ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1754-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2025 թվականի N 1754-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 18-րդ կետերը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 4-րդ մասը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման հավելվածի ցանկում ներառված գույքը, որպես մանկապարտեզ շահագործելու նպատակով, նվիրաբերել համապատասխան համայնքներին։

2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրեր՝ դրանցում սահմանելով, որ նվիրաբերության պայմանի խախտման հիմքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողի կողմից գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները փոխհատուցման ենթակա չեն։

3․ Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1754-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Գույքի հասցեն

Շենք- շինու-թյան մակե-րեսը

/քառ. մետր/

Հողա-մասի մակե-րեսը

/հա/

Հողամասի կադաս-տրային ծածկա-գիրը

Շուկա-յական արժեքին մոտարկ-ված կադաս-տրային

արժեքը

Իրավունքի պետական գրանցման վկայականի

համարը

Գույքը տնօրինող մարմինը

Նվիրա-բերության սուբյեկտը

1

Լոռու մարզ, համայնք Սպիտակ, Սպիտակ ք., Թումանյան փողոց, 100 մանկապարտեզ

2008․1

0.9283

06-006-0058-0017

136 803 278.50

19112025-06-0060

ՀՀ ՏԿԵՆ

պետական գույքի կառավարման կոմիտե

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնք

2

Արարատի մարզ, համայնք Վեդի, գյուղ Արալեզ, Հ. Թումանյան փողոց, 10

մանկապարտեզ

1534

0.84776

03-014-0018-0015

83 317 740.20

24112025-03-0080

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնք

3

Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի, գյուղ Աստղաձոր, 6-րդ փողոց, թիվ 30,52

2015․79

0.7075

05-013-0242-0059

73 075 872

05082025-05-0040

ՀՀ ՏԿԵՆ

պետական գույքի կառավարման կոմիտե

ՀՀ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք

4

Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր, գյուղ Փշատավան, 1-ին փողոց, 40/5

1906․01

0.604673

04-095-0071-0024

94 148 409.16

03112025-04-0100

ՀՀ ՏԿԵՆ

պետական գույքի կառավարման կոմիտե

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնք

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

05.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ