Գլխավոր տեղեկություն
Համար
N 794-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.12.2025
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.12.2025
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» դեկտԵՄԲԵՐԻ 2025 թ.
քաղ. Երևան

N 794-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 79-րդ հոդվածի 8-րդ մասով.

 

Հրամայում եմ`

 

 1. Սահմանել ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր աճուրդով հարկային գործակալներին օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմնին տրամադրելու կարգը՝ համաձայն Հավելվածի։

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Ս. ԳԱԼՅԱՆ

 

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 3-ի

N 794-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր աճուրդով հարկային գործակալներին օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմնին (այսուհետ՝ հարկային մարմին) տրամադրվելու հետ կապված հարաբերությունները:

2. Ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով հարկային գործակալներին տվյալ ամսվա ընթացքում օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը Ծառայությունը հարկային մարմնին է փոխանցում մինչև յուրաքանչյուր հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ կցելով Ծառայության և հարկադիր աճուրդում հաղթած մասնակիցների միջև կնքված առուվաճառքի պայմանագրերի պատճենները:

3. Սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը հարկային մարմնին ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով` ներառելով ֆիզիկական անձի և հարկադիր աճուրդում հաղթած հարկային գործակալի նույնականացման բոլոր տվյալները, առուվաճառքի պայմանագրի կնքման ամսաթիվը, գինը և օտարված անշարժ գույքի հասցեն, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրերի պատճենները «PDF» համակարգչային ծրագրի ձևաչափով):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան