ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՊՈՂՈՏԱ Հ.193/5 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼԱՅԻ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4823-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4823-Ա

«28» նոյեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՊՈՂՈՏԱ Հ.193/5 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼԱՅԻ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սվետլանա Վլադիմիրի Ջուլհակյանի (ծնված 14.12.1957թ.) և Արթուր Նիկոլայի Ջուլհակյանի (ծնված 19.11.1978թ.) դիմումները։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 27.07.2022թ. հ.ԱՏ-27072022-01-0991 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 14.06.2021թ. հ.Հ-6887 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.11.2025թ. հ.20-Ել-Դ-140179-23 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Էրեբունի Ազատամարտիկների պողոտա հ.193/5 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1. Վերականգնել ք.Երևան, Էրեբունի Ազատամարտիկների պողոտա հ.193/5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սվետլանա Վլադիմիրի Ջուլհակյանի, Արթուր Նիկոլայի Ջուլհակյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 202.73քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 202.73քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Երևան, Էրեբունի Ազատամարտիկների պողոտա հ.193 հասցեի բնակելի տանը տրամադրել «ք.Երևան, Էրեբունի Ազատամարտիկների պողոտա հ.193/5 տուն» հասցեն:

4. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Էրեբունի Ազատամարտիկների պողոտա հ.193/5 հասցեում գտնվող 202.73քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան