ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
4 դեկտեմբերի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 140-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՐԵՆ ՔԱՋԻԿԻ ԱՎԱԳՅԱՆԻ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՀ N 317 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Կարեն Քաջիկի Ավագյանի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2025 թվականի նոյեմբերի 26-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Կարեն Քաջիկի Ավագյանին 2021 թվականի հուլիսի 21-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 317 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Կարեն Քաջիկի Ավագյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2025 թ. դեկտեմբերի 4 ք. Երևան |