանել, որ Ն.Չարբախի 14-րդ փողոցի հ.39 հասցեում գտնվող (տնամերձ) 360.0քմ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան