ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
4 դեկտեմբերի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 141-Ա |
«ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՍՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌՀ N 321 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՌՀ N 321 լիցենզիայի (սփռման տարածքը՝ ՀՀ Արարատի մարզ) գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 2-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը 2021 թվականի օգոստոսի 19-ին տրամադրված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՌՀ N 321 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2025 թ. դեկտեմբերի 4 ք. Երևան |