ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2025 թվականի N 1754-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 18-րդ կետերը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 4-րդ մասը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման հավելվածի ցանկում ներառված գույքը, որպես մանկապարտեզ շահագործելու նպատակով, նվիրաբերել համապատասխան համայնքներին։
2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրեր՝ դրանցում սահմանելով, որ նվիրաբերության պայմանի խախտման հիմքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողի կողմից գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները փոխհատուցման ենթակա չեն։
3․ Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
05.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1754-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
NN ը/կ |
Գույքի հասցեն |
Շենք- շինու-թյան մակե-րեսը /քառ. մետր/ |
Հողա-մասի մակե-րեսը /հա/ |
Հողամասի կադաս-տրային ծածկա-գիրը |
Շուկա-յական արժեքին մոտարկ-ված կադաս-տրային արժեքը |
Իրավունքի պետական գրանցման վկայականի համարը |
Գույքը տնօրինող մարմինը |
Նվիրա-բերության սուբյեկտը |
|
1 |
Լոռու մարզ, համայնք Սպիտակ, Սպիտակ ք., Թումանյան փողոց, 100 մանկապարտեզ |
2008․1 |
0.9283 |
06-006-0058-0017 |
136 803 278.50 |
19112025-06-0060 |
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե |
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնք |
|
2 |
Արարատի մարզ, համայնք Վեդի, գյուղ Արալեզ, Հ. Թումանյան փողոց, 10 մանկապարտեզ |
1534 |
0.84776 |
03-014-0018-0015 |
83 317 740.20 |
24112025-03-0080 |
ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ |
ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնք |
|
3 |
Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի, գյուղ Աստղաձոր, 6-րդ փողոց, թիվ 30,52 |
2015․79 |
0.7075 |
05-013-0242-0059 |
73 075 872 |
05082025-05-0040 |
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք |
|
4 |
Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր, գյուղ Փշատավան, 1-ին փողոց, 40/5 |
1906․01 |
0.604673 |
04-095-0071-0024 |
94 148 409.16 |
03112025-04-0100 |
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե |
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնք |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
05.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|