ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2025 թվականի N 1749-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման N 4 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Տնտեսավարողը դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում C(ՍԻ) բաժնի C(ՍԻ)13 և C(ՍԻ)14 դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետությունից արտահանել է ԵԱՏՄ անդամ երկրներ կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել է ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող այլ երկրներ։».
2) 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն հրամանով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշմամբ» բառերով.
3) 8-րդ կետում «և Իրանի Իսլամական Հանրապետությունից» բառերը փոխարինել «, Իրանի Իսլամական Հանրապետությունից և ԵԱՏՄ անդամ պետություններից» բառերով.
4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Տրամադրվող վարկի գումարը չպետք է գերազանցի տնտեսավարողի՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանված կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող այլ երկրներ «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը՝ դրամային արտահայտությամբ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
05.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|