Գլխավոր տեղեկություն
Համար
N 1485-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1485-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 04.12.25 N 1759-Ն)

 

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 04.12.25 N 1759-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանվող վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները տարածվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 04.12.25 N 1759-Ն)

 

1. Սույն հավելվածով սահմանվում են՝

1) նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը.

2) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) վարչական (տնօրեն, մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալ, մասնաճյուղի ղեկավար, որոնք համարվում են նաև մանկավարժական աշխատողներ), մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները։

2. Վարձատրության խմբերը դասակարգվում են ըստ հետևյալ չափանիշների՝

1) վարչատնտեսական կազմի համար.

 

NN

ը/կ

 

Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից

Վարձա-

տրության խումբը

Պաշտոնի

անվանումը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Տնօրեն

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

5

2

Մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով

տեղակալ

-

0.5

0.75

0.75

1

1

1

1

1

1.25

1.25

1.25

4

3

Մասնաճյուղի

ղեկավար

0.25

0.25

0.5

0.5

0.5

0.5

0.5

1

1

1

1

1

4

4

Գլխավոր հաշվապահ

0.5

0.5

0.5

0.75

0.75

1

1

1

1

1

1

1

3

5

Տնտեսվար

0.25

0.5

0.5

0.75

0.75

0.75

1

1

1

1

1

1

2

6

Գործավար

0

0

0.5

0.5

0.75

0.75

1

1

1

1

1

1

1

7

Շեֆ խոհարար

-

-

-

-

-

-

-

-

-

1

1

1

3

8

Խոհարար

1

1

1

1

1

1

2

2

2

2

2

2

2

9

Խոհարարի օգնական

0.5

0.5

0.5

1

1

1

1

1

1

1

1

1

1

10

Լվացարար

0.25

0.5

0.5

0.5

0.5

0.5

1

1

1

1

1

1

1

11

Հավաքարար

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

1

1

1

1

1.5

1.5

1

12

Օժանդակ բանվոր

0.25

0.5

0.5

0.5

0.5

0.5

1

1

1

2

2

2

1

13

Հնոցապան

ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք՝ յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ

դրույքի հաշվով

1

14

Փականագործ-էլեկտրամոնտյոր

● կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով

● սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր

փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք

1

15

Այգեպան

մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 0,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք՝ 1 միավոր, ինչպես նաև 0,5 հա -ից ավելի յուրաքանչյուր հաջորդ 0,5 հա հողամասի համար` ևս 0,5 միավոր

1

16

Պահակ

պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով

1

17

Վարորդ

վարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել

ավտոտրանսպորտի առկայության դեպքում

2

 

2) մանկավարժական կազմի համար․

 

NN

ը/կ

 

Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից

Վարձա-տրության խումբը

Պաշտոնի

անվանումը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Դաստիարակ

1.17

2.34

3.51

4.68

5.85

7.02

8.19

9.36

10.53

11.70

12.87

14.04

4

2

Դաստիարակ (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին

խմբեր)

2.34

4.68

7.02

9.36

11.7

14.04

16.38

18.72

21.6

23.4

25.74

28.08

4

3

Երաժշտության դաստիարակ (երաժշտական ղեկավար)

0.25

0.5

0.75

1

1.25

1.5

1,75

2

2

2

2.5

2.5

4

4

Ֆիզկուլտուրայի

հրահանգիչ

0.25

0.25

0.5

0.5

0.75

0.75

1

1

1.5

1.5

2

2

4

5

Մանկավարժա-հոգեբանական ծառայություն մատուցող մասնագետ (հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ,

հոգեբան)

1 հաստիքային միավոր, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 15 սանից ավելի յուրաքանչյուր 7 սանի համար՝ 0,5 միավոր

4

6

Պարուսույց` պարի ղեկավար

միջին և ավագ տարիքային յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք, սակայն ոչ ավելի, քան 2 դրույքը (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի

առկայության դեպքում)

4

7

Լրացուցիչ կրթական ծառայությունների

մանկավարժ

(ուսուցիչ,

խմբավար)

յուրաքանչյուր խմբին՝ 0,2 դրույք, սակայն ոչ ավելի, քան 2 դրույքը (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում)

4

 

3) ուսումնաօժանդակ կազմի համար.

 

NN

ը/կ

 

Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից

Վարձատրության խումբը

Պաշտոնի անվանումը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Բուժքույր

1

1

1

1

1

1

1

1

1.5

1.5

1.5

1.5

3

2

Բուժքույր (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր

0.5

0.5

1

1

-

-

-

-

-

-

-

-

3

3

Դաստիարակի օգնական

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

2

4

Դաստիարակի օգնական (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր)

2

4

6

8

10

12

14

16

18

20

22

24

2

 

3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջտարյա բնականոն աշխատանքի ապահովման նպատակով մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը սահմանվում և հաստատության տնօրենի կողմից հաստատվում է արձակուրդների տրամադրման ժամանակացույցը: Աշխատակիցներին ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցին համապատասխան:

4. Սույն հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել լրացուցիչ հաստիքներ՝ Կրթության կառավարման պետական լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ:

(հավելվածը խմբ. 04.12.25 N 1759-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.12.2025, N 1759-Ն 29.09.2022, N 1485-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան