ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀՀ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1757-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2025 թվականի N 1757-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 71-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշման VI գլխի դրույթներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու և ըստ նպատակային նշանակության օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` 06-007-0352-0008 կադաստրային ծածկագրի 5.31344 հա և 06-007-0063-0033 կադաստրային ծածկագրի 1.33087 հա մակերեսներով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության, 06-007-0063-0020 կադաստրային ծածկագրի 4.51549 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասերը, ինչպես նաև 06-007-0267-0002 կադաստրային ծածկագրի 4․44539 հա, 06-007-0273-0001 կադաստրային ծածկագրի 2․28181 հա և 06-007-0058-0025 կադաստրային ծածկագրի 0․29646 հա մակերեսներով անտառային նպատակային նշանակության անտառ գործառնական նշանակության հողամասերը փոխանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող 06-106-0129-0029 կադաստրային ծածկագրի 51․0086 հա, 06-007-0624-0059 կադաստրային ծածկագրի 16․74688 հա, 06-007-0624-0056 կադաստրային ծածկագրի 13.6646 հա, 06-106-0110-0017 կադաստրային ծածկագրի 22․6785 հա, 06-106-0110-0014 կադաստրային ծածկագրի 32․4306 հա, 06-007-0168-0004 կադաստրային ծածկագրի 3․2716 հա և 06-007-0168-0002 կադաստրային ծածկագրի 6.8158 հա մակերեսներով անտառային նպատակային նշանակության անտառ գործառնական նշանակության հողամասերի հետ:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի (բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետի հողամասերի)` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի հետ փոխանակության պայմանագրի կնքումը, անշարժ գույքի հանձնում-ընդունումը, գույքային իրավունքների պետական գրանցումը, նոտարական վավերացումը՝ դրանց հետ կապված բոլոր ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված 06-007-0267-0002 կադաստրային ծածկագրի 4․44539 հա, 06-007-0273-0001 կադաստրային ծածկագրի 2․28181 հա և 06- 007-0058-0025 կադաստրային ծածկագրի 0․29646 հա մակերեսներով հողամասերի փոխանակումը իրականացնել Ստեփանավան համայնքի կողմից նպատակային նշանակությունը բնակավայրերի հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության փոխադրելուց հետո՝ մեկամսյա ժամկետում։ Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի հետ փոխանակության պայմանագրի կնքումը, անշարժ գույքի հանձնում-ընդունումը, գույքային իրավունքների պետական գրանցումը, նոտարական վավերացումը՝ դրանց հետ կապված բոլոր ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի միջոցների հաշվին.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում պետական սեփականություն հանդիսացող հողամասերը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան